Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

«Գրավատների ու փոխանակման կետերի համար պետական տուրքի 60 անգամ ավելացումը կհանգեցնի մենաշնորհացման ու ստվերի աճի»

Մարտի 11-ին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի աշխատակիցները: Բանն այն է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նոր նախագիծը ենթադրում է, որ 60 անգամ ավելացվելու է գրավատների ու փոխանակման կետերի համար տարեկան պետական տուրքը։ Գրավատների համար ներկայիս 100 000 դրամի փոխարեն սահմանվելու է 6 000 000 (վեց միլիոն), փոխանակման կետերի համար՝ 50 000-ի փոխարեն 3 000 000 (երեք միլիոն) դրամ պետական տուրք:

Նախօրեին գրավատների աշխատակիցները պնդում էին, որ ֆինանսական շուկայում ցանկացած թանկացում լինի հավասարաչափ խաղի բոլոր մասնակիցների համար։ «Բայց մենք կողմնակից չենք, ասենք, որ բոլորի պետական տուրքը բարձրանա 6000 տոկոս։ Սահմանաչափը պետք է լինի այնպես, որ բոլոր կազմակերպություններն էլ հավասարապես աշխատեն»,- դժգոհում էին գրավատների ու փոխանակման կետերի սեփականատերերը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ գրավատների ու փոխանակման կետերի համար այս բարձրացումը կհանգեցնի մի շարք խնդիրների։ Մասնավորապես, այս ոլորտում տեղի կունենա մենաշնորհացում։ Բանկերը և մի քանի գրավատներ ու փոխանակման կետեր կստանձնեն այս ծառայությունների մատուցումը։ Բացի դրանից՝ մի քանի տնտեսվարող սուբյեկտներ կսկսեն այս ծառայությունները, և գները կբարձրանան, որի արդյունքում սպառողը կտուժի։

Պարսյանի խոսքերով՝ վերը նշված սուբյեկտների համար պետական տուրքի 6000 տոկոս բարձրացումը կբերի ոլորտում ստվերի աճի, քանի որ այս տուրքի պայմաններում ձեռնտու կլինի ստվերում գործել, քան վճարել օրինական պետական տուրքը։

Այս ամենից բացի, տնտեսագետի խոսքերով, տուրքի բարձրացումը կհանգեցնի գերկենտրոնացման Երևան քաղաքում, քանի որ մարզերում և այլ համայնքներում այս տնտեսվարող սուբյեկտների համար գործունեություն ծավալելը կդառնա ոչ շահավետ, ոչ գրավիչ։ «Այն խոսքերը, թե մենք ուզում ենք մեր տնտեսությունը ներառական զարգանա, երկիրը համաչափ զարգանա, դա տեղի չի ունենա»,- ընդգծեց Պարսյանը։

Տնտեսագետի խոսքերով՝ կառավարության սահմանած 6000 տոկոս թանկացման մեջ որևէ հաշվարկ, որևէ տրամաբանություն չկա։ Ավելին, օրենսդրական փաթեթում որևէ ակնարկ չկա թանկացման հիմնավորման մասով։ «Պետական տուրքերի պատճառները կարելի է բաժանել մի քանի խմբի։ Առաջին խումբն այն է, որ, քանի որ նախատեսված է եկամտային հարկը համահարթեցնել, ապա դրա արդյունքում պետական բյուջե 22 միլիարդ դրամ քիչ գումար է մուտք լինելու։ Դրա համար էլ հիմա կառավարությունը լրացուցիչ գումարների աղբյուր է փնտրում, փորձում ապահովել։ Ըստ էության, հարուստներին զիջված հարկերը փորձում են փոխհատուցել ի հաշիվ փոքր ու միջին բիզնեսի և ողջ հասարակության։ Երկրորդ պատճառն այն է, որ Կենտրոնական բանկը տարիներ շարունակ խստացրել է փոխանակման կետերի, գրավատների գործունեությունը՝ նպատակ ունենալով այս դաշտն ավելի վերահսկելի դարձնել։ Որքան քիչ են տնտեսվարող սուբյեկտները այս դաշտում, այնքան ավելի քիչ վերահսկողություն է պետք։ Սակայն այդ ժամանակ մոտեցումը չի համապատասխանում կառավարության հռչակած տնտեսական հեղափոխությանը, քանի որ դրա արդյունքում բազմաթիվ փոքր ու միջին ձեռնարկություններ դադարեցնելու են իրենց գործունեությունը, այս պահին, փաստացի, գործունեության այլ դաշտ, այլընտրանք, բիզնես ոլորտ գոյություն չունի»,- ընդգծեց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքերով՝ տարիներ շարունակ Կենտրոնական բանկի կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը գերիշխել է կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ, քանի որ կառավարությունները կարճաժամկետ եկել-գնացել են, իսկ Կենտրոնական բանկի թիմը երկար ժամանակ կա և գործում են, ինչի արդյունքում կարողանում են իրենց հուզող հարցերը լուծել։ «Հիմա այս նախագիծը Կենտրոնական բանկի՝ տարիներ շարունակ վարվող քաղաքականության արդյունք է, որը հանգեցնելու է այս ոլորտի սուբյեկտների՝ գրավատների ու փոխանակման կետերի փակման՝ մենաշնորհացնելով բանկերի գործունեությունը»,- եզրափակեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում