Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Վտանգ եմ տեսնում, իմ մտադրությունը ուժի մեջ է և լինելու է. Սամվել Բաբայան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը:

– Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում կայացել է «Իգլա»-ի գործով դատական նիստը։ Դուք դատարանից պահանջել եք կարճել քրեական գործը: Դուք նաև ասել եք՝ Սերժ Սարգսյանը պատվեր է տվել, գործը սարքել են: Ի՞նչ նպատակ ուներ այդ պատվերը:

– Իմ կարծիքով՝ պատվերը եղել է քաղաքական ենթատեքստով, որովհետև Ղարաբաղի հետ կապված որոշ հարցերով գնում էին փոխզիջման, և ես կարող էի խանգարող լինել այդ ընթացքում, հենց սա է եղել գլխավոր պատճառը և քաղաքական իմ մասնակցությունը, որովհետև նա չէր պատկերացնում, որ ես Մոսկվայից կգայի և կմասնակցեի այդ ամբողջին:

– Այսինքն՝ «Իգլա»-ի գործն ամբողջությամբ հորինված գործ է:

– «Իգլա»-ի գործն ամբողջությամբ հորինված է, և ԱԱԾ-ն գիտի դրա մասին, և բոլորը գիտեն, որովհետև եթե հորինված չէ, ես կխնդրեի «Իգլա»-ի տերը և միջնորդները մասնակցեին դատական նիստին, որպեսզի մեր հասարակությունը տեղյակ լինի: Եթե ապրանքի տերը չկա, միջնորդը չկա…

Մեղադրողը պետք է պատասխանի այդ հարցին, չի ասում:

– Մեղադրողը չի պատասխանի, որովհետև իրեն ասել են՝ գնա այս քայլերն արա, արել է:

– Ասողը հիմա չկա, ինչպե՞ս պետք է վարվի դատարանը:

– Դրա համար ես առաջարկեցի այդ գործը կարճել ու ավարտել: Դատարանը մինչ այդ պարտադրում էր այդ երկու անձանց ձայնալսումները բերել, այսօր հրապարակեցին մի փաստաթուղթ ձայնալսումները չտրամադրելու մասին: Այսինքն՝ եթե դա հիմք է հանդիսացել մեղադրանք ներկայացնելու համար և այսօր չի տրամադրվում, ուրեմն գործն էլ կարճել է պետք: Դրանով եք սկսել մարդկանց մեղադրել, եթե ապրանքի տերը չկա, ծախողը չկա, առնողը չկա, ո՞ւմ էիք դատում, ի՞նձ, որ ես նկարը նայել եմ պլանշետի մեջ ու բացատրել, որ սա տրուբա է, իրենից ոչինչ չի ներկայացնում, և դա դատարանում չեմ ասել, դա ձայնագրված կա: Մի խոսքով՝ պարզ է, դա պատվեր է եղել:

Ուզում եմ ճշտել, Ձեզ հետապնդել է որևէ ա՞նձ, թե՞ քաղաքական համակարգի հետապնդում էր:

– Ամբողջ քաղաքական համակարգը: Ես Մոսկվայից գիշերը ժամը 02.00-ին իջել եմ, այդ րոպեից սկսած՝ 7-րդ վարչությունն ինձ հետևել է, իմ տան շուրջ գիշեր-ցերեկ կանգնած են եղել, ցանկացած հանդիպում վերահսկել են, անգամ եթե ձուկ եմ առել, որ մորս համար տանեմ Ղարաբաղ, այդ խանութի վաճառողին էլ էին հարցուփորձ արել:

– Կասեք՝ ինչո՞ւ և ե՞րբ են ձեր հարաբերությունները լարվել:

– Չեմ կարող ասել, որ հակադրված ենք եղել, բայց 93-ից զուտ գործնական խնդիրներ կային, որ իրար հետ չէր ստացվում, կամ նեղացած էր, ինքը եղել է լիդերի կարգավիճակով, հետո ուրիշն է լիդեր դարձել, դրանից նեղված է երևի:

Ասում են՝ դուք շատերին եք խանգարել ժամանակին, որովհետև գերլիազորություններով եք օժտված եղել, շատերի խոսքով՝ արդարացիորեն, որովհետև պատերազմի հերոսը պետք է ունենա այդ լիազորությունները, և դուք ստիպված եք եղել չարաշահել այդ լիազորությունները:

– Այո, կողքից կարող է՝ այդպես է երևում, առաջինը՝ ինձ ոչ մեկը ոչ մի բանով չի լիազորել, 92-ին ես, լինելով հրամանատարի տեղակալ, հրամանատարը թողնում է գնում Ղարաբաղից՝ հիվանդության, թե չգիտեմ ինչ պատճառներով, և այդ բեռը մնում է իմ ուսերին: Ղարաբաղում տարբեր խմբավորումներ կային, միայն Ստեփանակերտում 168 խմբավորում կար, խնդրեմ, ես ինչպե՞ս պետք է վարվեի ամեն մի խմբավորման, ամեն մի թաղի լավ տղու հետ, որ բանակ լիներ, որ կազմակերպված լինեինք ու հաղթեինք: Մենք մոռանում ենք, որ մինչև էդ գործը, էդ բեռն իմ վրա վերցնելը, մենք անընդհատ զիջում էինք տարածքներ՝ Շահումյան, Մարտակերտ, Մարտակերտի շրջան, համարյա 80 տոկոսը… Ես կանֆե՞տ պիտի բաժանեի, հետները խոսեի՞, պետք է շատ «ժոստկի», շատ կոնկրետ խնդիրներ դրվեին, մարդկանց իրենց տեղը ցույց տայի, որ համախմբեինք, մի բռունցք դառնայինք, ու խնդիրը լուծվեր: Եթե ամուսնուն եկել ես տնից տարել առաջին գիծ, նա վիրավորվել է, զոհվել է, այդ ընտանիքի համար դու ի՞նչ ես, թշնամի ես: Հիմա ի՞նչ են պահանջում ինձանից, ես ի՞նչ պետք է անեի, որ չեմ արել, դրանով հորս բոխչա՞ն եմ պաշտպանել, երկիրն ենք, չէ՞, պաշտպանել:

Երկիրը պաշտպանել եք, բայց հետո նաև իշխանության համար վտանգ եք ներկայացրել, այդ իշխանության նկատմամբ ախորժակ են ունեցել նաև մարդիկ, որոնց հետ դուք ժամանակին մարտի դաշտում եք եղել:

– Խնդիրն այն է, որ ոչ թե մենակ ախորժակ են ունեցել, այլ նաև առաջին հերթին այդ հաղթանակը սեփականաշնորհելու, իրենց վերագրելու խնդիր են ունեցել, որը և արել են այս վերջին 20 տարում, իբր թե իրենք դեր են ունեցել այդ հաղթանակների մեջ: Մեկ-մեկ ես նայում եմ, ցույց են տալիս, որ եղել են ստրատեգ ինչ-որ մարդիկ, որոնք, սակայն, բանակի հետ որևիցե կապ չունեն, որևէ օպերացիայի կամ որևէ օպերացիայի մշակման չեն մասնակցել, բայց ասում են, որ իրենք հերոս են, իրար մեդալ հանձնելով եկել են, հասել այնտեղ, որտեղ հասել են:

– Ե՞րբ ֆիքսեցիք այն պահը, որ դուք իրենց համար վտանգ եք ներկայացնում:

– Վտանգ ես ներկայացնում, երբ որ բացարձակ հեղինակություն ես ունենում, երբ որ նախագահի հետ կանգնած ես, հասարակ քաղաքացին քեզ է մոտենում ինչ-որ հարցեր լուծելու համար, ու իրենք նեղսրտած կանգնած են, այդ րոպեին վտանգ ես ներկայացնում, որովհետև հեղինակություն ես:

Դրան ասում են քաղաքական խանդ:

– Խանդ են ասում, թե ինչ, ես դրան ուշադրություն չեմ դարձրել, երիտասարդ եմ եղել, չեմ ընկալել խորությամբ և սխալվել եմ:

Կենցաղային լեզվով ասած՝ ժամանակին դուք եք նեղել, հետո էլ իրենք են հնարավորություն ստացել ձեզ նեղելու:

– Ես ոչ մեկին չեմ նեղել: Այդ թյուրիմացությունը, որ վերջին 20-25 տարում Հայաստանում տարածել են, որ ես դեսպոտ եմ եղել, ծիծաղելի է…

– Արցախի իշխանությունների հետ նորմալ հարաբերությունների մե՞ջ եք:

– Ես որևիցե հարաբերություն չունեմ այդ իշխանության հետ: Որևիցե մեկի հետ չեմ հանդիպում:

– Արցախի հերոսն ինչպե՞ս կարող է չշփվել Արցախի իշխանության հետ:

– Եթե իշխանությունից չես հրավիրվում հանդիպման, ի՞նչ է, քո դուռը ծեծեմ, դու էլ ասես՝ զբաղվա՞ծ եմ:

– Հիմա որտե՞ղ եք ապրում:

– Ես ապրում եմ և՛ Երևանում, և՛ Ստեփանակերտում, որտեղ պետք է լինում:

– Ձեր առաջադրվելու մտադրությունն ուժի մե՞ջ է:

– Իմ մտադրությունն ուժի մեջ է և ուժի մեջ է լինելու, ես վտանգը տեսնում եմ և փորձում եմ կանխել իմ հնարավորության շրջանակում:

Ի դեպ, այսօր առաջին անգամ տևական դադարից հետո կրակել են Աղդամի ուղղությամբ, դա ինչի՞ հետ եք կապում:

– Ադրբեջանը բանակցություններից առաջ փորձում է միջադեպեր, լարվածություն ստեղծել, որ ուժի դիրքերից կարողանա խոսել: Մենք պետք է ամուր բանակ ունենանք, որ մեր բանակցող կողմը կարողանա հստակ իր դիրքերը պաշտպանել:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում