Հնդկաստանում երկրորդ հարուստ մարդ համարվող 73-ամյա միլիարդատեր Ազիմ Փրեմջին ՏՏ ոլորտի զարգացման համար նվիրաբերել է 7,5 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է CNN- ը:
Հնդիկ մեծահարուստի նվիրատվությունը երկրի պատմության մեջ ամենախոշորն է։ Միջոցները կուղղվեն ՏՏ ոլորտում կրթական հաստատությունների բացման գործին։
Ազիմ Փրեմջին Wipro Technologies Limited տեղեկատվական տեխնոլոգիաների աութսորսինգի գծով գլոբալ ընկերության նախագահն է: Նա ստեղծել է իր հիմնադրամը, որն աջակցում է երկրում կրթության զարգացմանը, և ղեկավարում է Բանգալորում Ազիմ Փրեմջիի համալսարանը: