Կանադական տիեզերական գործակալության տիեզերագնաց Դավիդ Սեն-Ժակը մարտի 14-ին Միջազգային տիեզերական կայանից արված լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում: Նկարում բացիկ է պատկերված Երկիր մոլորակի ֆոնին: Բացիկում շնորհավորանք է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Էյնշտեյնի ծննդյան օրվա կապակցությամբ:
«Ծնունդդ շնորհավոր, Ալբերտ Էյնշտեյն: Քո փայլուն ժառանգությունը շարունակում է ապրել»,- գրված էր բացիկում:
Ֆիզիկոս, 1921թ.-ի ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր, ժամանակակից տեսական ֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ Էյնշտեյնը ծնվել է 1879 թ. մարտի 14-ին Գերմանիայում:
— David Saint-Jacques (@Astro_DavidS) March 14, 2019