Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ով էր երրորդ փուլի դիրիժորը. Մխիթարյանի կատարումը Հայաստան գալուց առաջ

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում է: Ֆրանսիական «Ռենից» առաջին խաղում 3:1 հաշվով կրած պարտությունից հետո Ունայ Էմերիի ֆուտբոլիստները «Էմիրեյթս» մարզադաշտում առավելության հասան 3:0 հաշվով:

«Արսենալի» ցուցադրած խաղը կարելի է բաժանել երեք փուլերի: Առաջին փուլում դաշտի տերերը մեծ ճնշում գործադրելով հանդիպման սկզբնամասում՝ երկու գնդակ խփեցին, և թվում էր, թե «Ռենը» ջախջախիչ պարտություն է կրելու: Կրկին Էմերին գործի էր դրել ընդգծված հարձակողական՝ 3-4-1-2 մարտավարությունը: Մասնավորապես, հագեցնելով դաշտի կենտրոնը՝ «Արսենալի» մարզիչը հարձակման կրակագծում ազատ գործելու հնարավորություն էր տվել նոմինալ երկու հարձակվողներին՝ Օբամեյանգին և Լակազետին:

Կիսապաշտպանության կենտրոնում կարելի է առանձնացնել Ռեմսիին, որը սուր գործողություններով ստիպում էր մրցակցի պաշտպաններին իր վրա կենտրոնանալ: Արդյունքում «Ռենի» պաշտպանական եզրերում շարունակ տարածություններ էին առաջանում: Ստեղծված իրավիճակում բավական արդյունավետ գործեցին «Արսենալի» վինգերները՝ Կոլաշինացն ու Մայթլենդ-Նայլսը: Բնական է, որ մեկնարկային բարձր տեմպով «Արսենալը» չէր կարող խաղալ 90 րոպե: Առաջին կեսի միջնամասում և երկրորդ կեսի սկզբնամասում «Ռենին» հաջողվեց կարգավորել խաղը և ստեղծեց դարպասը գրավելու մի քանի իրական հնարավորություն:

«Արսենալի» կազմում որպես թույլ օղակ պետք է նշել Մեսութ Օզիլին, որն այդպես էլ իր տեղը չգտավ խաղային մեխանիզմում: Խաղային երկրորդ փուլը ավելի քան վտանգավոր էր «Արսենալի» համար, և եթե Էմերին չգնար փոփոխությունների, հնարավոր է, որ քառորդ եզրափակչում հայտնվեր ֆրանսիական ակումբը: Օզիլի փոխարեն հանդիպման 69-րդ րոպեին Էմերին խաղադաշտ դուրս բերեց Հենրիխ Մխիթարյանին, որը հաշված րոպեների ընթացքում փոխեց հանդիպման ընթացքը: Նրա առաջին մասնակցությունը գրոհին ավարտվեց վտանգավոր պահով, իսկ երկրորդ մասնակցության շնորհիվ էլ 72-րդ րոպեին Օբամեյանգը հաշիվը դարձրեց 3:0:

Փաստորեն, խաղադաշտ դուրս գալով՝ Մխիթարյանը սկիզբ դրեց «Արսենալի» խաղային երրորդ փուլին, որը կարելի է անվանել հաղթանակի ամրագրման գործընթաց: Առանձնացնենք նաև Էմերիին, որը ճիշտ ժամանակին կատարեց փոփոխությունը: Հայ ֆուտբոլիստը կրկին ապացուցեց, որ «Արսենալի» առանցքային ֆուտբոլիստներից է և խաղադաշտում եղանակ է ստեղծում:

Նշենք, որ Մխիթարյանի մասնակցությունն այս հանդիպմանը հարցականի տակ էր: Մեջքի վնասվածքի պատճառով Հայաստանի ազգային հավաքականի ավագը բաց էր թողել Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը: Վնասվածքն էր պատճառը, որ «Ռենի» դեմ Էմերին հայ կիսապաշտպանին չէր ընդգրկել «Արսենալի» մեկնարկային կազմում:

«Հիանալի երեկո էր: Մենք հաղթեցինք խոշոր հաշվով և շարունակում ենք պայքարել Եվրոպա լիգայի խաղարկության գավաթի համար: Շնորհակալություն եմ հայտնում մեր ֆուտբոլիստներին և երկրպագուներին: Կարող էինք նաև 4-րդ գնդակը խփել և հանդիպման վերջնամասում ավելի հանգիստ գործել: Մենք մրցունակ էինք հանդիպման 90 րոպեների ընթացքում: Այնուամենայնիվ, կային նաև թերություններ: Մենք կարող էինք ավելի շատ վերահսկել գնդակը և թույլ չտալ մրցակցին գոլային պահեր ստեղծել: Այո, կարող ենք ավելի լավ խաղալ և պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Պետք է ողջ ներուժը ներդնենք մեր նպատակին հասնելու համար: Բոլորը սպասում են, որ գալիք մրցաշրջանում «Արսենալին» կտեսնեն Չեմպիոնների լիգայում: Գաղտնիք չէ, որ Չեմպիոնների լիգան կարևոր մրցաշար է, բայց խաղալով Եվրոպա լիգայում՝ ևս աճում ես ու հնարավորություն ստանում խաղալու Չեմպիոնների լիգայում: Անգլիայի Պրեմիեր լիգայում 6 թիմ պայքարում է լավագույն քառյակում տեղ զբաղեցնելու համար: 5-րդ և 6-րդ հորիզոնականներ զբաղեցրած թիմերը չեն հայտնվում ՉԼ-ում, բայց լավ հնարավորություն են ստանում այնտեղ հայտնվելու այլ ճանապարհով»,- նշել է Էմերին:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայում «Արսենալը» այս պահին 4-րդն է և իրական հնարավորություն ունի նաև այս մրցաշարի միջոցով հայտնվելու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում:

Ինչևէ, «Արսենալ»-«Ռեն» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Օբամեյանգը, որն արժանացել է 8.5 գնահատականի: Կապված 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղային օրերի հետ՝ Պրեմիեր լիգայում դադար է հայտարարվել: Հաջորդ հանդիպումը «Արսենալն» անցկացնելու է ապրիլի 1-ին՝ «Էմիրեյթս» մարզադաշտում մրցելով «Նյուքասլի» հետ:

«Ռենի» հետ հանդիպումից հետո Մխիթարյանը միանալու է Հայաստանի ազգային հավաքականին, որին ևս սպասում է պայքար ընտրական մրցաշարում: Մարտի 23-ին մեր ազգային թիմը կհյուրընկալվի Բոսնիա և Հերցեգովինային, իսկ մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի Ֆինլանդիայի ընտրանու հետ: Առաջիկա հանդիպումներում, կարծում ենք, ավելորդ է խոսել Մխիթարյանի դերի մասին: Հուսանք, որ մեր հավաքականի ավագը կարևոր այս մրցավեճերին լիարժեք պատրաստ կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում