Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Քաղաքապետարանը պետք է հաստատակամ լինի. ապօրինությանը պետք է վերջ դնել

«Օպերայի հարևանությամբ գործող բոլոր սրճարանները պետք է ապամոնտաժվեն։ Քաղաքապետարանը պետք է հաստատակամ լինի իր որոշումներում և գնա մինչև վերջ։ Տարածքը սրճարանապատվել է ապօրինաբար, և ապօրինությանը պետք է վերջ դնել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը։

Նա պատմեց, որ տարիներ առաջ, երբ քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյայի հետ խոսել է և հարցրել, թե ինչ են անում, ինչպես են հանրային տարածքը նման կարգով տալիս սրճարանների սեփականատերերին, պատասխան է ստացել, որ վախենալ պետք չէ։ «Նա պատմեց, որ իրենք այնպես են անում, որ այս մարդիկ սեփականության իրավունք չունենան, և քաղաքապետարանը երբ ուզի՝ կքանդի դրանք։ Ես էլ հակադարձեցի՝ չէ որ մարդիկ ներդրումներ են անում, փողեր են ծախսում այդ սրճարանների վրա։ Ու քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց՝ դե, եթե խելք չունեն, թող ծախսեն։ Սա է եղել նախկինների մտածելակերպը։ Իսկ հիմա, երբ կա պատրաստակամություն վերականգնելու նախկին տեսքը, ապա դա ողջունելի է։ Այդ տարածքները ընդհանուր օգտագործման տարածքներ են։ Քաղաքը պետք է իր դիմագիծն ունենա, իր հմայքն ունենա, իսկ քաղաքացին իրավունք ունի զբոսնելու այգիներում ու պուրակներում»,-ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ հիմա, երբ այդ ֆոնի վրա անձնական հարցեր են բարձրացվում, վիրավորական հայտարարություններ են հնչում, դա սխալ է։ «Կամ իրենք խնդիրը չեն հասկանում, կամ էլ հասկանում են, բայց չհասկանալու են տալիս։ Մի բան ակնհայտ է, իրենք խաբված են, բայց և խաբված լինելով հանդերձ՝ իրենց համարել են արտոնյալ և Օպերայի այգում հսկայական սրճարաններ են կառուցել ու միլիոններ վայելել։ Դե, հիմա էլ թող հաշտվեն, որ չեն լինելու այդ միլիոնները։ Ես լիովին համակարծիք եմ քաղաքի գլխավոր ճարտարապետի գործողություններին։ Քաղաքի դիմագիծը չի կարելի աղավաղել, իսկ աղավաղվածն էլ պետք է վերականգնել։ Որոշումը պետք է լինի վերջնական»,- ասաց Սանասարյանը՝ հավելելով, որ Օպերայի տարածքը մաքրելուց հետո քաղաքապետարանը պետք է անցնի այլ հանրային գոտիների մաքրմանը։

Բնապահպանները բոլորը համակարծիք են, որ հանրային վայրերը պետք է վերադարձվեն հանրությանը՝ առանց խտրականության։

Նույն կարծիքին են նաև Կարինե Դանիելյանը և մյուսները։

Դժգոհության և պայքարի ֆոնին Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ հրապարակել է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժելուց հետո տարածքը բարեկարգելու և կանաչապատելու լուսանկարը։ Այլ կերպ ասած, թե ինչ տեսք է ունենալու Օպերայի տարածքը սրճարանները ապամոնտաժելուց և տարածքը բարեկարգելուց հետո։ Այնուհետև հայտարարվելու է բաց մրցույթ, որի արդյունքում տարածքը կստանա իր վերջնական տեսքը։

Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ևս անդրադարձել է սրճարանների ապամոնտաժմանը և առկա դժգոհություններին։ Երևանի գլխավոր ճարտարապետը հասկանում է, որ մարդիկ տարիներ շարունակ աշխատանքներ են կատարել իրենց տարածքներում, կառուցապատումներ իրականացրել, բայց նաև կոչ է անում ընտրել` որն է այսօր ավելի կարևոր ու առաջնային խնդիր։ «Ցավալի է, որ մարդիկ նեղվել են այդ ամենի համար, կորուստներ են կրում, հասկանալի է։ Բայց մենք մի քիչ առաջ պիտի գնանք»,- ասել է Մեսչյանը։

Այդուհանդերձ, Մեսչյանը ցանկանում է, որպեսզի տարածքի սրճարաններից մեկը պահպանվի, որը գործում է դեռ իր մանկության տարիներից։ «Ես իմ մանկությունից հիշում եմ, որ մենք այդտեղ պաղպաղակ էինք գնում։ Դա այն տեղն է, որտեղ հաճելի էր բոլորիս համար։ Ես կցանկանայի, որ դա պահպանվեր։ Կա քաղաքի պատմական հիշողություն, և կարծում եմ, որ այդ տեսանկյունից ազնիվ կլինի, որ եթե անգամ հիմա այն ապամոնտաժվի, ապագայում նրանց հնարավորություն տրվի վերականգնել իրենց սրճարանը»,- ասել է Արթուր Մեսչյանը։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում