Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Արցախյան հարցի ներքաղաքական երեսը

Մամուլում տեղեկություն է հրապարակվել այն մասին, որ Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի համար Արցախ այցելած Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև այսպես ասած՝ ներքաղաքական թեմայով, մասնավորապես Արցախի նախագահի թեկնածուի հավակնորդ, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ: Ինչպես հայտնի է, Արցախի նախագահի ընտրությունը տեղի է ունենալու 2020 թվականին, և այդ իրադարձությունն անշուշտ կարևոր է թե՛ ներարցախյան, թե՛ նաև Հայաստանի ներքաղաքական իրողությունների տեսանկյունից: Այդ հարցը հատկապես առանձնահատուկ նշանակություն է ստանում Հայաստանում թավշյա հեղափոխության, և միևնույն ժամանակ արցախյան հարցում Հայաստանի իշխանության նոր քաղաքականության համատեքստում:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը վարում է Արցախի սուբյեկտությունը բարձրացնելու քաղաքականություն: Սա նշանակում է, որ Հայաստանը պետք է ձգտի չմիջամտել Արցախի իշխանության ձևավորման գործընթացին: Միևնույն ժամանակ հասկանալի է, որ Հայաստանի իշխանությունը չի կարող իր հետաքրքրությունը չունենալ դրանում, և Երևանի համար չի կարող միևնույն լինել Արցախի ներքին քաղաքական գործընթացների տրամաբանությունը: Որովհետև, ինչպես, օրինակ, Հայաստանի դատական համակարգում, չմիջամտելու դեպքում բավական շոշափելի է դառնում նախկին համակարգի ազդեցության հնարավորությունը: Իսկ այն, որ արցախյան գործընթացում կա Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր թևերի շահագրգռությունների հանգամանքն ու նաև որոշակի ազդեցությունը, այդ թվում՝ Արցախի ներկայիս իշխանության տարբեր թևերի հետ սերտ կապերի առումով, աներկբա է:

Ըստ այդմ ուրվագծվում է որոշակի հնարավոր հարաբերակցություն և հարցադրում՝ արդյո՞ք Արցախի նախագահի ընտրությունը Հայաստանի նախկին իշխող համակարգը կփորձի վերածել Հայաստանում տապալման կամ մերժման ռևանշի, Արցախի իշխանության շահագրգիռ շրջանակների օգնությամբ օգտագործելով նաև այդ միջոցով եղած ազդեցությունն Արցախում: Թե՞ 2020 թվականի ընտրությունը Արցախի համար կօգտագործվի որպես թե՛ նոր Հայաստանին, թե՛ Հայաստանի արցախյան նոր քաղաքականությանն ու մոտեցումներին համարժեք արցախյան քաղաքական իրականություն և իշխանություն ձևավորելու հնարավորություն: Արդյո՞ք Փաշինյանի արցախյան այցի ընթացքում քննարկվել են այդօրինակ հարցեր, և արդյո՞ք եղել է Վիտալի Բալասանյանի հետ հանդիպում, ու ի՞նչ համատեքստում: Ի վերջո, հանդիպման փաստը ինքնին տարօրինակ լինել չի կարող, սակայն փաստն էլ ինքնին չի կարող նշանակել, որ քննարկվել է Բալասանյանին Երևանի աջակցության հարցը: Այն, որ Արցախի նախագահի գրեթե բոլոր թեկնածուները կփորձեն ամեն կերպ որևէ թել գտնել այսպես ասած՝ Երևանի աջակցության մասին ակնարկներ անելու, կամ ամեն մի թելը այդպիսի աջակցության վկայության խողովակ ներկայացնելու առիթ կամ հնարավորություն, անկասկած է:

Եվ այստեղ ակնառու է, որ Երևանը չպետք է թույլ տա այդպիսի շահարկումների առիթ, հատկապես երբ խոսքը վերաբերում է շրջանակների և գործիչների, որոնք ուղղակի ասոցացվում են Հայաստանի նախկին համակարգի հետ, անկախ, իհարկե, նրանց պատերազմական վաստակից: Վերջին հաշվով, ժամանակն է նաև այդ իմաստով տարբերակել մեկը մյուսից՝ քաղաքական ապագայի հարցերը հերոսական անցյալի վաստակից: Հայաստանում և Արցախում նախորդ շրջափուլի էական խնդիրների արմատներից մեկը եղել է նաև հենց այդ հասկացությունների անհարկի, իսկ հաճախ նաև մանիպուլյացիոն շաղախումը, որից պետք է ձերբազատվել թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, հերոսական անցյալը դնելով իր տեղում, քաղաքական ապագայի հարցերը՝ իրենց: Այդ դեպքում ամեն ինչն իր տեղում ստանում է շատ ավելի մեծ էֆեկտիվություն հանրային ու պետական շահի, անվտանգության ու ապագայի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում