Գերմանական ընկերությունը Բրիտանիայի թագուհուն 1500 հատ զուգարանի թուղթ է նվիրել, հաղորդում է TSN հեռուստաալիքը:
Թուղթը շուտով կարող է դեֆիցիտ դառնալ երկրում, քանի որ մինչ օրս այն ներմուծվել է: ԵՄ-ից դուրս գալուց հետո արտասահմանյան ընկերությունների հետ համագործակցությունը կարող է հարցականի տակ դրվել: Հետևաբար, գերմանական ներմուծող ընկերությունը, որն այժմ գործում է Մեծ Բրիտանիայում, ակցիա է կազմակերպել. Բուքինգհեմյան պալատ է տեղափոխել 1500 փաթեթ զուգարանի թուղթ:
Düsseldorfer Unternehmen Hakle hilft Großbritannien mit Klopapier aus https://t.co/feVNQ0CxgC pic.twitter.com/7QXoEHz2Q0
— WZ Düsseldorf (@wzduesseldorf) March 12, 2019