Դերասանը զվարճալի տեսանյութը հրապարակել է Instagram-ում:
50-ամյա հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթը, որը «Ռիչարդ թագավորը» ֆիլմում մարմնավորելու է հայտնի թենիսիստուհիներ Սերենա և Վինուս Ուիլյամսների հորը, չի դադարում երկրպագուներին ուրախացնել զվարճալի տեսահոլովակներով: Դերասանն ապացուցում է, որ ցանկացած տարիքում հնարավոր է ակտիվ կյանք վարել և ամեն ինչին դրական տեսանկյունից նայել:
Հայտնի է, որ նախկինում դերասանը սալսայի դասերի է հաճախել Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսնու՝ Մարկ Էնթոնիի մոտ: Այս անգամ Ուիլ Սմիթը կրակոտ թվերկ է պարել: Հարկ է նշել, որ կես օրվա ընթացքում դերասանի տեսանյութը, որտեղ նա թվերկ է պարում, ավելի քան 9 միլիոն դիտում է հավաքել: