Իրանում մարդու իրավունքների գծով իրավապաշտպան Նասրին Սոթուդեն դատապարտվել է 38 տարվա ազատազրկման և մտրակի 148 հարվածի՝ հաղորդում է BBC-ն:
Նրա փաստաբանի խոսքով՝ իրանցի իրավապաշտպանին մեղադրել են պետության դեմ տեղեկատվության տարածման, Իրանի բարձրագույն ղեկավարությանը հասցրած վիրավորանքի և լրտեսության համար: Ամբաստանյալը չի ընդունել իր մեղքը:
Սոթուդեն հայտնի է նաև հիջաբ չկրելու վերաբերյալ կանանց իրավունքների մասին իր իր հայտարարություններով: Նա բազմիցս պաշտպանել է հասարակական վայրերում առանց հիջաբի ներկայանալու համար դատապարտված կանանց իրավունքները։
Իրավապաշտպան բազմաթիվ կազմակերպություններ դատապարտել են դատավճիռը։