Գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի ընտանիքը շնորհակալություն է հայտնել աշխարհի 7-ակի չեմպիոնի երկրպագուներին` աջակցության խոսքերի համար: Շումախերը դեռ կոմայի մեջ է:
«Մենք երախտապարտ ենք այն հաղորդակցությունների համար, որոնք շարունակում ենք ստանալ աշխարհի տարբեր մասերից: Աջակցությունն ուժ է ներշնչում մեզ բոլորիս: Շնորհակալ ենք: Գիտենք, որ Միխայելն իսկական մարտիկ է և չի հանձնվելու»,- A Bola-ն մեջբերում է ավտոարշավորդի կնոջ խոսքերը: