Ռուսաստանը ներկայացնող հայզգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ինդիան-Ուելսի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Երրորդ շրջանում Խաչանովի մրցակիցը ԱՄՆ ներկայացուցիչ Ջոն Իսներն էր: 1 ժամ 22 րոպե ձգված մրցախաղում Խաչանովը հաղթեց 6:4, 7:6 (7:1) հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հաջորդ փուլում նրա մրցակիցը կլինի իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը: