Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Միջգերատեսչական հանձնաժողովը կպատրաստի զեկույց ազգային փոքրամասնությունների և լեզուների վերաբերյալ

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Ազգային փոքրամասնությունների և լեզուների եվրոպական խարտիայի շրջանակում Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով նախատեսված հերթական 5-րդ զեկույցի մշակման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային նիստը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ՀՀ պետական գերատեսչությունների` վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի, կրթության և գիտության, արդարադատության, մշակույթի, աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, սպորտի և երիտասարդության հարցերի, տարածքային կառավարման նախարարությունների, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, ազգային վիճակագրական ծառայության և այլ պետական կառույցների ներկայացուցիչներ:

Աշխատանքները համակարգում է ԿԳՆ հանրակրթության վարչության նախադպրոցական և միջնակարգ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Լիլիյա Բալասանյանը: Խորհրդակցության ընթացքում ԿԳ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2018 թվականի նոյեմբերի 28-ին կայացված որոշմամբ հաստատվել է փոքրամասնությունների լեզուների խարտիայի զեկույցների հրապարակման նոր ժամանակացույց:

Ըստ այդմ` 2019 թվականից սկսած հրապարակվելու են հնգամյա պարբերական զեկույցներ, իսկ երկուսուկես տարվա ընթացքում պետք է ներկայացվի միջանկյալ զեկույց: Նախկինում խարտիայի պարբերական զեկույցները ներկայացվում էին երեք տարվա պերբերականությամբ: Հայաստանը խարտիայի պարբերական հինգերորդ զեկույցի միջանկյալ տարբերակը պետք է ներկայացնի 2019թ. մայիսին, իսկ մեր երկրի վերջին զեկույցը ներկայացվել է 2016 թվականին:

Իր խոսքում ԿԳՆ վարչության պետ Արկադի Պապոյանը նշել է, որ զեկույցում ընդգրկվելու են պետության կողմից ազգային փոքրամասնությունների կրթության, լեզվի և մշակությի պահպանման և զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև անդրադարձ կկատարվի առկա խնդիրներին և լուծումների առաջարկներին: Քննարկման ընթացքում նշվել է, որ միջանկյալ զեկույցը նախատեսվում է քննարկել նաև ազգային փոքրամասնությունների համայնքների հետ: Նշենք նաև, որ նախորդ զեկույցների արդյունքներով Հայաստանն արձանագրել է դրական ցուցանիշներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում