Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը (ԻՀՊԿ, երկրի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) խոշոր զորավարժություններ է անցկացրել Պարսից ծոցի շրջանում, որոնց ընթացքում գործի է դրվել առնվազն 50 հարվածային անօդաչու: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը:
Իրանցի զինվորականներն առաջին անգամ են զորավարժություններ անցկացրել այդ քանակությամբ անօդաչուների միաժամանակյա օգտագործմամբ: Ընդ որում, բացի հարվածային RQ-170-երից, գործի են դրվել նաև այլ անօդաչու թռչող սարքեր, նշում է գործակալությունը և հավելում, որ զորավարժությունների ընթացքում անօդաչուները կարողացել են ճշգրիտ խոցել թիրախները՝ թռչելով ավելի քան հազար կիլոմետր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: