Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը փոխելու փորձերն ուղղված են դրանց արգելափակմանը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նրա խոսքերով, Հայաստանի կառավարությունը վերջին շրջանում փորձում է փոխել բանակցությունների ձևաչափը. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ձևաչափը վաղուց գոյություն ունի և չի կարող փոխվել: Առկա ստատուս քվոն անընդունելի է և պետք է փոխվի», ասել է Ալիևը: