Saturday, 20 04 2024
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին

«Երբ որ նախարարը գաղափարի համար «քյալա կտա» վարչապետի հետ, կմտածեմ, որ սա հեղափոխական կառավարություն է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

-Ինչպիսի՞ն է տնտեսական իրավիճակի վերաբերյալ Ձեր գնահատականը և հետհեղափոխական տնտեսության զարգացման Ձեր տեսլականը: Իրավիճակ փոխելու ճանապարհին ի՞նչ պետք է արվի: Մեծ հույսեր կային ԵՄ-ից լուրջ ներդրումներ ստանալու առումով, մինչդեռ նրանք հասկացրին, որ պատրաստ են ներդրումների, եթե Հայաստանն ինքն էլ նույնչափ գումարներ ներդնի: Հայաստանն ունի՞ նման հնարավորություն:

-Գումարներ ներդնելու հնարավորությունները շատ մեծ են: Երկրում ժամանակավորապես ազատ դրամական լուրջ միջոցներ կան: Ասել, որ նախկինի պես վստահություն չկա, ճիշտ չի, որովհետև վստահության բացակայությունն էր, որ դրդում էր ազատ գումարները «բարձերի տակ պահել» կամ երկրից դուրս հանել: Վստահ եմ, որ տվյալ դեպքում խոսքը ոչ թե միջոցների մասին է, այլև այլ գործոնների:

-Բայց համաձայն ԿԲ-ի տվյալների՝ 2018-ին երկրից ավելի շատ գումար է դուրս հանվել, քան նախկինում:

-Երկրից միշտ փող դուրս է եկել: Եղել են տարիներ, երբ ավելի շատ դուրս է եկել, քան ներս: Բայց վստահության ապացույց է այն, որ նույնիսկ նրանք, ովքեր հեղափոխության օրերին ավանդները բանկերից հանեցին, գերակշիռ մեծամասնությունը դրանք նորից «վերադարձրել է»: Հավելած, որ ավանդներ ներդնելու նոր ալիք եղավ:

-Բայց դա խոսում է նաև տնտեսության ռեալ հատվածում, բիզնես ոլորտում ներդնում անելու հնարավորությունների սահմանափակության մասին, մինչդեռ հեղափոխության օրերին այլ բան էր ասվում:

-Դա բանկային համակարգի համար լավ ցուցանիշ է, բայց տնտեսության համար հուսադրող չէ: Ճգնաժամի տարիներին ու դրանից հետո ԵՄ մի շարք բանկերում, եթե ուզում ես ավանդ ներդնել, ապա կամ ինքնդ ես վճարում, կամ այդ գումարները զրոյական տոկոսադրույքով էին ընդունվում: Դրանով իսկ նրանք հանրությանը մեսիջ էին ուղարկում, շահագրգռում էին ներքին ներդրումներ կատարելու: Այս իմաստով մեզանում դեռ սպասումները առկախված կան, ինչը փաստում է նաև անորոշության մասին:

Ինչ անելու առումով նշեմ, որ իմ գործընկեր տնտեսագետները, թերևս, «աչքի ընկնելու համար» շտապել էին վարչապետին ներկայացնել իրար հետ բոլորովին կապ չունեցող նյութերի ժողովածու, որը կոչվում էր «ինչ անել»: Այդ կարդալուց հետո եկա այն եզրահանգման, թե ինչ կարելի է չանել: Եթե մենք զբաղվելու ենք մտավարժանքներով, տպավորություն ստեղծելով, ապա ոչ մի տեղ էլ չենք հասնի: Ոչ միայն երկրի ղեկավարները, այլ անգամ նախարարները պարտավոր են խնդիր ձևակերպել: Ցավով եմ արձանագրում, որ կառավարության ծրագրում խնդիրները բացակայում են: Բաժինների մեծ մասում «ինչ անել» մոտեցումն է, բայց ինչի՞ համար անել, ի՞նչ խնդիր են լուծվում դրանով, ինչի՞ն է դա միտված, չի ձևակերպվում: Խնդրի ճիշտ ձևակերպումն իր մեջ պարունակում է նաև լուծում: Լուծման կեսը խնդրի ճիշտ ձևակերպման մեջ է: Այդ խնդիրները պետք է ներկայացվեն փորձագիտական հանրությանը: Եթե խոսում ենք զարգացման մասին, ապա պարտավոր ենք առաջնահերթ խոսել սպառնալիքների մասին: Չի կարող լինել որևէ ռազմավարություն, որը հաշվի չի առնում ստեղծված իրավիճակի ռիսկերը: Դրանք ծանրաքարերի պես կախված են մեր ոտքերից: Մենք չենք կարող տնտեսական հեղափոխություն անել (ես այդպես էլ չհասկացա այդ տերմինի իմաստը, երևի մասնագիտական գիտելիքներս դեռ չեն բավարարում), եթե այդպիսի բան կա, որ պետք է արվի, ինչպես ենք դա անելու՝ չհաղթահարելով, չկրճատելով այն սպառնալիքները, որոնց մեջ ապրում ենք:

-Ձեր խոսքից հետևում է, որ ներկայացված կառավարության ծրագրում հստակ արձանագրված չեն եղած սպառնալիքներն ու դրանց դեմ իրականացվելիք քաղաքականությունը:

-Ընդամենը երկու-երեք նախադասություններում լղոզված տերմիններ են: Մի տեղ կա կենսաբանական անվտանգություն արտահայտությունը, մեկական տեղ էլ ֆինանսական ու էներգետիկ հասկացությունները: Մինչդեռ շատ կարևոր է հստակ դասակարգում մտցնել: Օրեր առաջ անվտանգության խորհրդում ես ներկայացրել են տնտեսական անվտանգության սպառնալիքները: Հայաստանն ունի ժողովրդագրական անվտանգության, այլ կերպ ասած՝ արտագաղթի խնդիր: Հստակ պետք է ֆիքսենք, թե որոնք են պատճառները, ինչն է ծնում արտագաղթ: Հատկապես ուղեղների արտահոսքը, արտագաղթի «որակյալ հատվածը»: Բնակչության ծերացում: Երիտասարդ, պոտենցիալ ունեցող, աշխատունակ հատվածը հեռանում է, մնում են տարիքն առածները: Սեռահասակային կազմի փոփոխություն: Լեռնային և սահմանամերձ հատված. ծանր պայքարի արդյունքում հասանք նրան, որ սահմանամերձ համայնքներին տրվեց ազատ գոտու կարգավիճակ, նույնիսկ դա չի օգնում տարաբնակեցման խնդիրներ լուծել: Ունենք գրեթե կանացի բնակավայրեր, համայնքներ, որտեղ տղամարդկանց տեսակարար կշիռը չնչին է: Ունենք ընդգծված ուրբանիզացիա, որը սնում է արտագաղթը: Նշյալ փաթեթը սպառնալիքներից ընդամենը մեկն էր: Մինչդեռ, սպառնալիքները շատ են: Էներգետիկ սպառնալիք, պարենային կախվածություն, ինտելեկտուալ անվտանգություն, որը ահավոր վիճակում է գտնվում: Հիմա մենք ազգովի նիրհում ենք էշի ականջում (ներողություն արտահայտությանս համար), չպատկերացնելով մեր վիճակի աստիճանը: Գիտության համակարգ ընդհանրապես գոյություն չունի, մեռել է: Անհասկանալի է, որ նոր Հայաստան կառուցող կառավարությունը հանդուրժում է երկրին քոսոտ անվանող գիտնականին ու իր թայֆային: Փողերի լավացում է տեղի ունենում: Գիտության մեջ սխեմաներ են գործում:

-Դուք հավանաբար պետք է անցյալ կատարյալով խոսեիք, «սխեմաներ են գործել»:

-Ոչ, այդ սխեմաները գործել են և այսօր էլ գործում են: Ով է խանգարում նոր կառավարությանը քաղաքակիրթ ձևով մրցույթ, ատեստավորում անցկացնելու և ազատվելու մարդկանցից, որոնցից շատերը, արդեն առանց չափազանցության, ինքնուրույն տեղաշարժվելու, ադեկվատ միտք արտահայտելու ունակ չեն: Մենք ինտելեկտուալ անվտանգության առումով լրջագույն խնդիր ունենք: Իհարկե, ունենք բացառիկ, հանճարեղ գիտնականներ: Բայց դա բացարձակ կապ չունի Գիտությունների ազգային ակադեմիայի հետ, գիտության այս համակարգի (սա պայմանական ենք ասում, որովհետև չկա նման բան) հետ: Գիտությունը, որպես պետական համակարգ, Հայաստանում մեռել է:

Կրթությունը խայտառակ վիճակում է: Մենք իներցիոն ուժով այս ոլորտում կանք: Գլուխն օրգանիզմից անջատված է, ու մարմինը դեռ թպրտում է: Այդպես է, որովհետև մենք ԽՍՀՄ-ից հետո շարունակաբար լավից հրաժարվել ենք, վատը բերել ենք հետներս մինչև այսօր:

Կառավարության ծրագիրը չունի ոչ միայն սպառնալիքներ, այլ նաև գերակայություններ… Մենք տեսլական պետք է ունենանք, թե ինչ Հայաստան ենք ուզում տեսնել 10-20-50 տարի հետո: Դրանից պետք է բխեցնենք խնդիրներ, հասկանանք՝ ինչն է սպառնում դրա չկատարմանը, ինչ հնարավորություններ և մրցակցային առավելություններ ունենք և, իրար գումարելով, առաջ տանենք: Բայց մենք այդ պատկերացումն էլ չունենք:

Ինչին է ծառայում մեր կրթությունը: Ո՞ր կադրերի պատրաստմանը: Ամեն ինչ չենք կարող պատրաստել: Մենք այս տարիների ընթացքում ճողվեցինք՝ պահպանելով դոնորի կարգավիճակը: Աբսուրդ է, բայց Հայաստանը այս տարիներին բոլոր երկրներին մատակարարում է մասնագետներ: Պատրաստում, նվիրում է: Մեր մասնագետներին ստացող երկրները ոչ մի կոպեկ չեն ծախսել: Ընդունող երկրներն ընդամենը միգրացիոն ճիշտ քաղաքականություն են իրականացնում՝ տանելով մեր ուղեղները: Անհասկանալի է, թե երբ ենք ուշքի գալու: Մենք չգիտենք, թե ինչ ենք պատրաստում, մեր պահանջները բոլորովին այլ ոլորտում են, կադրերը բացարձակ կապ չունեն այսօրվա իրականության հետ: Չեմ խոսում մեթոդների մասին: Փտած, 200 տարվա մեթոդներով ենք ուսանողի հետ հարաբերվում: Դեռևս լսարանում դասախոսները դեղնած թղթերով լեկցիաներ են շարադրում ու պահանջում, որ ուսանողը վերարտադրի: Հասել ենք այն աստիճանի, որ հաճախ բուհն ավարտող ուսանողը դժգոհում է, որ իր կարծիքն ես հարցնում և ոչ ինչ-որ վերարտադրություն պահանջում: Մենք ոչ միայն բովանդակային մասով ճիշտ գիտելիք չենք տալիս, այլև մեթոդի առումով չենք գրավում ուսանողին այդ պրոցեսի մեջ: Գիտության և կրթության ոլորտի ինժեներներ պետք է հավաքել անաչառ մրցույթով և սրանով փորձել ոլորտը կայացնել: Իրականում մենք արդեն հասել ենք հատակին: Եվ ամենավատն այն է, որ չենք ուզում սովորել: Եթե իսկապես բաց լինենք սովորելու համար, շատ առաջ կգնանք: Բայց, քանի որ մեծամիտ ենք, չենք ուզում դա անել:

-«Մենքի» մեջ Դուք ո՞ւմ եք տեսնում, արդյո՞ք ուսանողությանը, երիտասարդությանը, մասնագետներին, թե՞ իշխանություններին:

-Պետությանը: Առանց չափազանցության, հրաշք երիտասարդություն ունենք: Աշխարհի տարբեր երկրների բուհերում եմ դասավանդում, և մեր ուսանողները, եթե ցանկացած երկրի ուսանողներից ավելի չեն, ապա հաստատ պակաս չեն:

-Փաստորեն իրականացվող քաղաքականությամբ, եթե կարելի է, իհարկե, այդպես ասել, մենք զրկում ենք մեր երիտասարդությանը իսկապես և իրապես սովորելու իրավունքից ու հնարավորությունից:

-Մենք խեղդում, չորացնում ենք երիտասարդությանը: Իհարկե, ունենք նաև ընտիր պրոֆեսոր, դասախոս անհատներ: Բայց որպես կանոն, ամեն ինչով հանդերձ, այս եկող սերնդի լավագույնները հեռանում են երկրից, որովհետև չի հաջողվում «առաջ շարժվել»: Մարդիկ պաշտպանում են գիտական թեզեր ու… Մեղրիից իմ ասպիրանտը, որին Մոսկվայից համոզել, բերել էինք, թեկնածուական թեզի (ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով) փայլուն պաշտպանությունից հետո «չի կարողանում» ընդունվել էկոնոմիկայի նախարարությունում համապատասխան բաժնում թափուր աշխատատեղում: ԱԺ համապատասխան հանձնաժողովում համապատասխան հաստիք կա, եթե այդտեղ էլ «չհաջողվեց», նորից հեռանալու է: Մինչդեռ, Հայաստանում այս ուղղության մասնագետ չունենք: Զավեշտն այն է, որ այդ տղան Մեղրիից է, որտեղ բացվել է ազատ տնտեսական գոտին, որ չի գործում ու ջանք էլ չենք գործադրում այն աշխատեցնելու: Չեղած մասնագետներին էլ նվիրում ենք այլոց:

-Դուք կոչ եք անում համապատասխան պաշտոնյաներին ուշքի գալ, բայց Ձեր խոսքից այն տպավորությունն է, որ այդ ուշքի «եկողները» ի վիճակի չեն խորությամբ հասկանալու Ձեր կողմից բարձրացված խնդիրները:

-Ի վիճակի են, բայց չեն ուզում հասկանալ: Իրենք ասում են, որ ամեն ինչ գիտեն: Մեզ խորհուրդ չտաք, ոչինչ չհուշեք, մենք ամեն ինչ գիտենք: Ինչ որ մինչև հիմա չի ավերվել, դա էլ մենք կավիրենք: Դա է ստացվում նրանց պահվածքից: Այսօրվա կառավարության կազմում կան նախարարներ, որոնք ոչ միայն նախորդներից լավը չեն, դրանցից առաջ եղածներից էլ լավը չեն ու լավը չեն անգամ սովետական շրջանի նախարարներից: Սելեկտորով աշխատող տղաներ են, որոնց մեծ մասն իրենց անձնական հարցերն են լուծում և առանձնապես նեղություն չեն կրում դուրս բերել գերակայություններն ու խնդիրները, որոնք ամիսներով ուղարկված նամակներին ու արված զանգերին չեն պատասխանում, դրանով իսկ խախտելով օրենքը: Կան պաշտոնյաներ, որոնք առանց կարդալու պատռում են նամակներն ու նետում աղբամանը: Այս առումով Հայաստանում նոր մշակույթ է ձևավորվում: Սրանք հիշեցնում են ֆեոդալների և ոչ նախարարների, որոնք պարտավոր են ծառայելու: Այս իրականության մեջ ենք այսօր, հեղափոխությունից հետո:

-Վերջերս Տիգրան Խաչատրյանն ասում էր, որ իրենք, որպես հին կադրեր, ի վիճակի են հեղափոխական թռիչք ապահովելու: Չանձնավորելով՝ ուզում եմ Ձեր գնահատականը հասկանալ, այս թիմում եղած նախարարներն ի վիճակի՞ են ինքնուրույն երևակայելու, ֆանտաստիկ, հեղափոխական, ոչ ստանդարտ առաջարկ անելու: Ավելի կոնկրետ՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու:

-Ի հարգանքս բոլոր նախարարների, պետք է ասեմ, որ սրանց մեծ մասը կատարող տղաներ են: Ես դեռ միտումնավոր, որպես Հայաստանի քաղաքացի, պահպանում եմ իմ հավատը վարչապետի հանդեպ: Բայց, երբ որ ելույթ է ունենում վարչապետը, իսկապես էմոցիաների մեջ, ինչը հասկանալի ու բնական է, նորմալ է, նույն ընթացքում ԱԺ դահլիճում կամ կառավարության նիստերի ժամանակ կառավարության անդամների դեմքերին ես նայում… ասելու բան չունեմ: Երբ որ հարմոնիա կլինի, երբ որ որևէ նախարար իր անհամաձայնությունը կհայտնի վարչապետին, կոպիտ ասած՝ սկզբունքի, գաղափարի, տեսակետի համար քյալա կտա, ես կմտածեմ, որ սա հեղափոխական է: Կամ փորձի ինչ-որ բան հավելել վարչապետի ասածին:

– Տնտեսության հիմքում Հարկային օրենսգիրքն է: Տնտեսության զարգացման ընթացքն ու որակը պայմանավորված է դրանով: Օրենքը կարծես բարեփոխվում է, բայց ներկայացված նախագծից շատ ավելի դժգոհ են, քան գործող հնից:

-Ավետարանում տասանորդի գաղափարը կար: Դա շատ արդար ու ճշգրիտ հաշվարկած մեթոդ է, որով եթե արդար հարկագանձումը տեղի էր ունենում, պետությունը լինում էր տվյալ ժամանակաշրջանի համար ուժեղ, ժողովուրդը բարեկեցիկ և տվյալ փուլի համար սոցիալապես պաշտպանված: Խնդիրն այն չէ, որ հարկերը դարձնենք 30%, ավելի լավ կլինի: Եթե նույնիսկ տասանորդ կիրառենք, բայց բոլորը վճարեն, և բարեգործները ոչ թե զարտուղի ճանապարհներով գնան, այլ իրենք լինեն դրա հեղինակը, հավատացեք, այդ պարզ սկզբունքով շատ բան է փոխվում: Իհարկե, պետք է դիվերսիֆիկացնել: Սկսնակներին, միկրոբիզնեսին պետք է թթվածին տալ, ընդհանրապես չգանձել: Վերջապես վարչապետն եկել է այդ համոզման: Այն, ինչ որ կա դրական, գալիս է առավելապես վարչապետի քաղաքական կամքից: Կան ոլորտներ, որտեղ մենք իսկապես կայացած բիզնես ունենք, և այդ ոլորտներում հարկային գանձումները այլ պետք է լինեն: Բայց Հարկային օրենսգիրքը այս իրավիճակին համահունչ չէ, որովհետև համակարգն այսօր չի գործում, կամ գործող անձինք ուրիշ են: Ի վերջո, իրենց համար էր դա գրվել, և դրա համար փոփոխությունների կարիք կա: Այստեղ ամենաէականը սոցիալական գործոնն է: Գրավիչ դաշտ ձևավորել ձեռներեցության համար: Միկրոբիզնեսի համար առանձին, կայացած բիզնեսի համար առանձին: Բայց ամեն դեպքում տնտեսությունը պետք է հաշվառելի լինի, բոլորը պետք է հաշվառված լինեն: Բոլոր նրանք, ովքեր եկամուտ են ստեղծում և եկամուտ են ստանում, պետք է հաշվառվեն: Միաժամանակ անհրաժեշտ է, որ անպայման հաշվի առնեն սոցիալական խնդիրները: Օրինակ՝ չամուսնացած անձը, բնականաբար, նույնը չպետք է մուծի, ինչ հինգ երեխա ունեցողը: Եթե փորձենք սոցիալական արդարության սկզբունք կիրառել, դա կհուշի նաև լուծումները: Այս առումով ամենաէականն այն է, որ շահառուների հետ քննարկումները շարունակական լինեն և շտապողականություն չդրսևորվի և այն, ինչ վերջում դառնալու է օրենք, բխի ստեղծողի և պետության շահերից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում