Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Իշխանական ճգնաժամի առաջին նշանները

Այսօր Երևանի քաղաքապետարանը սկսել է ապամոնտաժել Օպերային հարակից այգիների սրճարանները։ Ապամոնտաժման աշխատանքները, սակայն, դադարեցվել են՝ սրճարանների սեփականատերերի ու աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառով։ Նրանք բանակցում են Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, թեև ի սկզբանե պահանջում էին հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինչ հանգուցալուծում կստանա Երևանի քաղաքապետարանի ու սրճարանների սեփականատերերի այս դիմակայությունը, պարզ կդառնա թերևս առաջիկա օրերին։

Սակայն պարզ է, որ գործ ունենք Երևանի քաղաքապետարանի կողմից առանց բոլոր գործոնների հաշվառման կայացված որոշման հետ, որը հաշվի չի առնում դրա շահառուների տեսակետները։ Բացառված չէ նաև, որ բողոքի ակցիաների ճնշման տակ Երևանի քաղաքապետարանը տեղի տա, ինչպես վարվել են իշխանության այլ մարմիններ այլ որոշումների պարագայում։ Այսպիսի իրավիճակ է առաջանում, երբ մի պոպուլիստական որոշում (կանաչ տարածքների վերականգնումը) բախվում է իրականության հետ, որից պոպուլիստական լուծումներ չկան։ Ակնհայտ է, որ նոր իշխանությունը՝ մեծ մասամբ լինելով պոպուլիստական, բավարար քաղաքական կամք չի ցուցաբերում այս կամ այն բարեփոխումը մինչև վերջ կյանքի կոչելու համար։ Պոպուլիզմը խանգարում է։ Եվ արդյունքում գործ ունենք շատ հակասական իրականության հետ։ Իշխանությունն ունի բարեփոխումներ իրականացնելու համար անհրաժեշտ համարվող լեգիտիմություն, սակայն չունի բավարար քաղաքական կամք այդ բարեփոխումները մինչև վերջ կյանքի կոչելու համար։ Դրա պատճառն այն է, որ իշխանության նախաձեռնած բարեփոխումները չունեն ինստիտուցիոնալ, համակարգային հենք և ավելի շատ իրենցից ներկայացնում են այս կամ այն խնդրի իրավիճակային լուծումներ։ Դրա վկայությունն է նաև այն, որ հենց իշխանության ներսում կան բարեփոխումների նկատմամբ դիմադրության օջախներ, որոնք արդեն հանրությունից թաքցնել անգամ չի հաջողվում։

Բարեփոխումների հանդեպ իշխանական հակազդեցության մասին այսօր գրառում է կատարել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, թե տպավորություն է, որ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորներ դրական փոփոխություններ չեն ուզում ՀՀ-ի առողջապահական համակարգում։ «Քիչ առաջ ստացա մի զանգ, որը ստիպեց ինձ գրառում կատարել այստեղ։ Ինձ մոտ գնալով արմատանում է այն տպավորությունը, կարծես թե Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամեն ինչ պետք է մնար նույնը՝ պետական թալանված փողերը չպետք է վերադարձվեին, քանի որ դա «գործ տալ է», գլխուղեղի իշեմիկ կաթվածի ծրագիրը չպետք է ներդրվեր, քանի որ որոշ բուժհիմնարկներ զարգացած չեն այնքան, որ կարողանան դա իրականացնել, սանիտարական ավիացիան չպետք է գործի Հայաստանում, քանի որ իրենք ոչ մի գրամ ներդրում չեն ունեցել դրա կայացման մեջ և այլն»,- գրել է նախարարը՝ հավելելով, որ թույլ չի տա որևէ արհեստական խոչընդոտ այդ կարևոր ծրագրերի իրականացման ընթացքում և «չի վարանի իրերը կոչել իրենց անուններով»: «Մի բան բոլորի համար թող պարզ լինի. ես այս պատասխանատու գործում ունեմ գեթ մեկ առաքելություն՝ բերել դրական փոփոխություններ մեր երկրի առողջապահական համակարգում և բնակչության առողջության մեջ։ Այլ շահեր, ի տարբերություն ոմանց, ոչ ունեցել եմ, ոչ էլ ունեմ»,- գրել է Թորոսյանը: Սա ցայտուն օրինակ է այն իրողության, որ իշխանությունը չունի ամբողջական, հավաքական դիրքորոշում բարեփոխումների վերաբերյալ։ Իսկ դա բխում է նրանից, որ իշխանությունը, լայն իմաստով, չունի գաղափարական հենք և կառուցված է մեկ՝ Նիկոլ Փաշինյանի անձի վրա։ Իշխանությունը, ի դեպ, հենց այդպես էլ ընկալվում է հասարակության կողմից և դա է պատճառը, որ ցանկացած հարցով բողոքի ակցիա իրականացնողները ցանկանում են հանդիպել անձամբ վարչապետին։ Քաղաքացիները տեսնում են, որ իշխանության առանցքը Նիկոլ Փաշինյանն է՝ առանց որևէ համակարգային, ինստիտուցիոնալ հենքի և միայն նրանից են ակնկալում իրենց խնդիրների լուծումը։ Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Օպերայի շրջակա տարածքի սրճարանների մի մասն ապամոնտաժելու որոշման հետ կապված, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հերթական «նվերն» է Նիկոլ Փաշինյանին։

Ընդհանրապես, Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, Հայաստանի նոր իշխանության, Նիկոլ Փաշինյանի իշխանության Աքիլլեսյան գարշապարն է։ Անցած ավելի քան ութ ամիսները ցույց տվեցին, որ Հայկ Մարությանն այդպես էլ չկարողացավ ադապտացվել Երևանի քաղաքապետի պաշտոնին, ինչի վկայությունն են նրա կողմից կայացվող ամենատարբեր վիճելի որոշումները։ Սակայն շատ ավելի խնդրահարույց է Երևանի քաղաքապետարանի կողմից անհրաժեշտ որոշումներ չկայացնելու իրողությունը։ Շինարարության ոլորտին մոտ կանգնած շրջանակները նշում են, որ արդեն մի քանի ամիս է՝ Երևանի քաղաքապետարանը գործնականում դադարեցրել է շինարարական թույլտվությունների տրամադրումը, ինչի պատճառով կանգ են առել բազմաթիվ շինարարական նախագծեր։ Թույլտվություններ չեն տրամադրվում ինչպես արդեն իսկ սկսված, սակայն թղթաբանական խնդիրներ ունեցող կառույցներին, այնպես էլ նոր շինարարական նախագծերին։ Արդյունքում, Երևանի քաղաքապետարանի փաստացի անգործության պատճառով դադարեցվել են բազմաթիվ շինարարական ծրագրեր, այդ թվում՝ խոշոր նախագծեր։ Այդ մասին այսօր ակնարկեց նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ Երևանի քաղաքապետարանի պատճառով դադարեցվել է Աբովյան փողոցի վրա իրականացվող հյուրանոցի խոշորամասշտաբ շինարարությունը։ Այսինքն՝ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ, փաստացի արգելակում է տնտեսական աճը։ Այլ կերպ ասած՝ Մարությանը խոչընդոտում է Նիկոլ Փաշինյանի հայտարարած տնտեսական հեղափոխության իրականացմանը։

Երևանի քաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանի ընտրությունը ոչ թե Երևանի ընտրողների, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտրությունն էր։ Վերջինս ընտրեց Հայկ Մարությանին այն պայմաններում, երբ նրա ցանկացած ընտրություն վավերացվելու էր Երևանի ընտրողների կողմից։

Պարզվեց՝ Նիկոլ Փաշինյանի ընտրությունը բացարձակապես սխալ ընտրություն էր և դա պատուհաս դարձավ ինչպես Երևանի, այնպես էլ նույն Նիկոլ Փաշինյանի իշխանության համար։ Իսկ ամենամեծ խնդիրն այն է, որ գործնականում Նիկոլ Փաշինյանը իր սխալն ուղղելու հնարավորություն չունի մինչև Երևանի ավագանու հաջորդ ընտրությունները՝ 2022 թվականը, քանի որ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունում չկա քաղաքապետին գոնե փոքր-ինչ համապատասխանող որևէ թեկնածու։ Իսկ դա նշանակում է, որ Երևանը ևս հինգ տարի «վայելելու է» Հայկ Մարությանի գործունեությունը, իսկ Հայաստանը տուժելու է նրա անգործությունից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում