Friday, 19 04 2024
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում

Լազարևյան լռությունը. ինչ է մտածում և ասում Զատուլինը

Նախօրեին հայաստանյան հանրության ուշադրությունը կենտրոնացած էր Արցախի մայրաքաղաքի վրա, որտեղ տեղի էր ունենում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստը, ու որտեղ հնչեց Հայաստանի վարչապետի հայտնի ելույթը: Այդ ընթացքում, սակայն, Հայաստանում տարածվեց մեկ այլ հետաքրքիր տեղեկություն, որն իր քաղաքական նշանակությամբ անշուշտ համարժեք լինել չէր կարող Արցախում տեղի ունեցողին, սակայն այդուհանդերձ արտահայտում էր բավականին ընդգրկուն գործընթացների հետաքրքիր շերտեր, այն էլ՝ ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքը շոշափող, այլ նաև Հայաստանի սահմաններից դուրս տանող կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ Հայաստանի սահմաններից ներսուդուրս անող շրջանակներ:

Տվյալ դեպքում խոսքը ռուսական՝ արդեն թերևս ոչ պակաս տխրահռչակ, քան հայտնի Գրիբոյեդովյան ակումբն էր, Լազարևյան ակումբի մասին է: Մոսկվայի «Դիալոգ» հասարակական կազմակերպության ղեկավար Յուրի Նավոյանը հայտարարություն էր տարածել այդ ակումբի նպատակների մասին՝ ասելով, որ այդ նպատակները ենթադրում են Հայաստանում նախկին իշխանության կոնսոլիդացիա և Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի սպասարկում: Նավոյանը հայտարարել է, թե նախապես իրենց կազմակերպությունն էլ մասնակցել է ակումբի ստեղծման ուղղությամբ դիրքորոշումների արտահայտմանը՝ որպես հայ-ռուսական հարաբերության վերափոխման հարթակային անհրաժեշտություն, սակայն հետո տեղեկանալով իրական նպատակներին՝ հրաժարվել է դրանից:

Այն, որ Լազարևյան ակումբը գործնականում կարող է գնահատվել Ռոբերտ Քոչարյանի հայ-ռուսական բարեկամների ակումբ, ակնառու էր դրա առաջին իսկ նիստից, որ եղավ Երևանում, և որտեղ հյուրը հենց երկրորդ նախագահն էր՝ 2018-ի նոյեմբերին, որն ինքն էլ բաց տեքստով հայտարարեց ակումբը ստեղծելու թեմայով Զատուլինի հետ զրույց ունենալու և այդ գործում նրան իր աջակցությունը հայտնելու մասին:

Հարցն այստեղ այլ ուղղության վրա է: Յուրի Նավոյանը փաստորեն հայտարարել է, որ ակումբի նպատակն է Հայաստանի ներքաղաքական կյանքին միջամտելը: Ընդ որում, գուցե երկրորդ հարց է Ռոբերտ Քոչարյանի ծրագրերի ուղղությամբ միջամտելը, երկրորդ հարց է Հայաստանի ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անունն այդ համատեքստում շոշափելը: Առանցքայինն այն է, որ հայտարարվել է, որ Լազարևյան ակումբի նպատակը Հայաստանի ներքին կյանքին միջամտելն է:

Թե ինչ առանձնահատուկ, շերտային մոտիվացիաներ է ունեցել այդ մասին հայտարարող գործիչը՝ դա էլ իհարկե այլ հարց է, սակայն տվյալ դեպքում կա հստակ մարդ, որը բաց կերպով հայտարարել է Լազարևյան ակումբի այդ նպատակների մասին: Եվ չկա պատասխան, չկա ներկայացված փաստացի մեղադրանքի հերքում, Լազարևյան ակումբի հիմնադիրների խորհրդավոր լռություն է, գոնե առայժմ: Իսկ գուցե նաև՝ խոսուն լռություն:

Մյուս կողմից՝ ակումբի ներքին և, այսպես ասած, արտաքին նպատակները բավական ակնառու էին ոչ միայն երևանյան առաջին նիստում, այլ նաև օրերս հիմնադիր Զատուլինի հայտարարության մեջ, Արցախի հարցի առնչությամբ, ի պատասխան իբրև թե ադրբեջանցիների մեղադրանքի՝ ակումբի նիստերին Արցախի ներկայացուցչի մասնակցության մասին: Զատուլինը հայտարարել էր, թե Արցախի անկախությունը անշրջելի է՝ միաժամանակ ավելացնելով, որ Ադրբեջանի ճանաչման դիմաց պետք է հանձնել տարածքները:

Իրականում Զատուլինն այդ կերպ բարձրաձայնել էր տարածքները հանձնելու մասին, ոչ թե Արցախի անկախության, որովհետև այդ անկախությունն առանց նրա էլ փաստ է, և ադրբեջանցիներին պետք է, որ թեկուզ այդ գնով պարբերաբար խոսվի տարածքների հանդեպ նրանց «իրավունքի» մասին: Իսկ այդ իրավունքը, դժբախտաբար, ճանաչել է նախկին իշխող համակարգը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում