Բելառուսը պատրաստ է Ադրբեջանից հեղուկ գազ գնել` իր տարածքում հեղուկ գազը նորսրացնող գործարան կառուցելով: Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն` Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաեւի հետ հանդիպման ժամանակ:
«Կարծում եմ` մինչ մենք մեզ մոտ կկառուցենք բնական գազի նոսրացման գործարանը, Ադրբեջանն արդեն կամ Վրաստանի, կամ Ռուսաստանի ափերին կապանոսրացնի բնական գազը, ինչպես որ դա անում է Կիպրոսը, եւ մենք հաճույքով կգնենք այդ գազը ձեզանից»,- հայտարարել է Լուկաշենկոն: Ինչպես հաղորդում է ռուսական РИА “Новости”-ն, Լուկաշենկոն ասել է, թե չնայած ավելի երկար ճանապարհին` այսպես ավելի ձեռնտու կլինի իրենց համար, քան «Գազպրոմից» գազ գնելը:
Միաժամանակ, Բելառուսի նախագահը հավելել է, որ եթե իրենք պայմանավորվեն, ապա Բելառուսը կշարունակի նավթ գնել նույն պայմաններով Միջերկրածովյան եւ Սեւծովյան ավազաններից: «Իսկ մեր նավթը, որ մենք ստանում ենք Վենեսուելայից, մենք կգտնենք ընկերություն, որն այն կմատակարարի Բելառուսին: Բայց մենք կցանկանայինք դա անել մեր ընկերների հետ»,- ասել է Լուկաշենկոն: