NASA-ն ներկայացրել է տեսահոլովակ, որտեղ ձայնագրված է Տիեզերքի «երաժշտությունը»՝ ստեղծված ուլտրաձայնային տվյալների վրա:
Գիտնականները վերափոխել են գալակտիկաների կուտակման լուսանկարները, որոնք նկարահանել է Hubble աստղադիտակը Wide Field Camera 3 խցիկի միջոցով: Աստղերը և կոմպակտ գալակտիկաներն ստացել են կարճ և հստակ ձայներանգներ, իսկ պարուրաձև գալակտիկաները՝ երկար հնչյուններ՝ փոփոխվող բարձրությամբ: «Դա, հնարավոր է, երաժշտության ամենաարտասովոր տեսակն է, որը դուք որևէ տեղ լսել եք»,- նշել են NASA-ում: Ինտերնետ-օգտատերերին ձայնագրությունը թվացել է բավականին սահմռկելի, բայց «հետաքրքրաշարժ», հաղորդել է ՌԻԱ Նովոստին: