Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչը Զինեդին Զիդանն է: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Թիմի նախկին գլխավոր մարզիչ Սանտիագո Սոլարին երեկ պաշտոնանկ է արվել:
Զիդանը «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում էր 2016-18 թվականներին: Զիդանի գլխավորությամ մադրիդյան թիմը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում, մեկ անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և սուպերգավաթում, ինչպես նաև աշխարհի ակումբային առաջնությունում: