Ամենատարածված էրոտիկ ֆանտազիան սեքսն է նախկին զուգընկերոջ հետ: Այս մասին է երազում կանանց ավելի քան կեսը. այսպիսին են բրիտանացի սոցիոլոգների անցկացրած հարցման արդյունքները: Ուսումնասիրության մասին պատմում է «Փաստացի նորություններ» պորտալը:
Հարցումն անցկացվել է Մեծ Բրիտանիայում, մասնակցել է 2000 մարդ: Արդյունքում պարզվել է, որ նախկինի հետ սեքսի մասին երազում է կանանց 55%-ը: Միևնույն ժամանակ, 38%-ը խոստովանում է, որ խոսքից գործի է անցել և միայն հարցվածների 24%-ն է կարծում, որ վատ է վարվել:
Մեծամասնությունը գտնում է, որ նման վարքը կյանքի անբաժանելի մասն է:
Տղամարդկանց շրջանում նախկին ընկերուհու հետ անցյալը հիշել և մոռացված զգացողությունները ետ բերել երազում է հարցվածների 53%-ը: Ավելի հաճախ՝ 23% դեպքերում սեքսով ցանկացել են զբաղվել առաջին սիրո հետ: Իրենց ցանկությունների համար մեղավոր են զգացել տղամարդկանց միայն 16%-ը:
Երկրորդ տեղում եղել է հեռուստատեսությամբ էրոտիկ տեսարաններին մասնակցելու ֆանտազիան, երրորդ տեղում՝ սեքսը հայտնի անձի հետ:
Էրոտիկ ֆանտազիաներից են եղել նաև սեքսն անծանոթի հետ, սիրավեպը գործընկերոջ հետ, սեքսը հասարակական վայրում:
Էրոտիկ ֆանտազիաների շարքը եզրափակում է սեքսը ոստիկանության աշխատակցի հետ: