Friday, 29 03 2024
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00

Իշխանության կոռոզիայի ուրվականը

Գազավորված ըմպելիքներ արտադրող մի շարք ընկերությունների աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի մոտ. նրանք դժգոհում են Հարկային օրենսգրքի նախագծում կատարված փոփոխությունից: Ըստ այդ փոփոխության՝ ֆինանսների նախարարությունն առաջարկում է գազավորված ըմպելիքների վրա կիրառել ակցիզային հարկ՝ 5%: Արտադրողները պնդում են՝ այս փոփոխությամբ նրանք կգնան սնանկացման:

Այսինքն՝ գործ ունենք հերթական՝ առանց նախապես մտածված ու քննարկված որոշման հետ, որն առնչվում է զբաղվածություն ունեցող հարյուրավոր, գուցե հազարավոր քաղաքացիների, ովքեր նոր խաղի կանոնների հաստատումից հետո կարող են կորցնել աշխատանքը։ Ովքե՞ր են կայացնում այդ որոշումները, ի՞նչ նախնական մշակումներ են անցնում դրանք, ինչո՞ւ չեն կազմակերպվում նորմալ հանրային քննարկումներ։ Այս հարցերին կարելի է բազմաթիվ պատասխաններ տալ, սակայն դրանց շատ ուշագրավ պատասխանել է այսօրվա բողոքի ցույցի մասնակիցներից մեկը. «Մենք փոխեցինք կաշառակերներին դիլետանտների հետ, իրենք տնտեսությունից ոչինչ չեն հասկանում»: Այս նախադասության մեջ ըստ էության արտահայտված է Հայաստանի նոր իշխանության, պետական կառավարման համակարգի կերպն ու փիլիսոփայությունը։ Նոր Հայաստանում կաշառակերության ու կոռուպցիայի դեմ պայքարը հռչակվել է որպես գերակայություն։ Դա, իհարկե, շատ դրական է։ Սակայն այդ հռչակումն ու այդ գերակայությունը ստեղծել են մթնոլորտ, որում պետական ծառայողների համար առաջնային պայման է դարձել կոռումպացված չլինելը, մյուս որակները մղվել են երկրորդական, երրորդական պլան։ Ու ստացվել է այն իրավիճակը, որը ներկայացրել է ցույցի մասնակիցը՝ կոռուպցիոներներին փոխարինելու են եկել դիլետանտները, որոնք պատկերացում չունեն պետական կառավարման համակարգի, տնտեսության խնդիրների վերաբերյալ։ Սա, մեծ հաշվով, վերաբերում է ողջ պետական կառավարման համակարգին։ Մինչդեռ այնպես չէ, որ կոռումպացվածության համեմատ դիլետանտիզմը գերապատվելի է։ Ամենևին։ Դիլետանտիզմը շատ դեպքերում գուցե անգամ ավելի վնասակար է, քան կոռումպացվածությունը։

Բանն այն է, որ կոռումպացված պաշտոնյաները՝ այդպիսին լինելով հանդերձ, նախկին համակարգում գործում էին որոշակի խաղի կանոններով ու որոշակի ինստիտուցիոնալ հիշողությամբ։ Դիլետանտները չունեն ո՛չ ինստիտուցիոնալ հիշողություն, ո՛չ էլ ենթարկվում են որևէ կանոնի։ Եվ եթե առաջինները՝ կոռումպացված լինելով հանդերձ, ապահովում էին որոշակի արդյունավետություն, դիլետանտների դեպքում արդյունավետության մասին խոսելն ավելորդ է։ Այդ պատճառով նրանք կայացնում են որոշումներ, որոնք կարող են կործանարար լինել ամբողջական ոլորտների, տնտեսության ճյուղերի համար։ Ասվածից թող տպավորություն չստեղծվի, թե կոռումպացվածությունը դրական երևույթ է։ Ամենևին։ Կոռուպցիայի դեմ պետք է պայքարել անընդհատ ու շարունակաբար։ Պարզապես անթույլատրելի է մի արատի կրողներին փոխարինել մեկ այլ արատի կրողներով՝ դիլետանտներով, որոնց տված վնասը պետությանն ու հասարակությանը կարող է լինել ոչ պակաս, քան կաշառակերներինը։

Նոր Հայաստանի նոր իշխանությունների ամենաառանցքային խնդիրը շարունակում է մնալ կադրային քաղաքականությունը։ Կադրային սովը ակնհայտ է ամենուր՝ սկսած իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցությունից, վերջացրած գործադիր իշխանությամբ։ Դրա պատճառն այն է, որ հեղափոխությունից շուրջ մեկ տարի անց էլ իշխանությունը շարունակում է համալրել իր կադրային բազան հեղափոխությանը հավատարմության սկզբունքով՝ պետական կառավարման համակարգից վանելով իրական պրոֆեսիոնալ ու բանիմաց կադրերի։ Այս իրավիճակը, սակայն, երկար շարունակվել չի կարող, քանի որ ոչ պրոֆեսիոնալների կամ դիլետանտների ընդունած որոշումները մեկը մյուսի հետևից սկսելու են ավերիչ հետևանքներ ունենալ։ Իշխանությունը կամ պետք է անհապաղ սկզբունքորեն փոխի վարվող կադրային քաղաքականությունը, կամ պետք է պատրաստ լինի նորանոր բողոքի ակցիաների։ Իշխանությունն ինքը այսպես երկար շարունակել չի կարող, քանի որ դիլետանտները ներսից կարող են կոռոզիայի ենթարկել իշխանությանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում