Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

«Արսենալի» քայլն առանց Մխիթարյանի. Երբ կվերադառնա խաղադաշտ ՀՀ հավաքականի ավագը

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Արսենալը» կարևոր հաղթանակ տարավ՝ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ:

Այս պահին Ունայ Էմերիի թիմը 60 միավորով 4-րդ հորիզոնականում է և ընդամենը մեկ միավորով է զիջում լավագույն եռյակը եզրափակող «Տոտենհեմին»: Վերջինս 30-րդ տուրում անսպասելի պարտություն էր կրել՝ հյուրընկալվելիս 2:1 հաշվով զիջելով «Սաութհեմփթոնին»: Լավագույն քառյակի համար պայքարում «Արսենալի» գլխավոր մրցակիցներից «Չելսին» էլ ոչ-ոքի՝ 1:1 է խաղացել «Վուլվերհեմփթոնի» հետ և հիմա 57 միավորով 6-րդն է: Նշենք, սակայն, որ «Չելսին» մեկ հանդիպում քիչ է անցկացրել:

Ինչևէ, «Արսենալը» լուրջ քայլ կատարեց և հիմա իրական հնարավորություն ունի նաև մրցանակային եռյակում տեղ ունենալու: Սպասվում էր, որ «Արսենալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» խաղում գլխավոր ֆիգուրներից կլինի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումից առաջ հայտնի դարձավ, սակայն, որ մեջքի հետ կապված խնդիրների պատճառով հայ ֆուտբոլիստը բաց է թողել «Արսենալի» նախախաղային մարզումը: Մխիթարյանը տեղ չէր գտել «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում, և շատերն այն կարծիքին էին, որ «Արսենալը» լուրջ խնդիրներ կունենա հատկապես միջին և առջևի օղակներում:

Զրկված լինելով թիմի առանցքային խաղացողներից մեկից՝ Էմերին նախորդ հանդիպումների համեմատ փոխել էր մարտավարությունը: Մասնավորապես, 4-2-3-1 դասավորության փոխարեն՝ իսպանացի մասնագետը գործի էր դրել 3-4-1-2 սխեման: Մասնավորապես, Էմերին հագեցրել էր դաշտի կենտրոնը՝ Մխիթարյանի բացը փորձելով լրացնել Ռեմսիի և Մայթլենդ Նայլսի միջոցով:

Մարտավարական այս փոփոխությունը և ֆուտբոլիստների խիտ դասավորվածությունը, ըստ էության, անակնկալ էին «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սուլշերի համար: «Արսենալը» վստահորեն վերահսկում էր գնդակը դաշտի կենտրոնում: Դրա արդյունքում էլ հարձակվողներ Լակազետն ու Օբամեյանգն ավելի ազատ էին գործում: Կարելի է ասել, որ ամուր կիսապաշտպանությունը դարձավ լոնդոնյան թիմի հաղթանակի գրավականը:

Նշենք, որ «Յունայթեդը»՝ Սուշլերի գլխավորությամբ, առաջին անգամ պարտություն կրեց Պրեմիեր լիգայում: Նորվեգացի մասնագետի գլխավորությամբ «Մանչեսթեր Յունայթեդը» 12 հանդիպումներում դրական արդյունքի էր հասել:

«Ես հպարտանում եմ մեր ֆուտբոլիստներով, որոնք ամեն ինչ արեցին այս պահին լավագույն թիմին հաղթելու համար: Պայքարեցինք 90 րոպեների ընթացքում, և կարծում եմ՝ արժանի էինք 3 միավորի: Հպարտ եմ նաև մեր երկրպագուներով, որոնք էապես նպաստեցին հաղթանակին: «Մանչեսթեր Յունայթեդը» վերջին շրջանում ֆանտաստիկ արդյունք է գրանցել: Ավելին, թիմը վերելք է ապրում Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչում ՊՍԺ-ի նկատմամբ հաղթանակից հետո: Ընդունենք, սակայն, որ մենք հրաշալի խաղացինք և բարելավեցինք մեր դիրքը լավագույն քառյակի համար պայքարում: Ուրախ եմ թե՛ ֆուտբոլիստների և թե՛ երկրպագուների համար: Բոլորը համոզվեցին, որ կարող ենք օգտագործել տարբեր խաղային սխեմաներ ու խաղացողների: Վերջին երկու հանդիպումներից հետո փոխեցինք մեր մարտավարությունը: Այսպիսի հաղթանակը կավելացնի մեր վստահությունը: Այժմ պետք է կենտրոնանալ Եվրոպայի լիգայի վրա: «Ռենից» կրած պարտությունից հետո անհրաժեշտ է լավ տրամադրվածություն: Հույս ունեմ, որ երկրպագուները դարձյալ կօգնեն մեզ: Մենք պայքարում ենք կարևոր մրցաշարերում, և հիմա երկրպագուների աջակցությունը մեզ շատ է պետք: Կարծում ենք նաև, որ «Յունայթեդի» հետ հանդիպումը հոգեբանորեն կխթանի «Ռենի» հետ հանդիպմանը էլ ավելի մոտիվացված և նվիրված գործելուն»,- խաղից հետո ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչը:

Ինչևէ, ըստ բրիտանական ԶԼՄ-ների՝ Մխիթարյանի վնասվածքը լուրջ չէ, և սպասվում է, որ նա կմասնակցի մարտի 14-ին կայանալիք «Ռենի» հետ պատասխան հանդիպմանը: Հիշեցնենք, որ առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս պարտվել է 3:1 հաշվով: Հայաստանի ազգային հավաքականի ավագը մասնակցել էր ողջ հանդիպմանը և մոտ 50 րոպե ստիպված էր կատարել աջ պաշտպանի պարտականությունը: «Արսենալի» հույն պաշտպան Սոկրատիսը 41-րդ րոպեին հեռացվել էր դաշտից, և Էմերին ստիպված էր պաշտպանությունում առաջացած բացը լրացնել Մխիթարյանի միջոցով:

«Ռենի» հետ հանդիպումից հետո Մխիթարյանը պետք է միանա Հայաստանի ազգային հավաքականին, որը սկսում է պայքարը 2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում: Մարտի 23-ին մեր ազգային թիմը մրցակցի հարկի տակ կմրցի Բոսնիա և Հերցեգովինայի ազգային թիմի հետ, իսկ մարտի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Հուսանք, որ առաջիկա հանդիպումներին մեր հավաքականի ավագը կներկայանա առանց առողջական խնդիրների:

Պրեմիեր լիգայում «Արսենալը» հաջորդ հանդիպումն անցկացնելու է մարտի 1-ին՝ «Էմիրեյթս» մարզադաշտում հյուրընկալելով «Նյուքասլ Յունայթեդին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում