Tuesday, 16 04 2024
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»

Մոսկվան Քոչարյանի դարդը լացելու տեղը լավ կանի իր մասին մտածի, որ հայտնվել է իզգոյի կարգավիճակում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է  քաղաքագետ Արկադի Վարդանյանը:

Պարոն Վարդանյանռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովը նախօրեին մեր լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր, որ եթե Հայաստանը հաշվի չառնի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով Ռուսաստանի կարծիքը, ապա Հայաստանը կմնա մենակ՝ առանց ռազմական դաշնակցի: Դուք այս հայտարարությունները ինչպե՞ս եք գնահատում: Ինչո՞ւ է Ռուսաստանը այսպես պաշտպանում Քոչարյանին:

– Թող ոչ ոք մեզ վրա մատ թափ չտա ու չվախեցնի: Ավելի լավ է, թող իրենք մտածեն, թե ինչ են անելու, երբ իրենք, իրենց պաշտպանյալը կանգնի Հաագայի միջազգային դատարանի առաջ: Իսկ Հայաստանի վրա պետք չէ մատ թափ տալ: Հայաստանը ընտրել է իր ուղին:

Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի անբաժան մաս է, իսկ քաղաքակիրթ աշխարհը աղերս չունի այն սպառնալիքների, այն հաթաթաների, այն գաղափարների հետ, որոնք հնչեցրել է պարոն Կոլերովը:

Իսկ Կոլերովի հայտարարությունները կարո՞ղ ենք համարել պաշտոնական Մոսկվայի արձագանք:

– Կոլերովը «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիրն է, իսկ «Ռեգնումն» արտահայտում է ռուսական պաշտոնական դիրքորոշումները: Այնպես որ, Կոլերովի  ասածները կարող ենք համարել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում Քոչարյանի գործի վերաբերյալ: Բայց դա մեծ սխալ է Ռուսաստանի կողմից, քանի որ Ռուսաստանն օրեցօր ավելի խորն է իրեն գցում միջազգային փակուղու մեջ: Արդեն իսկ հայտնվել է իզգոյի կարգավիճակում: Ռուսաստանը Քոչարյանի դարդն անելու փոխարեն՝ լավ կանի այդ ամենի մասին մտածի: Իսկ մենք անկախ պետություն ենք, թող մեզ հանգիստ թողնեն: Մենք կոլերովների վայրահաչությունների կարիքը չունենք: Մենք ենք մեր որոշումները ընդունում, մենք ենք ուրվագծել մեր ճանապարհը և այդ ճանապարհով ընթանում ենք  դեպի ժողովրդավարություն:

Պարոն Վարդանյան, օրերս Քոչարյանն իր հերթական հարցազրույցներից մեկում նոր իշխանություններին  անվանել էր Սորոսի սաներ, որոնք լավ չեն հասկանում, լավ չեն ճանաչում Ռուսաստանն ու նրա մշակույթը:  Այս հայտարարությունները ինչպե՞ս կգնահատեք:

– Ես արդեն հոգնել եմ Քոչարյանի ասածներին անդրադառնալուց: Քոչարյանը զզվանք է առաջացնում ոչ միայն իմ մեջ, այլև մեր հասարակության ճնշող մեծամասնության մեջ: Պարզ է, հայտնվելով մեղադրյալի կարգավիճակում, ճաղերի հետևում և հասկանալով, որ դամոկլյան սուրը կախված է իր գլխին, նա ամեն  ինչի պատրաստ է, այդ թվում՝ հնչեցնել ցանկացած հիմարություն, անհեթեթություն: Թե չէ Սորոս-մորոս: Սորոսն ինչ կապ ունի: Նա ավելի լավ է մտածի, թե իր հետ ինչ է լինելու, ինչպես է պատասխան տալու այս ժողովրդին թալանելու, կեղեքելու համար: Թող ինքը հիշի Պողոս Պողոսյանի մասին, այդ պայծառ տղային, որին նա սպանել տվեց: Քոչարյանը լավ կանի դուրս գա հրապարակ, գլուխը մի քանի անգամ խփի ասֆալտին ու ժողովրդից ներողություն խնդրի: Թե չէ հարցազրույցներում ցնդաբանություններ հնչեցնելով հեռուն չի կարող գնալ: Ես նաև ուզում եմ ընդգծել, որ նրա մեկուսացումը համապատասխան մարմինների կողմից պատշաճ չի կատարվում: Ես 5.5 տարի անազատության մեջ եմ եղել, բայց երբեք հնարավորություն չեմ ունեցել հարցազրույցներ տալու, հանդես գալու հայտարարություններով: Այդ հանցագործին պետք է այնպես մեկուսացնել, որ սասը կտրի, վեր ընկնի տեղը ու ծպտուն չհանի մինչև դատական նիստերի վերսկսելը: Այ, դատարանում դեռ շատ ասելիք կունենա, քանի որ  կարծում եմ՝ շատ վկաներ ի հայտ կգան այդ փուլում, որ ցանկություն կունենան բացահայտելու Քոչարյան կոչվող առարկայի էությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում