Thursday, 25 04 2024
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին

Մարդիկ մտածում էին՝ վաղը թալանչիներին կբռնեն, մյուս օրը փողերը կբաժանեն իրենց, ու իրենք կսկսեն լավ ապրել

Հայաստանում իրականացված թավշյա հեղափոխությունից  մոտ 10 ամիս անց նոր իշխանությունների գործունեությունը ոչ բոլորն են միանշանակ դրական գնահատում։ Մասնագետների կարծիքով՝ հասարակության սպասումները ժողովրդական իշխանություններից մեծ են, և քանի որ այդ սպասումները միանգամից և շատ արագ ճանապարհով հնարավոր չէ բավարարել, անխուսափելի է իշխող թիմի վարկանիշի անկումը։ Քաղաքագետները հաճախ են մատնանշում նաև այն հանգամանքը, որ զարգացման լուրջ հայեցակարգ իշխանությունները չեն ներկայացնում հասարակությանը, նրանց օրակարգում միայն օպերատիվ հարցեր են։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի հետ։

Պարոն Նավասարդյան, կարծում եք՝ կա՞ այս փուլում նոր իշխանությունների վարկանիշի անկում, դա ինչո՞վ կպայմանավորեք։

Քանի որ առայժմ հստակ, շոշափելի արդյունքներ չկան, բնակչության մի մասը, չտեսնելով արագ փոփոխություններ, հակված է իր կարծիքն իշխանությունների հետ կապված փոխել։ Դա ոչ միայն Փաշինյանի կառավարության ֆենոմենն է, այլև բնորոշ է բոլոր կառավարություններին։ Մարդիկ սպասում են շատ արագ դրական փոփոխությունների, բայց դրանք արագ չեն լինում, հետևաբար որոշ չափով հնարավոր է՝ վարկանիշի անկում լինի։ Կոնկրետ տվյալների մասին ոչինչ ասել չեմ կարող, որովհետև այս պահին մենք չունենք հետազոտություն, նախատեսում ենք այն իրականացնել մեկ ամսից։ Երբ լինեն կոնկրետ արդյունքներ, մենք այդ մասին ավելի առարկայական կխոսենք։

– Կարծում եք՝ վարկանիշի անկումը կապված  է միայն արագ փոփոխություններ ուզելո՞ւ, թե՞ նաև այն հանգամանքի հետ, որ չի ներկայացվում պետության զարգացման հստակ տեսլական։

– Ընտրությունների ժամանակ ներկայացված ծրագիրը կարելի է դիտարկել որպես հայեցակարգ։ Պետք է նաև նշել, որ բոլոր ուժերի հայեցակարգերն ու ծրագրերը խոցելի և թերի էին, դա կապված էր ընտրությունների արագ կազմակերպման հետ։

Հիշում եք՝ շատ հաճախ հնչում էին լոզունգներ՝ այ, հիմա թալանչիներին կբռնենք, գումարները հետ կվերցնենք։ Ու որոշ մարդկանց մոտ տպավորություն կար, որ վաղը կբռնեն, իսկ մյուս օրը գումարները հավաքագրված կլինեն, կբաժանեն իրենց, ու իրենք կսկսեն լավ ապրել։ Որոշ մարդկանց մեջ հիասթափությունները նաև դրանից են, ու մենք տեսնում ենք բողոքի ակցիաներ կառավարության, քաղաքապետարանի դեմ։ Դա նորմալ է բոլոր երկրների պարագայում, և բացառություն չէ նաև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Հետհեղափոխական էյֆորիան կամաց-կամաց նվազում է, և սպասումները՝ «հա դե, հեսա լավ կլինի» բնույթի, զիջում են  ռացիոնալ մտածելակերպին։ Ժողովուրդը սկսում է համեմատել նախկին և ներկա իշխանությունների աշխատելաոճը ու արդյունքները։ Ասել, որ արդյունքներ ընդհանրապես չկան՝ ճիշտ չէ, որոշակի դրական փոփոխություններ կան, և որոշ զանգվածի մոտ դրական ֆոնը պահպանվում է։ Բայց դա բավարար չէ, մարդիկ սպասում են  կոնկրետ ծրագրերի իրականացման։ Մինչև հիմա մենք տեսնում ենք, որ  կան մի քանի դրական ազդակներ, բայց կան նաև որոշակի ազդակներ, որոնք Փաշինյանի կառավարության վրա կարող են բացասական ազդեցություն ունենալ։

Փաշինյանի կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի՝ եթե իրականում լավ ծրագիր է իրականացնում, վստահ է դրա վրա, ապա չպետք է ընկրկի ու պետք է շարժվի առաջ՝ հաշվի չառնելով բողոքի ակցիաներն ու դժգոհությունները։ Եթե նա վստահ է, որ այդ փոփոխությունները հաշվարկված են և իրականում բերում են դրական իրավիճակի, ապա պետք է իրականացնել։ Եթե դրանք սիտուատիվ են ու ընդամենը որոշ լոզունգներից բխող  քայլեր են, դա կարող է բերել ոչ ցանկալի արդյունքների։

– Նման պայմաններում սովորաբար իշխանությունների սխալներից օգտվող ուժեր են ի հայտ գալիս։ Կա՞ն այդպիսի ուժեր։

– Ես կարծում եմ, որ օգտվող ուժեր կան։ Դա նորմալ է և օրինաչափ։ Ընդդիմադիր դաշտում գտնվող ցանկացած ուժ պետք է փորձի կապիտալիզացնել այն հնարավոր սխալները, որ թույլ է տալիս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ Դա նորմալ գործընթաց է։

– Խորհրդարանի ներսո՞ւմ գտնվող ուժերին նկատի ունեք, թե՞ արտախորհրդարանական դաշտում։

– Ես կարծում եմ՝ և՛ դրսում, և՛ ներսում։ Արտախորհրդարանական դաշտում կան շատ կարող և փորձառու ուժեր՝ ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, և նաև խորհրդարանական ուժերը՝ ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, բավականին թրծված ու լուրջ կուսակցություններ են, և կարծում եմ, որ նրանք  իշխանությունը թիրախավորելու հնարավորությունը բաց չեն թողնի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում