Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

2016թ.-ին դասակի հրամանատարի կողմից բռնությունների ենթարկված զինվորը կրակել է իր բերանին ու ինքնասպան եղել

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Վարուժան Բ.-ի գործով բերված բողոքների քննությունը:

Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Սարդարյանի նախագահությամբ:

30-ամյա Վարուժանին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4 –րդ մասով: Նա արգելանքի տակ է 2016 թվականի հունիսի 19-ից:

Վարուժան Բ.-ն դասակի հրամանատար էր, կոչումով՝ լեյտենանտ:

Ըստ մեղադրանքի՝ նա, «ենթակաների շրջանում խստապահանջ սպայի համբավ ձեռք բերելու շարժառիթով, կարգապահական իրավունք կիրառելու փոխարեն 2016 թվականի մայիսին գումարտակի զորանոցի դիմաց ուշացած շարք ներկայացած զինծառայող, շարքային Հրանտ Գ.-ի նկատմամբ բռնություն է գործադրել՝ ձեռքով հարվածել է նրա կրծքավանդակին:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 16 –ին, ժամը 9-ի սահմաններում գումարտակի դիմաց դասակի հրամանատար Վարուժան Բ.-ն ուսապարկի ամրագոտին պոկված լինելու պատճառով նախատել է շարքային Հրանտ Գ.-ին, կոպիտ հայհոյանք է տվել ու բռնություն է գործադրել՝ հարվածել է զինվորի ուսին ու ոտքին:

Այնուհետև, ըստ մեղադրանքի՝ հաջորդ օրը՝ հունիսի 17-ին, ժամը 10-ի սահմաններում, երբ զորային հրաձգարանում վատացել է շարքային Հրանտ Գ.-ի ինքնազգացողությունը, նա չի կարողացել շարունակել պարապմունքը, լեյտենանտ Վարուժան Բ.-ն նրան հայհոյել ու սպառնացել է:

Ըստ մեղադրանքի՝ շարքային Հրանտ Գ.-ն, «չդիմանալով համածառայողների ներկայությամբ լեյտենանտ Վարուժան Բ.-ի կողմից իր նկատմամբ պարբերաբար գործադրված բռնություններին ու կոպիտ հայհոյանքներին, հայտնվելով հոգեկան դեզադապտացիայի ու ֆրուստրացիայի հոգեվիճակում, իրեն ամրակցված զենքով նույն օրը, ժամը 10-ն անց 40-ի սահմաններում կրակոց է արձակել իր բերանի շրջանում և ինքնասպան է եղել»:

Ամբաստանյալ Վարուժան Բ.-ն իրեն մեղավոր է ճանաչել: Դատարանում նա, պատասխանելով հարցերին, հայտնել է, շարքային Հրանտ Գ.-ի հետ գտնվել է ծառայողական փոխհարաբերությունների մեջ, համատեղ ծառայել են 5-6 ամիս: Երբ Հրանտին ուսումնական գումարտակից տեղափոխել են իրենց մոտ, զգացվել է, որ նա քիչ շփվող է, անձնակազմից առանձնանում էր, ամեն բան մենակ էր անում: Ինքը փորձում էր նրան ներգրավել , նա մարտական հերթապահության ծառայություն իրականացնող ստորաբաժնում էր, ինքն ուզում էր, որ նա հարմարվի, կարողանա հարկ եղած դեպքում մարտական հերթապահության ժամանակ ընկերոջը պահել: Ուզում էր, որ Հրանտը շփվի, իրեն քաշված չպահի: Ինքը բոլորին հավասար է վերաբերվել: Գիտեր, որ Հրանտն առողջական խնդիրներ ունի, նա հոգնում էր աշխատանքներ կատարելու ժամանակ, ինքը թույլ էր տալիս, որ մեկը մյուսին փոխարինելով կատարեն աշխատանքը, նրան շատ չէր ծանրաբեռնում: Մինչ իրենց մոտ գալը Հրանտը թոքաբորբից էր բուժվել, ոտքերի խնդիր ուներ…

Վարուժան Բ.-ն նշել է, որ առողջական խնդիրներ ունեցող զինվորին մարտական հերթապահության ընդգրկողն ինքը չէ, ինքը նույնպես զինվորի նման հերթապահություն էր իրականացնում:

Երբ հրաձգարանում Հրանտը վատացել է, ինքը ջուրէ լցրել նրա վրա, դա արել է օգնության նպատակով՝ որ ուշքի գա: Եթե ցանկանար նրան ծաղրել, ապա ջուր չէր տա, կստիպեր, որ վատ վիճակում շարունակի պարտականությունների կատարումը: Բայց ինքն այդ զինվորի հետ մարտական հերթապահություն է անցկացրել, ինքը չէր կարող նրան ծաղրել: Նույնիսկ նրա պայուսակից նռնակները հանել է, որ նա շատ ծանրաբեռնված չլինի:

Երբ Հրանտը վատացել է, ինքը բժիշկ չէ, որ հասկանար՝ նա իրո՞ք վատացել է, թե՞ այդպես ցույց է տալիս: Երբ նրան ջուր են տվել, վերնազգեստը հանել են, նա միանգամից ասել է, թե արդեն լավ է: Ինքն էլ ասել է, թե պետք չի, որ զորավարժությունը շարունակի, նրան ուղարկել է ելման դիրք, նրա նկատմամբ արհամարհական վերաբերմունք չի դրսևորել, բայց ասել է՝ եթե պարզվի, որ սաչոկություն ես անում… ու հայհոյել է:

Երբ շարքից ուշանալու պատճառով բարկացել է Հրանտի վրա, կարգապահական իրավունք չի կիրառել, այլ հարվածել է՝ նպատակ չունենալով ցավ պատճառել, ամբողջ ուժով չի հարվածել, դա պահի տակ ստացված գործողություն էր: Ինքը Հրանտի մոտ ընկճվածություն չի նկատել…

Ամբաստանյալն ասել է, թե Ապրիլյան քառոօրյայի ժամանակ, երբ ռմբակոծվում էր իրենց մարտական դիրքը, ինքը զինվորներին ուղարկել է թաքստոց, մենակ է մնացել դիրքում, ոչ մի կորուստ չի տվել…

Դատահոգեբուժական, դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ՝ Վարուժան Բ.-ի գործողությունների և Հրանտ Գ.-ի ինքնասպանություն կատարելուն նախորդող հոգեվիճակի ու ինքնասպանություն կատարելու միջև առկա է պատճառահետևանքային կապ:

Դատարանը Վարուժան Բ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 4 –րդ մասով և դատապարտել է 7 տարի ազատազրկման:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ էին բերել ամբաստանյալն ու իր շահերի պաշտպանը և տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատական ակտը՝ մեղմացման առումով, իր պաշտպանյալի նկատմամբ կիրառել պայմանական դատապարտություն:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը պահանջել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը՝ խստացման առումով, Վարուժան Բ.-ին դատապարտել հոդվածի տվյալ մասով նախատեսված առավելագույն պատժի:

Ամբաստանյալի շահերի պաշտպանը վերաքննիչ դատարանում նշել է, որ Վարուժան Բ.-ն 2,5 տարի անազատության մեջ է: Այդքանը բավարար է՝ որպես իրական կրված անազատություն, ներկայումս Վարուժան Բ.-ի նկատմամբ կարող է կիրառվել պայմանական դատապարտություն, նրան հասարակությունից մեկուսացված պահելու անհրաժեշտությունը արդեն վերացել է, նա անհրաժեշտ հետևություններն արել է, նա հարկավոր է մարտական դիրքում, առաջնագծում, դա նրան ավելի շուտ կուղղի, քան կալանավայրում անցկացրած տարիները…

Ըստ պաշտպանի՝ Վարուժան Բ.-ն հոգատար սպա է եղել բոլոր զինվորների նկատմամբ, զինվորները վկայություններ են տվել, որ երբ հոգնում էին, Վարուժան Բ.-ն ինքն էր կանգնում հերթապահության:

Պաշտպանը անհամաչափ է համարել, որ մի քանի ապտակի և զինվորի ուսին հասցրած հարվածի համար իր պաշտպանյալը 7 տարի ազատազրկում կրի. «Նա հո չէ՞ր ցանկանա, որ նման հետևանք լիներ»:

Պաշտպանը օրենսդրական խնդիր է մատնանշել՝ դիտավորյալ սպանության համար նվազագույն պատիժը սկսվում է 8 տարուց, իսկ իր պաշտպանյալին մեղսագրված անզգույշ արարքի՝ ինքնասպանության հասցնելու համար՝ 7 տարի ազատազրկում: Ճիշտ է, դատարանը Վարուժան Բ.-ի նկատմամբ սահմանել է տվյալ հոդվածի տվյալ մասով նախատեսված նվազագույն պատիժը, բայց իր բողոքը վերաբերում է պատժի կրմանը, իր և իր պաշտպանյալի խնդրանքը պայմանական դատապարտության կիրառումն է:

Մեղադրող դատախազը առաջին ատյանի դատական ակտը գնահատել է որպես պատճառաբանված ու հիմնավորված դատական ակտ, ասել է, թե այն պատժի մասով փոփոխելու հիմքեր չկան: Գործի քննությանը առաջին ատյանի դատարանում մասնակցած դատախազը ամբաստանյալի համար պահանջել էր 8 տարի ազատազրկում, դատարանը Վարուժան Բ.-ին 7 տարի ազատազրկման է դատապարտել, և մեղադրանքի կողմը, դժգոհ չմնալով, պատժի խստացման առումով բողոք չէր բերել:

Տուժողի իրավահաջորդը՝ Հրանտ Գ.-ի հայրը, անդրադառնալով պաշտպանի հայտնած ցավակցությանը, նշել է. «Իմ սաղ կյանքը փչացել ա, ես ի՞նչ անեմ… Ամբաստանյալը կնստի յոթ տարի, դուրս կգա, ես ի՞նչ անեմ…»:

Որդեկորույս հայրն ասել է, որ իր որդին տվյալ ստորաբաժին ուղարկվելուց առաջ երկու ամիս բուժվել է հոսպիտալներում, թոքաբորբ է ունեցել, միգուցե իրո՞ք վատ էր զգում, ինչո՞ւ է սպան նրա հետ այդպես վարվել…

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ թող ազատեն ամբաստանյալին, դա իրեն չի հետաքրքրում, բայց նա թող չվերադառնա զինվորական ծառայության, քանի որ մարդը չի փոխվում, եթե նա իր որդու նկատմամբ է վատ վարվել, ուրիշների նկատմամբ էլ այդպես կվարվի… «Ինքն իմ տղայի նկատմամբ թշնամա՞նք է ունեցել, կարծում եմ՝ չէ: Ես իմաստն եմ ուզում հասկանալ՝ զինվորի նկատմամբ բռնություն գործադրելու, զինվորին նվաստացնելու…»: Տուժողի իրավահաջորդը հավելել է, որ իր որդին ունեցել է առողջական լուրջ խնդիրներ՝ սկոլիոզ, հարթաթաթություն, նա զինվորական ծառայության է ուղարկվել սահմանափակումով, բայց նրան չգիտես թե ինչպես՝ ուղարկել են մարտական հերթապահություն կատարող ստորաբաժանում…

Վերաքննիչ քրեական դատարանը Ռ. Մխիթարյան, Մ. Հարությունյան, Ա. Դանիելյան կազմով եզրահանգել է, որ բերված վերաքննիչ բողոքները բավարարելու իրավաչափ հիմքեր չկան: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքները մերժվել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում