Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր

Իսրայելում դեսպանատան բացումն առանց հստակ օրակարգի կլինի միայն գեղեցիկ քայլ. Երևանը չպետք է ֆոբիաներ ունենա

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը The Jerusalem Post-ին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատուն բացելու հարցը։

Հովհաննիսյանը նաև նշել է, որ Հայաստանը կցանկանար, որ Իսրայելն էլ դեսպանատուն ունենար Երևանում։ Այդ հանգամանքը, սակայն, ըստ փոխարտգործնախարարի, նախապայման չէ Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման համար։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանի հետ։

– Պարոն Մելքոնյան, Իսրայելում դեսպանատուն բացելու հեռանկարը ինչպե՞ս եք դիտարկում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից։

Երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից դա հիանալի հնարավորություն է։ Բայց պետք է նաև հասկանալ, որ դեսպանատան բացումն ինքն իրենով իրավիճակը չի փոխի, եթե բացակայում է երկխոսության համապատասխան օրակարգը։

Երկու կողմերի համար էլ ավելի նպատակահարմար կլիներ աշխատել համապատասխան օրակարգի վրա և հետո նոր անցնել կոնկրետ քայլերի։ Հակառակ դեպքում դեսպանատան բացումը կարող է լինել միայն գեղեցիկ քայլ, որին չի հետևի հարաբերությունների հաջորդ փուլի որակական անցում, ինչի մասին և խոսվում է։ Իսկ ո՞ր երկրում է այն կոնկրետ բացվելու՝ Երուսաղեմո՞ւմ, թե՞ Թել Ավիվում։ Դիվանագիտական ներկայացուցչության բացումն այդ քաղաքներից մեկում կլինի հստակ ազդակ ոչ միայն հրեական պետությանը, այլ նաև արաբա-մուսուլմանական աշխարհին։

– Ձեր կարծիքով՝ ինչպես՞ կարձագանքի այդ հնարավորությանը Իրանը, պե՞տք է Հայաստանը հաշվի առնի Թեհրանի առաջնահերթություններն այս հարցում։

Հայաստանն առաջին հերթին պետք է առաջնորդվի ազգային շահերով։ Բայց հաշվի չառնել հարևանների դիրքորոշումը աշխարհաքաղաքական մեկուսացման պայմաններում՝ անհնար է։ Թեհրանում այս հարցին ըմբռնումով կմոտենան այն դեպքում, որ իրանական վեկտորը Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության մեջ  մնա առաջնային՝ բոլորին հասկանալի հանգամանքներից ելնելով։ Երևանը չպետք է ֆոբիաներ ունենա տարածաշրջանային երկրների հետ հարաբերությունների դիվերսիֆիկացման իմաստով, եթե Իրանի գործընկերների հետ տարվեն զուգահեռ աշխատանքներ։

Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը կարո՞ղ է Իսրայելի միջոցով հարաբերությունները զարգացնել մերձավորարևելյան երկրների հետ, այդ թվում՝ Պարսից ծոցի պետություններից Սաուդյան Արաբիայի հետ։

Հայաստանը կարող է անգամ առանց Իսրայելի օգնության Մերձավոր Արևելքի պետությունների հետ կառուցողական աշխատանքներ տանել։ Դրա համար կան անհրաժեշտ փորձ և պոտենցիալ։ Ինչպես արդեն նշվեց՝ շփումների դիվերսիֆիկացիան, պահպանելով առաջնային կողմերի հետաքրքրությունները, կարևոր նախապայման է գոյատևան և զարգացման համար՝ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական անկայունության պայմաններում։ Քանի որ այսօր տարածաշրջանային ուժային կենտրոններից մեկը Սաուդյան Արաբիան է, ապա ակնհայտ է, որ նրա հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը՝ գրագետ օրակարգի մշակման պայմաններում, հնարավորություն կտա ստանալու մի շարք առավելություններ՝ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հեռանկարներում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում