Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Ավելի քաոտիկ, ավելի խճճված վիճակ է լինելու, քան մեկ գերատեսչություն կարող էր համակարգել բոլոր աշխատանքները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը։

 -Տիկին Բարսեղյան, նախօրեին կայացած կառավարության նիստին հաստատվեց կառավարության կառուցվածքի փոփոխությունների նախագիծը, որտեղ մասնավորապես նշվում է, որ Սփյուռքի նախարարությունը միացվում է վարչապետի աշխատակազմին՝ այնտեղ ստեղծելով Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակ։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։

-Այս որոշման մեջ լավ կողմն այն էր, որ նախարարությունը վերակազմակերպվում է, այսինքն՝ գոնե նախարարության ստեղծած հենքը, բազան, կոնտրակտները, ինստիտուցիոնալ հիշողությունը կփոխանցվի նոր կազմավորվող կառույցին։ Վատ կողմն այն է, որ այս տեսքով Սփյուռքի հարցերով քաղաքականություն մշակելու և իրականացնելու մեծ դաշտ չի տրվում։ Փաստորեն սահմանվում է Սփյուռքի հարցերով պասիվ քաղաքականություն, ոչ թե պրոակտիվ քաղաքականություն։ Եվ քանի որ կառույցը գործառույթների և մարդկային ռեսուրսի առումով դառնում է շատ ավելի փոքր, այստեղ շատ կարևոր է դառնում հանձնակատարի անձի դերը, անձնային ու մասնագիտական հատկությունները:

-Կառավարության ծրագիրը հաստատելիս այնտեղ սփյուռքահայերին որոշակի արտոնություններ էին տրվում, մասնավորապես կառավարության աշխատանքում ներգրավելու հարցում։ Արդյո՞ք դա որոշակիորեն մեղմում է այն վիճակը, որ, փաստորեն, Սփյուռքի նախարարություն այլևս չի լինելու։

-Ես կարծում եմ, որ Սփյուռքի քաղաքականության մշակման և իրականացման մեջ, իհարկե, սփյուռքահայերի մասնակցությունը ողջունելի է, բայց չեմ կարծում, որ պետք է շեշտը դնել սփյուռքահայի վրա, պետք է շեշտը դնել պրոֆեսիոնալիզմի վրա։

Այսինքն՝ Սփյուռքում ապրած լինելը չի նշանակում, որ Սփյուռքը ճանաչում ես։ Ճանաչել ոչ թե կենցաղային իմաստով, այլ Սփյուռքի հետ տարվող քաղաքականության նրբություններին ծանոթ լինելու իմաստով։ Նաև այնպես չի, որ Հայաստանից էլ ամեն մարդ կարող է Սփյուռքի հետ աշխատանքներ իրականացնել։ Այստեղ, միանշանակ, խոսքը պետք է լինի պրոֆեսիոնալիզմի մասին։ Այսինքն՝ մարդիկ, որոնք ինչ-որ ձևով ճանաչում են Սփյուռքը, կարող են ինչ-որ ձևով քաղաքականություն մշակել, իրականացնել կամ համակարգել Հայաստան-Սփյուռք հարաբերությունները։ Չեմ կարծում, որ սփյուռքահայերին արտոնություն տալը ինչ-որ բացառիկ մի բան է։ Ընդհանրապես, լավ է խորհրդանշական իմաստով, բայց պետք չէ շեշտը դնել դրա վրա։

-Հանձնակատարի ինստիտուտի ներդրմամբ Հայաստան-Սփյուռք խնդիրներն ավելի խորանալո՞ւ են։ Մասնավորապես, կարող են մի շարք խնդիրներ առաջանալ սփյուռքահայերի Հայաստանում հաստատվելու, տարբեր ոլորտներում առկա խնդիրների կազմակերպման առումով։ Ի վերջո, ի՞նչ խնդիրներ է առաջացնելու հանձնակատարի ինստիտուտը, որ կարող էր նախարարությունը լուծում տալ։

-Քանի որ գործառույթները բաշխել են այլ գերատեսչությունների վրա, չեմ կարծում, որ այս ձևով աշխատանքն ավելի համակարգված ու արդյունավետ է լինելու, քան նախարարության պարագայում կլիներ, որտեղ թեև հիմնավորման մեջ նշվում է, որ որոշ գործառույթներ կրկնվում են այլ նախարարությունների հետ, մասնավորապես, կրթության, մշակույթի, ներդրումների առումներով, բայց նախարարությունը համակարգող կառույց էր, և սփյուռքահայը գիտեր, թե իր խնդիրների համակարգային լուծման համար ում պետք է դիմի։ Այս դեպքում գործառույթները բաշխված են տարբեր նախարարությունների, գերատեսչությունների միջև։ Ես չեմ պատկերացնում, կարծում եմ՝ այս պահին իրենք էլ չեն պատկերացնում, թե ինչպես են համակարգելու աշխատանքը փոքր աշխատակազմով։ Օրինակ, եթե սփյուռքահայն իրենց է դիմել որևէ հարցով, ի՞նչ են անելու, այլ նախարարությո՞ւն են ուղղորդելու, այս պահին էլ պարզ չէ, թե ինչպես են աշխատելու։ Քանի որ այս նոր գրասենյակի աշխատանքը նորարարական է, նույնիսկ այն մարդիկ, որոնք նախանշված է, որ այնտեղ աշխատելու են, իրենք էլ լավ չեն պատկերացնում՝ ինչպես են համակարգելու աշխատանքները։

-Ստացվում է, որ մենք ավելի խճճված իրավիճա՞կ ենք ունենալու, և հանձնակատարի ինստիտուտը որևէ խնդրի չի՞ կարողանալու լուծում տալ։

-Այո, ավելի քաոտիկ, ավելի խճճված վիճակ է լինելու, քան մեկ գերատեսչություն կարող էր համակարգել բոլոր աշխատանքները։ Խոսքը որակի մասին չէ, որ նախարարությունն ավելի լավ կաներ, այլ գործառութային իմաստով։ Ինքնին նախարարությունն ունի քաղաքականություն մշակելու և իրականացնելու լիազորություն, իսկ հանձնակատարի գրասենյակը, կարծես, նման իրավասություն չունի։

-Ձեր կարծիքով՝ սա սփյուռքահայերի դժգոհության նոր ալի՞ք կբարձրացնի։

-Չեմ կարող ասել՝ դժգոհության ալիք, բայց, համենայնդեպս, իրենք էլ տարակուսանքի ու սպասման մեջ են, թե ինչպես է այս նոր գրասենյակը ավելի խորքային, ավելի որակյալ ու ավելի լավ հարաբերություններ ապահովելու Սփյուռքի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում