Նոյեմբերի լույս 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում հրազենային վիրավորումից մահացել է ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանը: Մեզ հասած նախնական տեղեկություններով, Ռ.Ավետիսյանը արգելված գոտու առաջին գիծը հատելիս չի պատասխանել «պոստի» պահախմբի «ասա նշանաբառը» հրահանգին և շարժվել դեպի երկրորդ «պոստի» ուղղությամբ: Պատասխան չստանալուց հետո հրահանգել են` կանգնել, որին չի ենթարկվել, ինչին հետևել են կրակոցները: Լավատեղյակները պնդում են, թե նա գիտակցված է հատել արգելված գոտին` հասկանալով, թե ինչ է սպասվում իրեն: Ռոբերտ Ավետիսյանը 23 տարեկան էր, զորակոչվել էր Արմավիրի զինկոմիսարիատից: Նրա դին տեղափոխվել է Երևան` դիահերձման ու փորձաքննության նպատակով: