Thursday, 25 04 2024
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

Սպառնալիք Քոչարյանի կողմից. վարչապետի անվտանգությունը պետք է ուժեղացվի

Հայտնի փաստ է, որ 7or.am կայքը պատկանում է կա՛մ Ռոբերտ Քոչարյանին, կամ էլ նրա մերձավորներից որևէ մեկին։ Տարիներ շարունակ այդ լրատվամիջոցը զբաղվել է քոչարյանական քաղաքական գծի քարոզչությամբ ու տարածմամբ։ Թվում է, թե այստեղ արտառոց ոչինչ չկա, ու դժվար թե այս փաստը որևէ հետաքրքրություն առաջացներ, եթե չլիներ այսօրվա վերլուծականը, մասնավորապես՝ դրա եզրափակիչ խոսքը. «Փաշինյանին այլ բան չի էլ մնացել: Նա միայն բռնությամբ կարող է իր իշխանությունը պահել: Բայց այդպիսով նա ճանապարհ է բացում այլ տիպի գործընթացների՝ ֆիզիկայի օրենքներին համապատասխան:

Փաշինյանը հանուն իշխանության պահպանման մահապարտ դառնալու ճանապարհն է ընտրել, ինչը վտանգավոր է թե՛ իր, թե՛ Հայաստանի համար: Ուստի ճիշտը կանգ առնելն է: Շատ վտանգավոր է, երբ պետության ղեկին է հայտնվում կոմպլեքսավորված ու հոգեպես անհավասարակշիռ մարդը: Վտանգավոր է առաջին հերթին ի՛ր համար»:

Սա ակնհայտ սպառնալիք է կամ էլ զգուշացում։ Քանի որ նյութը գրվել է 7or.am-ում, ապա պետք է ենթադրել, որ սպառնալիքի հետևում թաքնված են Ռոբերտ Քոչարյանի ականջները։

Չնայած այն իրողությանը, որ հեղափոխությունն արդեն իսկ մարմնավորված իրականություն է, իսկ նոր կառավարող ուժի դիրքերը՝ ավելի քան ամրապնդված, բայց, այնուամենայնիվ, չի կարելի կորցնել աչալրջությունն ու զգոնությունը, քանի որ հակահեղափոխությունը նույնքան անկանխատեսելի է, որքան հենց հեղափոխությունը:

Վստահաբար նախկին քրեաօլիգարխիկ համակարգում դեռևս մնացել են այնպիսի նվիրյալներ, որոնք չեն համակերպվում ո՛չ հեղափոխության և ոչ էլ դրան հաջորդող անխուսափելի շղթայական փոփոխությունների հետ: Գրեթե կասկած չկա, որ այդ նվիրյալները հին կարգերը պահպանելու և իրենց շարունակականությունը երաշխավորելու նպատակով փորձում են վերջին հույսի ինչ-որ գործողություններ նախաձեռնել: Տարօրինակ ակտիվություն է ցուցաբերում հատկապես երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Իսկ վերևում մատնանշված սպառնալիքներով լեցուն տեքստը այդ ակտիվությանը յուրօրինակ վտանգավորություն է հաղորդում։

Այսինքն՝ ամեն ինչ այդքան հարթ ու սահուն չէ և չէր էլ կարող լինել, քանի որ Փաշինյանի թշնամիները ամեն պահի կարող են անցնել պատասխան գործողության՝ դիմելով սադրանքի իրենց հոգեհարազատ մեթոդներին: Խնդիրն ավելի քան պարզ է ու հասկանալի: Ռոբերտ Քոչարյանը տարիներ շարունակ անխնա թալանել է Հայաստանի ժողովրդին՝ տիրանալով անհաշվելի քանակությամբ հարստության և ունեցվածքի: Նրա ձեռքերը արյունոտ են, ու վստահաբար նա կանգ չի առնի նոր արյունահեղության ճանապարհին։

Չի կարելի կուրանալ հաղթանակի անշրջելիության պատրանքով ու մատնվել անշարժության, քանի որ հաղթանակն ակնթարթորեն անհետանալու և անէանալու սովորություն ունի:

Ասվածի համատեքստում պետք է առաջնային պլան մղվի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության խնդիրը։ Պետությունը պետք է գործադրի բոլոր հնարավոր միջոցները այդ գործը պատվով իրականացնելու համար: Անհրաժեշտության դեպքում նույնիսկ մի ամբողջ ջոկատ պետք է ուղեկցի նրան, քանի որ չի կարելի խաղալ ավանդույթի ուժով գոյություն ունեցող կրիմինալ տարրերի հետ: Նրանք ամեն ինչի ընդունակ են: Բացի այդ, այստեղ հարցը միայն վարչապետի անվտանգությունը չէ, այլ ամբողջ պետության: Նրա չեզոքացումը կասկածի տակ կդնի ինչպես հեղափոխության արդյունքները, այնպես էլ Հայաստանի Հանրապետության բնականոն գոյությունն առհասարակ: Պետությունը կներքաշվի արյունոտ քաոսի հորձանուտի մեջ, որը պարզ չէ, թե ինչ հանգուցալուծում կունենա:

Եթե Փաշինյանի գլխից մի մազ պակասի, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեն նրա հարյուր հազարավոր կողմնակիցները: Վստահաբար ի սկզբանե արգելանքի տակ դրված վենդետան գործի կդրվի, և կատաղած ժողովուրդը հողին կհավասարեցնի ամեն ինչ: Այս հանգամանքը պետք է հասկանան նաև հուսահատության վերջին քայլեր նախաձեռնող ուժերը: Մի՞թե Հայաստանի Հանրապետությունը կարող է հաղթահարել համանման զորեղ ցնցում, երիցս ո՛չ։ Ի դեպ, վտանգը չի սահմանափակվում միայն Նիկոլ Փաշինյանի չեզոքացման սպառնալիքով: Կարող են գտնվել նաև սադրանքի այլ թիրախներ: Օրինակ՝ ահաբեկչական հարձակումներ պետական հիմնարկների և բնակչության դեմ: Ոչինչ չի կարելի բացառել:

Հավանական է, որ շատերն իմ այս մտահոգությունները կարող են անլուրջ համարել, բայց շատ իզուր: Այնպես չէ, որ ես համոզված եմ, թե իրադարձությունները հենց այս սցենարով են զարգանալու: Սրանք ընդամենը կասկածներ ու մտահոգություններ են, որոնք նույնիսկ չնչին հավանականության դեպքում պետք է բարձրաձայնվեն:

Ո՞վ էր սպասում 1999 թ. հոկտեմբերի 27-ին: Ինչ-որ մեկը կանխատեսե՞լ էր, որ վարչապետն ու խորհրդարանի նախագահը կարող են գնդակահարվել հենց պառլամենտի շենքում: Երևի թե դրա նախորդ օրը մարդիկ նույնիսկ մտքի ծայրով չէին կարող անցկացնել հավանական ահաբեկչության մասին, իսկ եթե ինչ-որ մեկը մամուլում մտահոգություն արտահայտեր, ապա համընդհանուր ծաղրի կարժանանար՝ որպես դավադրությունների տեսությունների սիրահար: Ուշագրավն այն է, որ սպառնալիքը հրապարակվել է հենց Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը. մի՞թե սա պատահականություն է։

Իրավիճակն ավելի քան լուրջ է ու մտահոգիչ: Ամեն ինչ կարող է լինել: Քոչարյանն ու Փաշինյանի մյուս թշնամիները հենց այնպես չեն հանձնվելու և պատրաստ են նույնիսկ ամենաստոր լուծումների: Եվ ասվածը միայն ներհայկական իրականությանը բնորոշ մտահոգություն չէ, այլ մենք առաջին հերթին հաշվի ենք առնում համաշխարհային պատմության պրակտիկան, որը ողողված է պետությունների առաջնորդների սպանություններով և անթիվ-անհամար մահափորձերով:

Մի բան հստակ է. Հայաստանը երկրորդ Հոկտեմբերի 27-ից հետո այլևս երբեք ուշքի չի գա, պետական ու քաղաքական համակարգերը կկազմաքանդվեն, իսկ հանրությունն էլ կհայտնվի անվերահսկելի քաոսի ու տարերային աղետի մեջ։ Իրավապահ մարմիններին կոչ ենք անում ուշադրություն դարձնել այդ հրապարակմանը, որը, ի դեպ, գրվել է կեղծանունով։ Մենք Աֆղանստանի վերածելու հայրենիք չունենք։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում