Thursday, 28 03 2024
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության

Հայաստանը՝ ինքնիշխանության բարձրացման ճանապարհին

Հայաստանը դիտարկում է Իսրայելում դեսպանատան բացման հնարավորությունը: Այդ մասին The Jerusalem Post-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը: Նա նշել է, որ դեսպանատունը, սակայն, Երուսաղեմում չի լինի: Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կցանկանար, որ Իսրայելն էր դեսպանատուն բացեր Երևանում, սակայն դա նախապայման չէ Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացմանը: Անդրադառնալով Ադրբեջանին իսրայելական սպառազինության վաճառքին՝ Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանը կողջունի, եթե Իսրայելը վարվի ԱՄՆ ու եվրոպական երկրների օրինակով, որոնք զենք չեն վաճառում թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին: «Մենք շատ հարուստ երկիր չենք և ստիպված ենք ՀՆԱ-ի մի զգալի մասը հատկացնել հակազդելուն, երբ Ադրբեջանը ստանում է իր սարքավորումներն Իսրայելից»: Փոխնախարարը, սակայն, չի բացառել, որ Հայաստանը կարող է նույնպես համագործակցել Իսրայելի պաշտպանական ոլորտի հետ: Հովհաննիսյանի խոսքերով՝ հարաբերությունների բարելավման հարցում զենքի վաճառքը նախապայման չէ Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ «մի շարք երրորդ երկրներ նույն կերպ են վարվում»:

Հայաստանի փոխարտգործնախարարի հայտարարությունները շատ կարևոր և սկզբունքային նշանակություն ունեն ՀՀ արտաքին քաղաքականության, նոր քաղաքականության տեսանկյունից։ Իսրայելում դեսպանատուն ունենալու հարցը տարիներ ի վեր հասունացած, քաղաքական անհրաժեշտություն դարձած հարց է՝ հաշվի առնելով այդ երկրում մեր եկեղեցական, մշակութային ներկայությունը, ազդեցիկ հայ համայնքի գոյությունը, ինչպես նաև համաշխարհային քաղաքականության մեջ Իսրայելի դերով ու նշանակությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական շահերը, որոնք կարող է և պետք է հետապնդի Հայաստանը հրեական պետության հետ հարաբերությունների միջոցով։ Պատահական չէ, որ Իսրայելում Հայաստանի դեսպանատան բացման հնարավորության մասին փոխարտգործնախարարի հայտարարությունը հնչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարած այցից հետո։ Ավանդաբար, Իրանը շատ զգայուն է եղել հայ-իսրայելական հարաբերությունների առնչությամբ, և, ըստ էության, Հայաստանը տարիներ շարունակ ձեռնպահ է մնացել Իսրայելում դեսպանատուն ունենալու քայլից՝ հաշվի առնելով նաև Իրանի զգայուն վերաբերմունքը։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի վերջին այցի ընթացքում քննարկվել է այդ հարցը, և Հայաստանի ղեկավարությանը հաջողվել է փոխըմբռնման հասնել Իրանի ղեկավարության կողմից։

Սխալ և ոչ ամբողջական կլինի հայ-իսրայելական հարաբերությունները դիտարկել սոսկ որպես երկու երկրների միջև հարաբերություններ։ Հաշվի առնելով Իսրայելի դերակատարումը Մերձավոր Արևելքում, այդ տարածաշրջանում այդ երկրի՝ ԱՄՆ գլխավոր դաշնակից լինելու հանգամանքը, հայ-իսրայելական հարաբերությունները ստանում են ավելի լայն, ավելի ընդգրկուն համատեքստ։ Այդ համատեքստում, ի դեպ, առանձնանում են առաջին հերթին Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները, դրանց հաստատման հեռանկարները։ Նախորդ տարի Հայաստանի Անկախության տոնի առթիվ Սաուդյան Արաբիայի արքայազնը շնորհավորական ուղերձ էր հղել Հայաստանի ղեկավարությանը։ Դա անկախացումից ի վեր երկրորդ ուղերձն էր Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամների կողմից, առաջին անգամ շնորհավորական ուղերձ հղվել էր տարիներ առաջ։

Բացառված չէ, որ վերջին ուղերձը պայմանավորված էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձով, քանի որ վերջինս բավական ջերմ բարեկամանական հարաբերություններ ունի Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի հետ։ Այդ հարաբերություններն անհրաժեշտ է օգտագործել ի նպաստ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների հաստատման։ Այդ երկիրը չափազանց մեծ ազդեցություն ունի մահմեդական աշխարհում, այդ ազդեցությունը տարածվում է նաև Ադրբեջանի վրա, և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերություններ հաստատելով՝ մենք կարող ենք դրանք դրական իմաստով պրոյեկտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա։

Վերջին շաբաթների բազմաթիվ իրադարձություններ վկայում են, որ Հայաստանն արտաքին քաղաքականության բնագավառում վերջապես սկսել է որոշակի նախաձեռնողականություն ցուցաբերել։ Դա, իհարկե, չափազանց դրական է, հատկապես հաշվի առնելով նախկին դառը փորձը։

Հայաստանը պետք է և պարտավոր է անընդհատ նոր գործընկերներ ու դաշնակիցներ փնտրել, հնարավորիս ընդլայնել բարեկամ երկրների թիվն ու շրջանակը՝ այդ ճանապարհով նաև դիվերսիֆիկացնելով մեր արտաքին քաղաքականությունն ու բարձրացնելով ինքնիշխանությունը։ Առաջին քայլերը կարծես թե արվում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում