Uber տաքսի ծառայությունը 2014-2015թթ.Նիդեռլանդներում UberPop-ի օգտագործման համար 2,3 մլն եվրո տուգանք կվճարի: Դատախազությունը մեղադրել է ընկերությանը տաքսիների մասին օրենքը խախտելու համար, քանի որ վարորդները, օգտագործելով UberPop տարբերակը, կարող էին ծառայություն մատուցել առանց արտոնագրի:
«Uber International BV-ն, Uber Netherlands BV-ն, Uber BV-ն և Rasier Operations BV-ն կվճարեն մոտ 2 մլն եվրո և նրանց ապօրինի եկամուտը՝ 309 հազար եվրո, կբռնագանձվի», – հայտարարել է դատախազությունը:
2015թ․ նոյեմբերից Uber-ը հեռացրել է UberPop-ը հավելվածից։