Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եթե չլիներ Մխիթարյանը. Ինչպես քանդվեց «Արսենալը» Ֆրանսիայում

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8-րդ եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» խիստ անհաջող ելույթ ունեցավ՝ հյուրընկալվելիս 3:1 հաշվով զիջելով «Ռենին»: Հանդիպման բեկումնային պահերից էր 41-րդ րոպեին «Արսենալի» կենտրոնական պաշտպան Սոկրատիսի հեռացումը, որից հետո դաշտի տերերը ամբողջովին տիրեցին նախաձեռնությանը:

«Առաջին կեսում, մինչև Սոկրատիսի հեռացումը, մենք նույնիսկ չափից դուրս շատ էինք տիրում գնդակին: Կարծում եմ՝ առաջին 40 րոպեների ընթացքում մենք վերահսկեցինք խաղը, գոլ խփեցինք և մրցակցին շանս չտվեցինք: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, սակայն պետք է ընդունեմ, որ մեր ֆուտբոլիստները պատրաստ չէին իրադարձությունների նման զարգացմանը: 3:1-ը դժվար հաշիվ է, բայց մյուս խաղը մենք կսկսենք հավասար պայմաններում և հավասար կազմերով»,- խաղից հետո ասել է «Արսենալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին:

Իսկապես, մնալով 10 ֆուտբոլիստներով՝ «Արսենալը» կորցրեց խաղի թելը՝ թույլ տալով մրցակցին տնօրինելու մրցավեճի ընթացքը: Էմերին ընդմիջմանը ուներ հնարավորություն վերակառուցելու խաղը, բայց դա նրան չհաջողվեց: Պատճառը թերևս այն է, որ դաշտից հեռացված ֆուտբոլիստը պաշտպանական օղակի ֆուտբոլիստ էր: Այսօր «Արսենալում» խնդրահարույց է հատկապես պաշտպանությունը: Ունենալով եզրային պաշտպանի խնդիր՝ Էմերին կենտրոնական պաշտպան Մուստաֆիին հրահանգել էր գործել աջ եզրում, իսկ կենտրոնական դիրքում Սոկրատիսն էր և Կոսելնին:

Հույն ֆուտբոլիստի բացակայության պայմաններում Էմերին չգտավ օպտիմալ լուծում: Մասնավորապես, պահեստայինների շարքում ուղղակի չկար ֆուտբոլիստ, որը կկարողանար ուշքի բերել թիմին: Ստեղծված իրավիճակում բացը փորձում էին լրացնել կիսապաշտպանները և նույնիսկ հարձակվողները, բայց…

Հատկապես մեծ ծավալի աշխատանք կատարեց Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որին կարելի էր տեսնել դաշտի ցանկացած հատվածում: Տևական ժամանակ էլ մեր ֆուտբոլիտը կատարեց աջ պաշտպանի պարտականություն: Այսօր «Արսենալում» ըստ էության չկան վարպետներ, որոնք հարկ եղած դեպքում կարող են կատարել այլ ամպլուայի խաղացողի գործառույթներ: Վստահաբար կարելի է ասել, որ եթե խաղադաշտում չլիներ Մխիթարյանը, ապա «Արսենալը» կպարտվեր խոշոր հաշվով:

Մրցավեճից հետո Մխիթարյանի գործողություններին անդրադարձել է նաև Էմերին. «Կրկին պետք է նշեմ, որ հայտնվել էինք բավական բարդ իրավիճակում: Կարմիր քարտից հետո ցանկանում էի, որ պաշտպանական գոտում ֆուտբոլիստներ չպակասեն: Մենք հյուընկալվողի կարգավիճակում էինք, և պաշտպանությունը պետք է ամուր լիներ: Երկրորդ խաղակեսում մեզ պետք էին ֆուտբոլիստներ, որոնք թարմություն կհաղորդեին առջևի գծում: Երկրորդ խաղակեսում այդքան էլ շատ պահեր չունեցանք, սակայն կարծում եմ, որ Մխիթարյանը հիանալի աշխատեց ու լավ խաղ ցուցադրեց: Կարծում եմ նաև, որ ոչ մի խնդիր չկա նրանում, որ Մխիթարյանը 40-50 րոպե գործեց որպես աջ պաշտպան: Նա լավ կատարեց իր աշխատանքը: Եթե նա այդքան լավ չդրսևորեր իրեն, ապա կմտածեինք նրան փոխարինելու մասին»,- նշել է Էմերին:

Պատասխան հանդիպումից առաջ «Արսենալը» հայտնվել է բավական ծանր իրավիճակում: Հիշեցնենք, որ «Ռենի» հետ դիմակայությունը որակազրկման պատճառով բաց է թողնում ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լակազետը: Ու հիա «Արսենալը» զրկվեց նաև Սոկրատիսից:

Նշենք, որ պատմության ընթացքում եվրագավաթների խաղարկություններում մրցակցի հարկի տակ 3:1 հաշվով պարտվելուց հետո «Արսենալին» միայն մեկ անգամ է հաջողվել պատասխան խաղում նվաճել հաջորդ փուլի ուղեգիր: Դա տեղի է ունեցել 49 տարի առաջ՝ Տոնավաճառների գավաթի խաղարկությունում: 1969/70 թթ. խաղարկությունում Բրյուսելում «Անդերլեխտին» 3:1 հաշվով զիջելուց հետո «Արսենալը» Լոնդոնում առավելության էր հասել 3:0 հաշվով:

Ամեն դեպքում «Արսենալի»՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունները այնքան էլ փոքր չեն՝ հաշվի առնելով «Ռենի» կարգը: Այս թիմը կարող է դառնալ Եվրոպա լիգայի խաղարկության գլխավոր հայտնությունը: 1/16-րդ եզրափակչում, ֆրանսիական ակումբն անակնկալ մատուցելով, պայքարից դուրս էր թողել իսպանական «Բետիստին»: Առաջին խաղում սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 3:3 խաղալուց հետո «Ռենը» մրցակցի հարկի տակ առավելության էր հասել 3:1 հաշվով:

Նշենք, որ Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում «Ռենը» ոչնչով աչքի չի ընկնում և 26-րդ տուրից հետո միայն 10-րդ հորիզոնականում է: Կարծում ենք՝ պարզ է, որ «Արսենալի» մրցակիցը ողջ ներուժը կենտրոնացրել է Եվրոպա լիգայի խաղարկությունում, քանզի ներքին առաջնությունում բարձր արդյունք գրանցելու մոտիվացիա, ըստ էության, չկա: Ի տարբերություն «Ռենի»՝ «Արսենալը» այս պահին պայքար է մղում երկու ֆրոնտներում՝ Պրեմիեր լիգայում և Եվրոպա լիգայի խաղարկությունում:

Երկու օր անց «Արսենալը» Պրեմիեր լիգայի շրջանակներում «Օլդ Տրաֆորդ» մարզադաշտում մրցելու է «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Վերջինիս հետ թեժ պայքար է ընթանում լավագույն քառյակում տեղ ունենալու համար, և այդ հանդիպումը կարող է վճռորոշ լինել:

«Արսենալ»-«Ռեն» պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 14-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում