Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Հայրապետյանը Համաշխարհային ուսանողական խաղերում գրավեց 9-րդ հորիզոնականը:
Տղամարդկանց մենասահքի ազատ ծրագրում ելույթից հետո Հայրապետյանը ընդհանուր հաշվարկում հավաքեց 214.30 միավոր՝ զբաղեցնելով 9-րդ տեղը:
Ուսանողական խաղերը մեկնարկել են մարտի 2-ին և կեզրափակվեն 12-ին: Այս տարի խաղերին մասնակցում է 50 երկրի ավելի քան 3000 մարզիկ: Հայաստանը ներկայացնում են Սլավիկ Հայրապետյանը, Անաստասիա Գալուստյանը (գեղասահք), Միքայել Միքայելյանը (դահուկավազք), Հարություն Հարությունյանը եւ Աշոտ Կարապետյանը (լեռնադահուկ):