Tuesday, 23 04 2024
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00

Ինձ անհանգստացնում է` թիմում կա՞ ամբողջական պատկերացում տնտեսական հեղափոխության մասին

«Առաջին լրատվական»-ը զրուցել է տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի հետ: 

-Պարոն Խաչատրյան, թերևս, կառավարության և իշխող ուժի կողմից հաճախակի թույլ տրվող խոցելի երևույթներից հետո մարդկանց մոտ աստիճանաբար վերաբերմունք է ձևավորվում, որ նման զարգացումների շարունակության դեպքում երկու-երեք տարուց կարող է նորից «գծեր քաշելու» անհրաժեշտություն առաջանա: Դուք նման մտավախություն չունե՞ք: 

-Ոչինչ բացառել պետք չէ: Բայց ես ամեն ինչին նայում եմ դինամիկայի մեջ: Մի շարք կարևորագույն հարցերի թվում ամենակարևորներից մեկն այն է, որ այս տարիներին ՀՀԿ-ի կողմից «ժողովրդին հագցրած» կաղապարը, որ հանրապետականներն անփոխարինելի են, փլուզվել է ու լավ դաս է բոլոր, այդ թվում և այսօրվա իշխանությունների համար: Առավել ևս Նիկոլ Փաշինյանի, որը 1996-97-ականներից քաղաքականության մեջ է, եղածների մեջ ամենափորձվածն է ու շատ լավ հասկանում է այդ տիպի համակարգի էությունը: Ժամանակին, երբ երիտասարդ Ալիևը փոխարինեց հորը, այսօրվա իրավիճակին նման դրություն կար նաև Ադրբեջանում: Սիստեմ էր փոխվել, նաև կոռուպցիոն: Այնտեղ էլ անձերը փոխվեցին, և համակարգը մի տարի ցնցումների մեջ էր, չգիտեին՝ ինչ անել: Ովքեր որ այն ժամանակ հնարավորություն ունեին բիզնեսով զբաղվել, ձերբակալվում, ունեզրկվում էին: Մեզանում կար մի համակարգ, որ վերջնականապես ձևավորվել էր 2003թ. խայտառակ ընտրություններից հետո և շուրջ 15 տարի համակարգի ղեկավարումն իրականացնողների համար, նրանց որդեգրած խաղի կանոններով աշխատել էր իդեալական: Բայց տեղի ունեցավ այն, ինչը տրամաբանորեն պետք է տեղի ունենար: Արդյունքում այսօր ունենք դեռևս վերջնականապես չքանդված համակարգ, որը դեռ գործում է առօրյայում և մարդկանց հոգիներում: Նոր համակարգն էլ դեռ չի ստեղծվել: Անցած 10 ամիսների ընթացքում չէր էլ կարող ստեղծվել, որովհետև դրանք «սպասումների ամիսներ էին»: Առաջին փուլում սպասում էին, թե հանրապետականը «ինչ է բերելու» Նիկոլի գլխին: Երկրորդ փուլում՝ Քոչարյանը դուրս է գալու և ինչ է անելու, առավել ևս, որ լուրջ դերակատարություն ունեցող ԶԼՄ-ներ ունի, որոնց չեն լռեցնում:

Ես ուզում եմ, որ այդ ամենը լինի օբյեկտիվ ու չափի մեջ և ոչ թե չափազանցված: Բայց բոլոր դեպքերում ժողովրդավարություն է և ոչ ոք չի կարող գծել դրա շրջանակները: Ավելի լավ է այդպես լինի, մարդիկ հնարավորություն ունենան խոսելու և նույնիսկ կառավարությանը ոչ հաճո բաներ ասելու: Քաղաքական առումով, եթե ես տեսնում եմ այդ զարգացումը, ցավոք, տնտեսական առումով դեռևս չեմ տեսնում: Բայց համոզված եմ, գոնե հույս ունեմ, որ այս ԱԺ-ում խոսակցությունները բաց, հրապարակային ու մեզ էլ մատչելի կլինեն:

-Վեջերս իմ մտերիմներից մեկը մասնակցում էր Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված պետեկամուտների կողմից կազմակերպված դասընթացների: Պատմում էր, որ երբ «արտադրության մարդիկ» փաստերով հիմնավորված նեղն էին լծում երիտասարդ, պրոֆեսիոնալ դասավանդողներին, վերջիններս համաձայնում են հակառակն ապացուցող արտադրությունից եկածների հետ: Ավելին, իրենք էլ էին նմանատիպ այլ փաստեր բերում, բայց և «բացատրում էին», որ «հանձնարարված է այդ կերպ», այլապես իրենց կազատվեն աշխատանքից:

-Այն մարդիկ, ովքեր տնտեսության մեջ են հնարավորություն կունենան իրենց խնդիրները ներկայացնելու: Իմ անհանգստությունը հենց դրանում է: Հարկայինի «ընդգծված ձգտումը» վախեցնող է: Մասնագետներն են պատմել, թե ինչ է տեղի ունեցել դեկտեմբեր ամսվա սկզբին հարկահավաքության հետ կապված: Ասեմ ավելին՝ 2018թ. հարկահավաքությունը, հատկապես դեկտեմբերին, ոչնչով չի տարբերվել 2017 թվականի դեկտեմբերից: Դեռ մի բան էլ ավելին: Ես մանրամասն հետևում եմ տնտեսական ոլորտի հետ կապված կառույցների հաշվետվություններին. ԿԲ, ֆիննախ, պետեկամուտներ, վիճվարչություն, էկոնոմիկայի նախարարություն և տպավորված եմ անցած դեկտեմբերի հարկայինի հավաքագրումների թվից՝ 200 միլիարդ դրամ: Չի կարող այդպիսի բան լինել: Ես համոզված եմ, որ հետո այդ թիվը կնվազի: Սրանում շատ ավելի տպավորիչ է շահութահարկի աճը: Շահութահարկով ապահովվում է կանխավճարների մեխանիզմի գործունեությունը, որը ճշտվում է ամիսներ անց: Ես հետևել եմ պետեկամուտների ղեկավարի մեկնաբանություններին և շահութահարկի աճի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չեմ լսել: Մինչդեռ դրա կարիքը կար: Եկամտահարկը պակասել է և դա էլ է անհասկանալի: Դեռ օրենսդրական փոփոխություններ չկան, բայց մենք տեսնում ենք շահութահարկի տոկոսադրույքի դրույքաչափերի տատանումներ: Այսինքն՝ երիտասարդ դասավանդողների ասածը, որ ներքևում պատկերն ավելի լավ են տիրապետում, բայց նախաձեռնությունը վերև չի անցնում, իրականությանը մոտ է, որովհետև վերևի առջև այլ խնդիր է դրված, փող հավաքել և շատ: Այստեղ մի կարևոր պահ էլ կա, կեղծիքները: Նախկին 15 տարիներին տարբեր մակարդակներում այնքան է կեղծվել, որ հիմա չգիտես, որտեղ է իրականությունը: Իհարկե, դրա ճշտելը բարդ չէ: Մասնագիտական առումով գնահատելի է, օրինակ, եթե հիմա ցույց է տալիս 4.5-5% տեսական աճ: Բայց նույն պահին ասվում է, որ 12%-ով հարկերն ավելացել են: Տրամաբանական չի: Համոզիչ չեն 2018թ. վերաբերյալ ներկայացված հարկային պաշտոնական վիճակագրության թվերը: Հետևում է, որ խնդիրը ոչ թե տնտեսական աշխուժություն, տնտեսական զարգացում ապահովվելն է, այլ ֆինանսական միջոցների հոսքը ապահովվելը, որպեսզի պետական բյուջեն կատարվի: Այսինքն՝ ինքնանպատակ է:

-Թերևս ինքնանպատակ է, կամ էլ Ձեր ասած միջոցների հոսքի ավելացման նպատակն ունի նախարարությունների կրճատումը, որի անհրաժեշտության առումով, համենայնդեպս, որևէ գաղափարական հիմնավորում չի ներկայացվել:

-Նույն անհանգստությունը ինձ մոտ այս կառուցվածքային փոփոխությունների առումով է: Ես առաջիններից եմ, որ խոսել եմ պետական համակարգի ուռճացվածության մասին: Բայց ոչինչ ինքնանպատակ չպետք է լինի: Իսկ գուցե ինչ-որ մի տեղ պետք է ավելացնել: Ո՞րն է նախարարություն վերացնելու մոտեցումը: Կարելի է և վերացնել, խնդիր չէ, բայց ինչի՞ համար ենք վերացնում: Նորից գալիս ենք նրան, թե պետությունն ինչ անելիք ունի գյուղատնտեսության բնագավառում: Այստեղ ամենակարևորը ձևակերպումն է: Աշխարհում բոլոր տնտեսագետների նաև քաղաքական ուղղությունների կռիվն այն հարցի շուրջ է, թե որտեղ է պետության տեղը: Այսօր Ֆրանսիայի կռիվը, այս խժդժությունները, որ տեղի են ունենում, դրա շուրջ են: Երկար տարիների ընթացքում Ֆրանսիան այդպես էլ չկարողացավ սոցիալիստական մոտեցումներից դուրս գալ: Եկել է Մակրոնը, մի փոքր քայլ արել այդ ուղղությամբ, ու տեսնում ենք պատկերը: Ես չեմ քննարկում սոցիալիստականի լավ կամ վատ լինելը: Նույնը Հունաստանում էր: Բազմաթիվ աշխատանքների բնույթներ վերջին ավելի քան 200 տարիներին փոխվել են, մինչդեռ դրանց դրսևորումները, իրենց սոցիալական քաղաքականության մեջ, անհասկանալիորեն մնացել են նույնը: Սրանց բովանդակությունները տարիների ընթացքում փոխվել են, բայց մոտեցումը չի փոխվել: Պետությունը այսքան տարիների ընթացքում չկարողացավ այս հարցը լուծել, և անտեղի գումարները տալով, քանի որ այդ դեպքում տնտեսությունն իր մրցունակությունը կորցնում է, հասել ենք այս իրավիճակին:

Գյուղատնտեսությունը ճյուղ է, որտեղ զբաղված են մեծ թվով մարդիկ: Կարող է սրա նախարարության միավորումը մյուսի հետ ճիշտ է, կարող է՝ սխալ: Դա չէ հարցը: Ինձ համար խնդիրը ձևակերպված չի, թե ինչ ենք ուզում մենք գյուղատնտեսությունից և ինչ անելիքներ ունենք: Միավորումը դեռևս չի նշանակում, որ գյուղատնտեսությունը էկոնոմիկայի նախարարություն է: Բայց ես չեմ կարծում, որ էկոնոմիկայի նախարարությանը միավորելուց հետո գյուղմթերքի արտահանման ծավալներն էապես աճելու են կամ ոլորտում որակական փոփոխություններ են լինելու: Գուցե նախարարություն հասկացողությունն է խանգարում որակական փոփոխություններին:

Նույն սկզբունքով, բայց հակառակ տեսանկյունից տրանսպորտի, էներգետիկայի նախարարությունները վաղուց պետք է չլինեին: Կարելի էր նաև այդ տիպի կառույցները մի նախարարության մեջ հավաքել: Բայց այստեղ այլ բան է անհանգստացնողը. եթե մինչ օրս «մշակված», հստակեցված չէ կառավարության կազմը, եթե դեռևս իշխող ուժում ընդհանուր տեսակետ չկա, թեմայի վերաբերյալ քննարկումները շարունակվում են, ապա ինչպես այդ նյութը դարձավ հրապարակային: Ամեն նախարարության կրճատման, փակման կամ բացման տակ պետք է հստակ բովանդակային հիմնավորումներ լինեն, անելիք, որից հետո միայն մարդիկ: Եթե միայն հիմքն այն է, որ նախարարությունում 200 աշխատողից մնալու են 100-ը, ինչի արդյունքում տնտեսվելու է X գումար, սա արդեն լուրջ չէ: Առաջին հերթին պետք է հստակեցվի, թե ինչ խնդիր են ուզում լուծել: Նախարարությունները հենց այնպես կրճատելով՝ երկրում տնտեսական վիճակ չի փոխվում:

-Տպավորություն է, որ մի շարք առումներով մերոնք փորձում են կրկնօրինակել վրացական հեղափոխության փորձը:

-Հետհեղափոխական Վրաստանը դեռ 2003-2004-ականներին հնարավորինս արագ փոխվում էր: Մեզանում չկա այդպիսի ընթացք: Ինչ վերաբերում է կոռուպցիային, Նիկոլի մոտ հակառակն է: Եկել է ու այն վերևում կտրել է: Ես նկատի ունեմ իր մակարդակով, նախարարների, բայց ներքևում դեռևս այդ ավանդույթը շարունակվում է: Ինչն է պատճառը: Նախկին սիստեմը չկա, որը ամբողջը փողով էր, մարդ ուզում է իր գործը առաջ գնա և ծանոթ, բարեկամ, մաղարիչ, լավություն: Հիմա ես չգիտեմ՝ այսօրվա «բռնողը» ինչքանով է ազնիվ, բայց հնից բաներ դեռևս կան: Նույնը ոստիկանության պարագայում: Սաակաշվիլին այդ ճանապարհին մի կարևոր հարց էր լուծում, ճանապարհային ոստիկանին, որ ինքը փոխեց 100% ոստիկանության, չէր թողել 150-200 դոլար աշխատավարձի հույսին: Ինքը լավ հասկանում էր, որ նոր եկածը պետք է ամեն ինչից ազատ լինի: Դրա համար էլ այդ մարդը ստանում էր այն ժամանակվա նախարարից մի քիչ պակաս աշխատավարձ: Այս հանգամանքը մեզ մոտ պրոբլեմ է: Ես չեմ հավատում կեղծ հայրենասիրական ճառերին առ այն, որ այսքան հազար մարդ պատրաստ են աշխատելու 60 կամ 90 հազար դրամով: Երբ շփվում ենք համապատասխան մարդկանց հետ, զգում ենք, որ վերջիններիս մեջ վախ կա նման քայլերի գնալու: Բայց երբ նայում ենք մաքսայինի գործունեությանը, զգում ենք, որ սկսել են ավելորդ քաշքշուկներ ստեղծել, ուզում են վերցնել, բայց և վախենում, ձգում են: Նորից սկսեցին հիմնավորել, որ պետք է իրենք աշխատեն հսկիչ գների մեխանիզմով: Դա արդեն կոռուպցիայի դուռ է բացում: Ես չգիտեմ՝ ինչքանով են այս և նմանատիպ հարցերը կառավարության, այս թիմի օրակարգում դրված: Եթե օրակարգում կան, ապա ինչպիսին են սրանց լուծումները: Ինձ ամենաշատն անհանգստացնում է այն հանգամանքը, թե թիմի կողմից կա՞ ամբողջական պատկերացում այս ամենի մասին, ինչ-որ ներկայացնում եմ, որ վերաբերում է տնտեսական հեղափոխությանը: Սրանից բխող խնդիրները, ձևակերպումները կան, ով ինչ պետք է անի: Եվ ամենակարևորը. իշխանության ճյուղերը, Ազգային ժողովը, ինչ ձևով է գործելու: Լինելու է ավելի ազատ, ավելի նախաձեռնող ԱԺ, ավելի արձագանքող կառավարություն, որ կարողանալու է մեր բիզնեսի, քաղաքացիների հարցերը լուծել: Բիզնեսը նախաձեռնություն է ցուցաբերում, սրան օգնելու, խթանելու խնդիր կա: Մինչդեռ, իրան հիմա խանգարում են: Այդ խանգարող հանգամանքների ամբողջական վերացնելու ձևակերպում կա՞, թե՞ դեռ ձևակերպված չի: Եվ ամենակարևորը՝ մենք Հայաստանի այսօրն ու վաղը ինչ ձևով ենք տեսնում: Սա ոչ թե ընդհանուր ձևակերպումների մեջ, այլ ավելի կոնկրետ: Համենայնդեպս, մինչև հիմա խնդիրը ձևակերպված չի: Սպասենք: Պետք է լինի: Չի կարող չլինել: Ի վերջո, այսօր բոլորս սպասում ենք այս հարցերի պատասխաններին: Բոլորիս պետք է այդ պատասխանները տրվեն և դրանք պետք է համոզիչ լինեն: Ինչ-որ բառերի, բառակապակցությունների, առանձին, կիսատ-պռատ արտահայտված մտքերի մակարդակն անբավարար է, անընդունելի:

-Բայց ընդունեք, որ 10 ամիսը բավարար ժամանակ էր, գոնե Ձեր կողմից նշվածների էսքիզները հստակ ուրվագծելու համար: Ի՞նչ երկիր ենք ուզում, ի՞նչ երկիր են պատկերացնում․․․

-Թիմը մեծ վստահություն է վայելում, բայց այստեղ դիմադրությունն էլ շատ ավելի կազմակերպված էր, ուղղորդված, խանգարող: Թիմն էլ, որ եկել է իշխանության, բավականին անփորձ է: Բայց հետ, անցած իրադարձություններին նայելով՝ հաճախ գտնում եմ, որ պետք է կտրուկ քայլեր արվեին ու արվեն: Նաև տնտեսության մեջ: Հիմա մեզանում այդ ամենը պետք է ավելի լավ ստացվի, քան 90-ականներին էր, որովհետև նախկին գերբարդ իրավիճակները չկան, խնդիրները չկան, էներգետիկ ճգնաժամերը չկան, իսկ հնարավորությունները անհամեմատ մեծ են: Դրսի հետ կապերը, վերջը կայացած պետություն է՝ հզոր գործընկերներով՝ հանձինս Եվրամիության, ԵԱՏՄ-ի, որ արդեն և խանգարիչ առումով, և օգնող-խանգարիչ հանգամանքի առումով բավականին կա, ազդեցություն ունի: Եթե այս նշյալների ուղղությամբ չփորձեն լուծումներ գտնել, պրոբլեմ է լինելու, և Աստված մի արասցե, ցնցումների մեջ կընկնենք, որ ոչ ոքի ձեռնտու չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում