Friday, 29 03 2024
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Վարչապետը բարձրաձայնել է առանցքային նախապայմանը. ինչ է կատարվել Բրյուսելում

Եվրամիությունը պատրաստ է խոշոր կապիտալ ներդրումներ անել Հայաստանում, բայց կա մի պայման, որ, իր հերթին, զուգահեռ ներդրումներ պետք է անի նաև Հայաստանի կառավարությունը: Կառավարության մարտի 7-ի նիստում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ կառավարության ներդրումների համար էլ կա երկու տարբերակ՝ կամ ընդլայնել բյուջեի հնարավորությունը, եկամուտները, կամ վերցնել վարկ, այսինքն՝ ավելացնել արտաքին պարտքը, և դրա համար էլ օրենսդրորեն տալ այդ պարտքի շեմը բարձրացնելու հնարավորություն: Ո՞րը կընտրի Հայաստանի կառավարությունը: Նիկոլ Փաշինյանը խոսել է վարկային միջոցների ծախսման արդյունավետության երաշխիքների, թափանցիկության մասին: Իր հերթին, կառավարության ներդրումները Եվրամիության համար են թերևս երաշխիք: Երաշխիքի ոչ միայն զուտ ֆինանսական կամ կառավարչական, այլ քաղաքական երաշխիք: Այդ ներդրումները Հայաստանի ինքնիշխանության գրավականն են:

Այսինքն, եթե կառավարությունն իր կողմից կատարում է ներդրումներ ենթակառուցվածքային, կապիտալ ներդրումային այն խոշոր նախագծերում, որ առաջարկում է Եվրամիությանը, դա հավաստիացում է, որ ԵՄ-ն, որպես գործընկեր, գործ ունի հենց Հայաստանի կառավարության հետ, ոչ թե Հայաստանի կառավարության «դիմակով» որևէ երրորդ կողմի: Իսկ Եվրամիությունն ունի այդպիսի երաշխիքների անհրաժեշտություն, որովհետև, չնայած Հայաստանում փոփոխությունների հիացական գնահատականներին, ԵՄ-ն անշուշտ ունի նաև Հայաստանում դառը փորձի օրինակը, հաշվի առնելով ազդեցության այն բազմաթիվ նուրբ թելերը, որ հայաստանյան կյանքում ունի ռուսական պետությունը: Իսկ այստեղ բանը լոկ իշխանությունը չէ, հատկապես այժմ, երբ ակնառու է, որ կա նախկին իշխանության մեծ մեդիաքարոզչական ազդեցություն՝ Ռուսաստանի ոչ պակաս ազդեցիկ շրջանակների հետ գործակցված: Այս պայմաններում կառավարության ինքնիշխանության երաշխիքը ԵՄ համար դառնում է կարևոր:

Իր հերթին, կառավարության համար էլ կարևոր են եվրոպական ներդրումները, քանի որ դրանք ունենալով տնտեսական էֆեկտ, բերելու են նաև քաղաքական հարաբերակցության բալանսավորման, լայն իմաստով, ամուր և անշրջելի դարձնելով վերափոխումների միջավայրը և բացառելով որևէ ռևանշիստական սադրանք: Ի՞նչ կանի կառավարությունը, ո՞ր տարբերակը կընտրի՝ Եվրամիությանն ինքնիշխանության երաշխիք տալու համար. հա՞րկ, թե՞ վարկ: Ի վերջո, բյուջեի եկամուտներն ավելացնելու համար, դրանց միջոցով նաև ներդրումային ծախս կատարելու համար կառավարությանն անհրաժեշտ է հարկային նոր մուտք ապահովել: Սա իհարկե պետք է անել առաջին հերթին ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարով, սակայն այստեղ կա երկու խնդիր: Նա բավականին բարդ է կտրուկ քայլերով մղել այդ պայքարը տնտեսական ցնցումներ թույլ չտալու համար, և երկրորդ՝ բավականին բարդ է ասել, թե Հայաստանում որքան է ստվերի իրական ծավալը և, ըստ այդմ, որքան մեծ կարող է լինել դրա դեմ պայքարից ստացվող հարկային էֆեկտը, այն որքա՞ն կբավականացնի Հայաստանի կառավարությունից ակնկալվող փաստացի քաղաքական երաշխիքային ներդրումների համար, եթե հաշվի առնենք նաև այն, որ կան, իհարկե, փողի կարիք ունեցող այլ հրատապ ծախսեր, և հնարավոր չէ բյուջեի եկամտային ամբողջ հավելյալ մասը ուղղել մեկ նպատակի:

Ըստ այդմ, հարկային բեռի որոշակի ավելացումն այդ դեպքում կդառնա անհրաժեշտություն: Կգնա՞ դրան կառավարությունը: Այստեղ էլ կա երկու հանգամանք: Սոցիալ-տնտեսական բեռի պարագան և, ըստ այդմ, հանրային, բիզնես շրջանակների դժգոհություն, և երկրորդը՝ ներդրումային գրավչության, որովհետև այնտեղ, որտեղ հարկերը բարձրանում են, բիզնեսը չի տեսնում հետաքրքրություն: Մյուս՝ վարկի տարբերակը, անշուշտ, առաջին հերթին բախվում է Հայաստանի պետական վճարունակությանը, քանի որ, ի վերջո, այստեղ էլ կարող է առաջանալ ինքնիշխանության հարց: Մյուս կողմից, սակայն, վարկը, արտաքին պարտքը բոլոր, անգամ զարգացած պետությունների բնորոշ հանգամանք է և այստեղ դրա քաղաքական էֆեկտը կամ դեֆեկտը կախված է օգտագործման արդյունավետությունից: Եթե դա նպատակային է, թափանցիկ, չի մսխվում, ապա վարկը կամրացնի, նոր հնարավորություն կտա պետությանը, ոչ թե կթուլացնի կամ կբերի կախվածության: Ակնառու է, որ բոլոր պարագաներում Հայաստանը լրջագույն քաղաքական որոշման առաջ է, որն անշուշտ պետք է հիմնավորված լինի նաև տնտեսական ռազմավարությամբ և հայեցակարգերով: Բրյուսել այցից հետո Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնում է առանցքային խնդրի մասին, որը գործնականում հայկական պետականության ապագայի հարցերից է: Այն պետք է լինի հանրային-քաղաքական խորքային քննարկումների առարկա: Կգտնվի՞ Հայաստանը դրան ընդունակ՝ թե՛ իշխանության, թե՛ քաղաքական և հանրային էլիտաների մակարդակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում