shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր` փետրվարի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում, Գայի պողոտայում` «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Նազարբեկյան փողոցի բնակիչ 13-ամյա Ինա Ազիզյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վրաերթից հետո վարորդը, երեխային թողնելով անօգնական, դիմել է փախուստի: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասները՝ shamshyan.com-ում