«Տոտենհեմ» անգլիական ֆուտբոլային ակումբն զգուշացրել է իր երկրպագուներին, որ Դավթի աստղով դրոշներով չմտնեն «Սան Սիրո» մարզադաշտ, որտեղ անգլիական ակումբը պետք է մրցի տեղի «Ինտեր» թիմի հետ: Կողմերի համաձայնությամբ եւ տեղի ոստիկանության հորդորով, Սան-Սիրո մարզադաշտ չեն թողնելու մտցնել պաստառներ եւ դրոշներ Դավթի աստղով: Բանն այն է, որ վեցաթեւ Դավթի աստղը «Տոտենհեմ» ակումբի տարբերանշաններից մեկն է, իսկ ակումբն անվանում են անգլիական «ամենահրեական» ակումբ: