Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Դեռևս PR գործողություններ են. առողջապահության բյուջեից անհամաչափ մեծ ծրագրեր ներկայացնելը բերելու է ստվերի աճի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը։

Պարոն Մկրտչյան, առողջապահության ներկայիս նախարար Արսեն Թորոսյանը բավական հավակնոտ ծրագրեր է իրականացնում, գրեթե ամեն շաբաթ տեղեկանում ենք պետպատվերով կոնկրետ հիվանդությունների բուժման, վիրահատությունների մասին։ Ծխելու դեմ պայքարի օրինագիծն է ներկայացված հանրային քննարկման։ Ինչպե՞ս եք գնահատում այս քայլերը, դրանց արդյունավետությունը։

– Ճիշտն ասած, չէի ուզենա որևէ կարծիք հայտնել իրականացվող ծրագրերի մասով, քանի որ որևէ արդյունք դեռևս հրապարակված չէ, լոկ հայտարարություններ են։ Ներկայիս նախարարն ավելի հասանելի, ավելի հանրային է, քան նախորդները։ Դա դրական երևույթ է, աշխատանքը բաց է ու թափանցիկ, բայց արդյունքների մասին մի քիչ դժվար է խոսել։ Նույնիսկ կառավարության ծրագիրը հաստատելիս ծրագրում առողջապահության մասով ոչ մի գնահատման ցուցիչներ չներկայացվեցին։ Դրա համար այսօր մի քիչ դժվար է ասել, թե որքանով են չափելի PR գործողությունների արդյունքները։ Ուղղաթիռով թռնել, գալ-գնալ… չգիտեմ։

Այսինքն՝ Դուք ներկա գործողությունները, ծրագրերը դեռևս համարում եք PR։

– Այո։ Ժամանակ առաջ ես հրապարակային, ոչ ուղղակի նախարարին դիմեցի և հիշեցրի, որ ընտրություններն արդեն ավարտվել են և պետք չէ գերազանցել ականջահաճո հայտարարությունների չափը, որովհետև այդ հայտարարություններին պետք է հաջորդի աշխատանք, որը դեռ չկա։ Ես դեռ բարեփոխումների արդյունք չեմ տեսել։ Գուցե ժամանակն է կարճ, քանի որ առողջապահության բնագավառում արված բարեփոխումների արդյունքները բավականին հեռահար են։ Բայց միևնույն ժամանակ նաև բյուջեի իրական աճ տեղի չի ունեցել։

Եթե բյուջեի աճ տեղի չի ունեցել, ապա ինչպե՞ս է պետությունն այդքան բան վերցնում իր վրա։ Սա նշանակո՞ւմ է, որ նախկինում կար այդ հնարավորությունը, բայց չէր արվում, իսկ հիմա արվում է։

– Դրա համար պետությունը բյուջեին համահունչ ծրագրեր պետք է խոստանա։ Եթե մենք չենք խոստանում իրատեսական ծրագրեր և չենք գնահատում մեր հնարավորությունները՝ սկսելով տարբեր պետական ծրագրեր ավելացնել, տեղի է ունենում ստվերային շրջանառության միջոցների ավելի մեծ աճ։ Դա բնական է՝ եթե խոստանում ես և ֆինանսական միջոցներդ սակավ են, ապա մեկը պետք է վճարի դրա համար։ Իսկ վճարողը նորից քաղաքացին է։ Ճիշտ է, ուսումնասիրություն չի կատարվել, բայց նախկին փորձը ցույց է տալիս, որ բյուջեից առողջապահությանը տրամադրվող միջոցներից անհամաչափ մեծ ծրագրեր ներկայացնելը բերում է ստվերի աճի։ Դա ակներև է։ Իրականում այլ բաներ է պետք անել, որ այս ոլորտում մենք փոփոխություններ ունենանք։ Ավելի բաց պետք է լինել բնակչության առողջությունը բնութագրող ցուցանիշների հրապարակման հետ կապված։

– Այդ մասով խնդի՞ր եք տեսնում։

– Այո, իհարկե, ցուցանիշները բարվոք չեն։ Բայց կարելի է ցուցանիշները հրապարակել և մեկ-երկու տարի հետո տեսնել՝ առողջապահության համակարգի ազդեցությունը մահացության, հիվանդացության տարբեր ցուցանիշների վրա ուղղված ջանքերը որքանով են ազդել, նվազել է, չի նվազել, անհաջողություններ որտեղ են եղել։ Սա կլինի քաղաքակիրթ աշխատաոճ։

Մահացության, թոքի քաղցկեղի հիվանդացության տոկոսը նվազեցնելու համար առողջապահության նախարարությունը լուրջ պայքար է սկսել ծխելու դեմ։ Օրենքի նախագիծը ներկայացված է հանրային քննարկման։ Հետաքրքիր է Ձեր գնահատականը նախագծի, կիրառվող տուգանքների, դրանք բավական բարձր լինելու հետ կապված։

– Ծխելու դեմ պայքարի ծրագրերը հայաստանյան երևույթ չէ։ Դա համաշխարհային ու ճիշտ մոտեցում է՝ նոր սերնդին հնարավորինս հեռու պահել ծխախոտի ծխից։ Հայաստանը չի կարող մի կողմ քաշվել ու ասել, թե ես չեմ պայքարելու ծխախոտի դեմ։ Հայաստանում ծխողների թիվը բավականին բարձր է, ուստի, նախարարությունը շատ ճիշտ և հետևողական քաղաքականություն է տանում։ Երբ ես նախարար էի, Հայաստանը միացավ ծխախոտի դեմ պայքարի միջազգային կոնվենցիային, ունենք ծխախոտի դեմ պայքարի օրենք, որը չի գործում։ Այսօր գովազդի մասին օրենքով սահմանված է, որ ծխախոտի գովազդն արգելված է, բայց Երևան քաղաքի բոլոր կրպակների վրա փակցված են ծխախոտի տուփեր։ Կարելի է առանց նոր օրենք ընդունելու արգելել գովազդը, բայց ձայն բարբառո անապատի։
Ինչ վերաբերում է տուգանքներին, ապա կարծում եմ, որ տուգանքների չափերը համաչափ են։ Որքան բարձր լինի տուգանքը, այնքան ազդեցիկ կլինի օրենքը, և օրենքի նկատմամբ վերահսկողություն իրականացնողները հստակ, անաչառ իրենց վերահսկողությունը կիրականացնեն։ Տուգանքների նվազեցումը նշանակում է թույլատրել ծխելը։ Մեկը կմտնի ռեստորան, 10 հազար դրամ կշպրտի սեղանի վրա ու հանգիստ կծխի։ Տուգանքի բարձր լինելը իր ազդեցությունն ունի։ Ամեն դեպքում, հանրային վայրերում ծխելն իրոք արհավիրք է, որի դեմ պայքարելու ձևն արդեն կառավարությունը պետք է ընտրի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում