Thursday, 25 04 2024
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ

Ընդդիմությունը պարտավոր է «խնդիրներ ստեղծել» իշխանության համար. ԼՀԿ-ՀՅԴ համագործակցությունը՝ երկուստեք օգտակար

Մարտի 4-ին ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հյուրընկալել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի համանուն խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, Ազգային ժողովի պատգամավորներ Մանե Թանդիլյանին և Գևորգ Գորգիսյանին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջկուսակցական համագործակցության հնարավորությունները, անդրադարձ է եղել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի, մասնավորապես ազգային-պետական օրակարգին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, ներքաղաքական իրավիճակին վերաբերող, ինչպես նաև Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինք կնքելու հետ կապված հարցերին։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել միջկուսակցական շփումները շարունակելու, համագործակցության ուրվագծված ուղղություններով համատեղ նախաձեռնություններով հանդես գալու կարելիությունները քննարկելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, ըստ անհրաժեշտության, խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ։

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ։

-Պարոն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում այս հանդիպման հանգամանքը, խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության համագործակցության ի՞նչ մեխանիզմներ կան։

Այստեղ իրար օգնող, փոխլրացնող գործոններ կան։ Մասնավորապես, գաղտնիք չէ, որ ՀՅԴ-ն Սփյուռքում ունի որոշակի ազդեցություն, իհարկե ոչ այնպիսին, ինչպիսի պատկերացում որ կա Հայաստանում, այստեղ մտածում են, թե Սփյուռքի մեծ մասը գտնվում է ՀՅԴ ազդեցության տակ։ «Լուսավոր Հայաստանը», օրինակ, այդպիսի ազդեցություն չունի և այդ հարցի շուրջ նրանք կարող են համագործակցել։

Բացի դրանից՝ ՀՅԴ-ն, ճիշտ է, չանցավ խորհրդարան, բայց ունի որոշակի պոտենցիալ տարբեր բնագավառներում։ ՀՅԴ-ն բավականին հաջող մասնագետներ ունի, որոնք բավականին մանրակրկիտ և ուշագրավ տեսակետներ էին ներկայացրել կառավարության ծրագրի վերաբերյալ։ ՀՅԴ-ն երկար ժամանակ եղել է իշխանության մաս, ընդդիմություն, և այդ փորձը կարող է օգտակար լինել «Լուսավոր Հայաստանի» համար։ Սա սովորական, տարածված երևույթ է և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերի համագործակցության առումով։ Չմոռանանք, որ ՀՅԴ-ն մոտավորապես 3,9 տոկոս ձայն է ստացել և դա քիչ չէ։ Այս համագործակցությունից կարող է շահել նաև ՀՅԴ-ն՝ օգտագործելով այն հանգամանքը, որ ԼՀԿ-ն իր խմբակցությունն ունի Ազգային ժողովում, կարող է իր տեսակետները հասցնել խորհրդարան, և նրանք կարող են համատեղ դրական գործունեություն ծավալել։ Ստացվում է, որ այս համագործակցությունը երկու կողմի համար էլ շահավետ է։

-Բայց այս երկու ուժերը բոլորովին տարբեր գաղափարական ուղղվածություն ունեն։ Կարծում եք՝ սա չի՞ խանգարի համագործակցությանը։

-Խնդիրն այն է, որ այս երկու ուժերն իրենց առաջ խնդիր չեն դրել միավորվելու կամ ինչ-որ դաշինք ստեղծելու, մեկ ուժ դառնալու վերաբերյալ։ Խոսքն ընդամենը համագործակցության մասին է, իսկ համագործակցություն կարող են իրականացնել տարբեր գաղափարաքաղաքական ուղղվածության ուժերը։ Կան բնագավառներ, որտեղ կարևոր չէ՝ դու արևմտամե՞տ ես, թե՞ հայդատական, այդ բնագավառը պետք է բարեփոխման ենթարկվի։ Դա կարող են լինել կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներ։ Կան բազմաթիվ ուղղվածություններ, որտեղ գաղափարական ուղղվածությունը ընդհանրապես կապ չունի, կարելի է համագործակցել ու համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ մշակել։ Ավելին՝ նրանք կարող են նաև արտախորհրդարանական ոլորտում համագործակցել, այնտեղ քննարկումներ ու կոնֆերանսներ կազմակերպել։ Մեկը հայդատական է, մյուսը՝ չափավոր արևմտամետ, և եթե կարողանան գրագետ օգտագործել հնարավորությունները, ապա կարող է շատ արդյունավետ համագործակցություն ստացվել։

-ՀՅԴ-ն, որպես արտախորհրդարանական ուժ, կարծում եք՝ լուրջ խնդիր կստեղծի՞ իշխանությունների համար՝ փողոցային պայքար, հանրահավաքներ, թե՞ ավելի կառուցողական ընդդիմության շարքերում կտեղավորվի։

-Ցանկացած ընդդիմադիր ուժ պարտավոր է իշխանությունների համար խնդիրներ ստեղծել, որովհետև եթե նա խնդիրներ չստեղծի՝ ընդդիմություն չի լինի։ Այսինքն՝ եթե բոլոր հարցերում պետք է համաձայնի իշխանությունների հետ, ընդդիմություն չի կարող դառնալ։ Ընդհանրապես ցանկացած ընդդիմություն բոլոր բնագավառներում պետք է խնդիրներ ստեղծի իշխանությունների համար՝ քննադատի կառավարության ծրագրերը, ներկայացնի սեփական նախաձեռնությունները։ Ավելին՝ անհրաժեշտության դեպքում ոչ միայն օրենսդրական նախաձեռնություններ իրականացնի, այլ հանրահավաքային, երթային մեխանիզմն ընտրի։ Ի վերջո չմոռանանք՝ ներկայիս իշխանությունները հենց այդ ձևերը, քաղաքացիական անհնազանդության մեխանիզմներն օգտագործելով կարողացավ խնդիրներ ստեղծել նախկին իշխանությունների համար։ Հիմա ընդդիմությունը՝ «Լուսավոր Հայաստանը», ՀՅԴ-ն շատ հանգիստ կարող են նույն այդ մեթոդներից օգտվել, նույնիսկ պարտավոր են խնդիրներ ստեղծել իշխանությունների համար բոլոր բնագավառներում։

ՀՅԴ-ն վերջին ընտրություններին 3,9 տոկոս ձայն ստացավ և խորհրդարան չմտավ երկու պատճառով՝ ՀՀԿ-ի հետ երկար ժամանակ կոալիցիայի մեջ գտնվելով կորցրել էր սեփական դեմքն ու իմիջի անկում ունեցել։ Երկրորդ պատճառն էլ՝ «Սասնա ծռեր»-ի գործոնն էր, որը գաղափարապես գրեթե նույն մոտեցումներն էր առաջ քաշում․ եթե ՀՅԴ-ն մոդեռնիզացվի, ապա չի բացառվում, որ ապագա խորհրդարանում ներկայացվի։ Այդ պատճառով էլ պետք է ակտիվ կուսակցական գործունեություն իրականացնի։ Նույնն էլ «Լուսավոր Հայաստանը»։ Եթե այդ կուսակցությունը ճիշտ օգտագործի այն միսիան, որ ունի, ապա ապագա խորհրդարանում լուրջ ներկայացված կլինի։ Այսինքն՝ եթե այս երկու ուժերը իրենց պոտենցիալն օգտագործեն ու իսկապես լուրջ խնդիրներ ստեղծեն իշխանությունների համար՝ դա դրական կլինի և վստահաբար մեծ օգուտ կբերի նաև գործող իշխանություններին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում