Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Շավարշ Քոչարյանի բաջանաղը համոզված է, որ Հայաստանում բոլորին կարող է գնել

«Շենգավիթ» բժշկական կենտրոնի սեփականատեր Սերգեյ Ուռումյանը նույնիսկ իր գլխավոր բժիշկներին չի գրանցում: Ավելին, ովքեր դրա դեմ ընդվզում են` աշխատանքից հեռացնում է և անմիջապես մոռանում, որ նման աշխատակիցներ է ունեցել:
Նրանցից մեկը, սակայն, որոշել է Սերգեյ Ուռումյանի հիշողությունը «վերականգնել» դատարանով: Հիվանդանոցի սեփականտերն էլ սպառնացել է, որ նրան կվերացնի, այնուհետև փորձել է կաշառքի միջոցով լռեցնել իր գլխավոր գինեկոլոգներից մեկին: Ի դեպ, Սերգեյ Ուռումյանը բախտի բերմամբ, թե պատահմամբ հանդիսանում է Շավարշ Քոչարյանի բաջանաղը, ինչը ևս, ըստ տուժած աշխատակիցների, նպաստել է նրա մոտ ամենաթողության զգացում առաջանալուն:
Սերգեյ Ուռումյանի դեմ դատական հայց ներկայացրած նախկին աշխատակիցներից Քրիստինե Վեզիրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում աշխատել է որպես մանկաբարձ-գինեկոլոգ, սակայն իր աշխատանքային վերջին տարիների ընթացքում պարզել է, որ որպես աշխատակից ընդհանրապես ձևակերպված չէ: Ասել է թե` ապօրինի է աշխատել: Այնինչ աշխատանքի ընդունվելիս հանձնել է պահանջված բոլոր փաստաթղթերը` դիպլոմը, անձնագրի պատճենը, աշխատանքային գրքույկը, անձնական թերթիկը: «Տվյալ հիվանդանոցում շատերն են հայտնվել նման իրավիճակում, սակայն դեռևս միայն ես եմ դիմել օրենքին, որպեսզի վերականգնեմ այդ 3 տարվա աշխատանքային ստաժս: Սկզբում դիմեցի դատախազություն, որտեղից գործը ուղարկեցին հարկային տեսչություն, հարկային տեսչությունը ընդամենը թեթևակի ֆինանսական խախտումներ նշեց, և որոշակի չափով ապացուցեցին իմ աշխատելու փաստը, ինչից հետո առաջարկեցին դիմել քաղաքացիական դատարան` վերականգնելու իմ իրավունքները: Բայցևայնպես, ծածկեցին այն բոլոր անօրինականությունները, որ կատարվում են հիվանդանոցում», – մանրամասնեց տուժողը:
Սերգեյ Ուռումյանին հաջողվել է նաև ազդել Քրիստինեի հիվանդների հիշողության վրա: Նրա հիվանդների մի մասը կամ չեն հերքել, որ նա հիվանդանոցում աշխատել է, կամ ասել են, թե տեսել են, որ այնտեղ աշխատում է, բայց որպես ինչ է աշխատել` չեն կարողացել ասել, քանի որ չեն հիշում: «Ստացվում է, որ ես վիրահատություններ եմ կատարել, բայց ոչ ոք չի հիշում որպես ինչ եմ կատարել այդ վիրահատությունը: Բոլորի ցուցմունքներում գրված է` կամ չեմ հիշում, կամ երևի թյուրիմացություն է եղել», – նշեց Քրիստինեն և ավելացրեց, որ 10-ից ավելի աշխատակիցներ այսօր շարունակում են աշխատել նման պայմաններում: Սակայն նա վճռական է տրամադրված և ամեն գնով պայքարելու է իր աշխատանքային ստաժը վերականգնելու համար: Քրիստինեն տեղեկացրեց նաև, որ Ուռումյանն այսուայնտեղ խոստովանում է, որ հսկայական գումարներ է ծախսում այդ դատական գործընթացի համար: Իսկ մինչև դատարան հասնելը, նա փորձել է տարբեր եղանակներով նախկին աշխատակցին հետ պահել այդ քայլից: «Սկզբում ինձ կանչեց, ասաց` աղջիկ ջան, չբողոքես, ես շատ-շատ փող ունեմ, Հայաստանում բոլորի հարցերը փողով կլուծեմ: Այնուհետև անցավ սպառնալիքներին. սպառնում էր, որ ինձ կվերացնեն, չեն թողնի, որ Հայաստանի սահմաններում աշխատեմ, առավել ևս ապրեմ: Տեսնելով, որ ես չեմ վախենում այդ սպառնալիքներից, ինձ հսկայական գումարներ առաջարկեց` լռելու դիմաց, բայց ես հրաժարվեցի: Հիմա էլ իր ասած գումարներով փորձում է դատարանին գնել», – նշեց Քրիստինեն: Ի դեպ, այդ ընթացքում նա աշխատանքի է տեղավորվել «Մալաթիա» բժշկական կենտրոնում, սակայն շուտով այնտեղից էլ են աշխատանքից ազատել:
Իսկ այսօր արդեն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը թույլ չի տալիս, որ Քրիստինեն ներկայացուցիչ ունենա և մեկը մյուսի հետևից մերժում է նրա միջնորդությունները: Արդյունքում` տուժողն այսօր դատարանում զբաղված է ինքնապաշտպանությամբ: Դատական երեկվա նիստում ևս Քրիստինե Վեզիրյանը ներկայացուցիչ ունենալու միջնորդություն կատարեց, որը բնականաբար կրկին մերժվեց: Դատավորը հիմնավորեց, որ Քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածը ներկայացուցիչ ունենալու արտոնություն չի նախատեսում: Այնինչ դատավորի որոշումը ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ օրենսգրքով նման արգելք չկա. Քրեական դատավարության օրենսգրքի առնվազն 10 նորմ վկայում է, որ յուրաքանչյուր ոք ունի իրավական օգնություն ստանալու հնարավորություն: Սահմանադրությամբ ևս նախատեսված է, որ յուրաքանչյուր ոք, այդ թվում նաև դիմողը, իրավունք ունի դատական վեճերին ներկայանալ իր ներկայացուցչով: Իսկ այս դեպքը չի կարող բացառություն լինել:
Ինչևէ, Քրիստինեն պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել և վերաքննիչ դատարանին խնդրել գնահատական տալ առաջին ատյանի դատարանի որոշմանը, քանի որ վստահ է, որ դատարանի որոշումը ապօրինի է ու չի բխում օրենքից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում