Վազգեն Սարգսյանը 40 տարեկանում էլ կարողացավ մեծ բան անել թե՛ բանակաշինության, թե՛ մեր պետական կառավարման համար: Մարտի 5-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սպարապետի 60-ամյակի առիթով Եռաբլուր պանթեոն այցելած ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: