Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Առճակատման նոր փուլ․ Ո՞վ կհաղթի Արթուր-Գևորգյան-Գագիկ Ծառուկյան դիմակայությունում

Փետրվարի 26-ից մարտի 3-ը «Դինամո» ՄՀԿ-ում կայացավ Հայաստանի երիտասարդների առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 150 բռնցքամարտիկ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Մրցումային 6 օրվա ընթացքում տեղի ունեցավ 140 մենամարտ: Երկարատև դադարից հետո, ԱԻԲԱ-ի կանոնադրության համաձայն, Հայաստանի առաջնությունում մարզիչները հնարավորություն ունեցան բողոքարկելու մենամարտը: Առաջնության ընթացքում մրցավարական հանձնաժողովին ներկայացվեց բողոքարկման 10 դիմում: Վերանայելուց հետո փոխվել է 5 մենամարտի արդյունք:

Առաջնության գլխավոր մրցավար Սեյրան Ղամբարյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում դրական է գնահատել մրցավարական գործողությունները. «Շատ դրական եմ ընդունում այն, որ արդեն հնարավորություն կա մենամարտերը բողոքարկելու: Մարդկանց հաղթելու ցանկությունն այնքան մեծ է լինում, որ չեն ցանկանում տեսնել իրականը: Մի քանի վիճելի մենամարտեր եղան, սակայն մրցավարական ստուգիչ հանձնաժողովը լուծում տվեց հարցին,- ասել է Ղամբարյանը:- Ի դեպ, ինչպես խոստացել էինք, ՀԲՖ-ն կհրապարակի բոլոր վիճելի մենամարտերի տեսանյութերը»:

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան արդեն իսկ հրապարակել է այդ տեսանյութերը: Այնուամենայնիվ, առաջնության ավարտից անմիջապես հետո բռնցքամարտի աշխարհի որոշ ներկայացուցիչներ արդեն հայտարարեցին, որ առաջնությունն անցկացվել է կոպիտ խախտումներով: Մասնավորապես, կան պնդումներ, որ կրկին մրցավարները, այսպես ասած, պահել են ծանոթ-բարեկամ մարզիկներին: Հիշեցնենք, որ առաջնությունից օրեր առաջ ՀԱՕԿ-ը սառեցրել էր ՀԲՖ-ի անդամակցությունը՝ նշելով, որ մարզական այս կառույցի ղեկավարությունը լեգիտիմ չէ: Մասնավորապես, ՀԱՕԿ-ը, հղում կատարելով բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային՝ ԱԻԲԱ-ին, նշում է, որ անհրաժեշտ է անցկացնել ՀԲՖ-ի նախագահի նոր ընտրություններ: Կոնֆլիկտին միջամտել էր նաև ՀՀ սպորտի նախարարությունը, և հավանականությունը մեծ է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում տեղի կունենան նոր ընտրություններ:

Մասնավորապես, Գևորգ Լոռեցյանը նամակ էր ուղարկել ԱԻԲԱ, որին ի պատասխան՝ բռնցքամարտի միջազգային համակարգող մարմինը գրություն է ուղարկել ՀԲՖ-ին, որտեղ վերահաստատում է նոր ընտրություններ անցկացնելու պահանջը: ԱԻԲԱ-ն այս անգամ արդեն հստակ ժամկետներ է սահմանել նոր ընտրության անցկացման համար: Միջազգային ֆեդերացիայի պատասխան նամակում նշված են հետևյալ կետերը.

– ամենաուշը 3 ամսվա ընթացքում ՀԲՖ-ն պարտավոր է նոր ընտրության օր նշանակել ու այդ մասին տեղեկացնել AIBA-ին,

– նոր ընտրության օրը պետք է տեղեկացվի AIBA-ին ու ՀԲՖ անդամներին ոչ ուշ, քան դրանից 30 օր առաջ,

– AIBA-ն դիտորդ կնշանակի, ով կժամանի Հայաստան ու կհետևի ընտրությունների ընթացքին:

ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանը Armtimes.com-ին տված հարցազրույցում նշել էր, որ իրենք պատրաստ են նոր ընտրություններին, սակայն ԱԻԲԱ-ից կսպասեն հիմնավորումների դրանց անցկացման վերաբերյալ: Գևորգյանը խոստացել է նաև ԱԻԲԱ-ի պատասխանից հետո հրապարակել աղաղակող փաստեր, որոնք մասնավորապես վերաբերում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Գևորգյանը կարծում է, որ ֆեդերացիայի շուրջ ստեղծված այս աղմուկը կապ ունի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի ընտրությունների հետ, որոնք սպասվում են 2020 թվականին: Հենց այդ թեմայով էլ Գևորգյանը կբացի փակագծեր:

Սպասվող ընտրություններում Գևորգյանի հակառակորդը կլինի բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, որին աջակցում է նաև Ծառուկյանը: Վերջին օրերին ազգային ֆեդերացիայի ներկայացուցիչները այցելում են ՀՀ մարզերում գտնվող բռնցքամարտի մարզադպրոցներ՝ վերջիններիս տրամադրելով մարզագույք և այլ պարագաներ: Այս ամենը մանրամասնորեն լուսաբանվում է նաև «Կենտրոն» հեռուստաընկերությամբ: Կարծում ենք՝ ակնհայտ է, որ ազգային ֆեդերացիան ակտիվ կերպով սկսել է նախապատրաստվել ընտրություններին և իրականացնում է, այսպես կոչված, քարոզարշավը: Թե ինչ փակագծեր կարող է բացել Արթուր Գևորգյանը՝ այս պահին դժվար է ասել, բայց այն, որ ընտրությունների շեմին կողմերի միջև առճակատման նոր փուլն արդեն իսկ սկսված է, կարծում ենք՝ ակնհայտ է:

Ստեղծված իրավիճակում ճիշտ չի լինի կողմերից որևէ մեկին նախապատվություն տալը: Կարևոր են նաև ԱԻԲԱ-ի հիմնավորումները նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Կրկին ցավով պետք է արձանագրենք, որ ծագած կոնֆլիկտը ըստ էության չհաջողվեց լուծել մեր երկրում: Կողմերից մեկը շարունակ հղում է կատարում դրսին՝ ԱԻԲԱ-ին, այս եղանակով փորձելով հասնել իր նպատակին: Ավելի վաղ ՀՀ իշխանությունների միջամտությամբ առողջ բանակցություններ սկսելու պարագայում, կարծում ենք, հնարավոր կլիներ խուսափել թե՛ առճակատումներից և թե՛ հայկական բռնցքամարտի պառակտումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում