Ըստ Forbes-ի, պարբերականը գրում է, որ L’Oreal կոսմետիկ կայսրության ժառանգորդուհի Ֆրանսուազա Բետանկուր-Մայերսը հանդիսանում է աշխարհի ամենահարուստ կինը. նրա կարողությունը 49.3 միլիարդ դոլար է գնահատվում:
«Բետանկուր-Մայերսը և նրա մոտ հարազատները L’Oreal-ի 33%-ի սեփականատերերն են»,- նշել է պարբերականը:
Միևնույն ժամանակ, ըստ Forbes-ի, աշխարհի ամենահարուստ մարդկանց ընդհանուր ցանկում Բետանկուր-Մայերսը զբաղեցնում է ընդամենը 15-րդ տեղը: