Friday, 29 03 2024
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով

Մարտի 1-ի գործի շրջանակը ավելի կլայնանա, որոշ մարդկանց մեղադրանք կառաջադրվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցը փաստաբան Հովիկ Արսենյանն է։

Պարոն Արսենյան, այս տարի առաջին անգամ Մարտի 1-ի հիշատակի երթը իրականացվեց իշխանության մակարդակով, իսկ 2008-ի իրադարձությունների գլխավոր մեղադրյալների մի մասը կամ կալանքի տակ են, կամ հետախուզվում են։ Ինչպե՞ս կգնահատեք այդ փաստը։

-Միանգամայն օրինաչափ եմ համարում։ Փառք ու պատիվ, որ ունենք այնպիսի իշխանություն, որը համաժողովրդական հարգանք է վայելում, ծառայում ժողովրդին, պետականամետ գործունեություն իրականացնում։ և բնականաբար, երթը՝ անկախ կուսակցություններից, անցավ համերաշխ, մարդիկ հպարտ էին, որ հարգանքի տուրք էին մատուցում մեր զոհված ընկերներին։

Ինչ վերաբերվում է հետախուզվողներին և մեղադրյալներին, բնականաբար պետք է գնահատեմ որպես տրամանաբանական և օրինաչափ։ Ավելին, տեսնում եմ իշխանությունների ձգտումը մարտիմեկյան դեպքերի մեղավորներին, կազմակերպիչներին վերհանելու և քրեական պատասխանատության ենթարկելու հարցում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուղերձով և որպես Հայաստանի Հանրապետության ղեկավար՝ պետության անունից ներողություն խնդրեց 2008 թվականի մարտի 1-ի բոլոր զոհերից, անկախությունից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր քաղաքական սպանությունների զոհերից, քաղաքական հետապնդման ենթարկված բոլոր քաղաքացիներից ու քաղաքական ուժերից: Սա խորհրդանշական ժեստ էր, թե այսկերպ վարչապետը փորձում է փակել այդ իրադարձությունների կրկնման հնարավորությունը։

-Ես որպես ՀՀ քաղաքացի, հասկացել եմ հետևյալը, որ իսկապես մենք պետք է հպարտանանք մեր պետությամբ, մեր պետության քաղաքական իշխանությամբ և վարչապետի ասածը ընկալել եմ, որ ժողովրդավարական պետության պայմաններում պետք է ներողամտություն հայցվի այն դեմքերի և դեպքերի հետ կապված, որ տուժել են իշխանությունը զավթած ուժերից։

Ըստ Փաշինյանի, այդ իրադարձություններից 11 տարի անց, չափազանց կարևոր է քաղաքական գնահատական տալ տեղի ունեցածին: Կարելի է արդյո՞ք արձանագրել, որ գործող իշխանությունը սկսել է քաղաքական գնահատական տալ նախորդ իշխանությունների կատարած ապօրինություններին։

-Միանշանակ այդպես է։ Խնդիրն այն է, որ պետք է լույս սփռվի, թաց ու չորը գիտակցելով առաջ շարժվենք այնպես, որ այլևս նման պատկերներ, դեպքեր մեր պետության մեջ տեղի չունենան։

Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել՝ հաշվի առնելով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի և նրա կողմնակիցների ունեցած մեծ ռեսուրսները։

-Մի բան եմ հասկանում, որ, այնուամենայնիվ, մեր ժողովուրդը հրաշալի գիտակցում է, իր մաշկին զգացել է դրա հետևանքները, նաև պաշտպանական ռեֆլեքսով է լավ պատկերացնում։ Անհնարին եմ համարում, որ հաջողեն, ինչ ռեսուրսներ էլ օգտագործեն։ Իրականություն է դարձել Սահմանադրության 1-ին հոդվածի պայմանները։ Մենք էլ տեսնում ենք այդ ուժերի ձգտումները, բնականաբար մերժվելու են, հաջողություն չեն կարող ունենալ։

Մարտի 1-ի գործից անջատված մասի նախաքննությունն ավարտվել է, գործի ծավալը կազմում է 76 հատոր։

-Սկիզբը արդեն դրված է, այլևս ակնհայտ է մեր գործող իշխանության ձգտումը, որ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված մեղավորները պատժվեն։ Բնականաբար, Մարտի 1-ի դեպքերից մեկով հարուցված քրգործից մաս է անջատվել և ուղարկվել։ Իհարկե, շրջանակը ավելի կլայնանա, մարդիկ, որոնք դեռ նույնիսկ մեղադրյալ չեն, մեղադրանք կառաջադրվի, և անպայման, արժանի պատիժ կստանան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում