Saturday, 20 04 2024
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը

Կողմերը կփորձեն գտնել այնպիսի ձևաչափ, որ իրանական գազն, այնուամենայնիվ, մրցակցության մեջ չմտնի ռուսականի հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վահե Դավթյանը

https://cdn2.img.armeniasputnik.am/images/906/99/9069965.jpg

Պարոն Դավթյան, Գարեգին Բաղրամյանը հայտարարել է, որ Իրանից կարելի է ավելի էժան  գազ ձեռք բերել, քան Ռուսաստանից։ Նշել է, որ առաջարկներ են եղել, որոնք մոտ ապագայում կամփոփեն։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը, որքանո՞վ է իրատեսական Իրանից ավելի էժան գազ գնելու հնարավորությունը։

-Օբյեկտիվորեն, այսօրվա դրությամբ Հայաստանի համար թե՛ Իրանից, թե՛ Ռուսաստանից ներկրվող գազն ունի գրեթե նույն գինը՝ 165 դոլար։ Եթե նախկինում, մինչև 2019 թվականը իրանական գազը զիջում էր իր գնով ռուսականին, ապա 2018 թվականի դեկտեմբերի 31-ին ռուսական գազի թանկացումը սահմանին հավասարեցրեց այդ երկու մատակարարների սակագնային քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Իհարկե, պետք է նաև հաշվի առնենք, որ Թեհրանն ավանդաբար խոսում է Հայաստանի համար բացառիկ գնային քաղաքականություն վարելու պատրաստակամության մասին։ Սակայն խոսակցությունները տարվում էին հիմնականում դիվանագիտական տիրույթում, և որևէ կիրառական քայլի կողմերը չէին գնում՝ հաշվի առնելով նաև ռուսական գործոնի ազդեցությունը։ Ռուսական գործոնը հիմա էլ շարունակում է առանցքային մնալ, և պատահական չէ, որ իշխանությունները Թեհրանից վերադառնալուց հետո շրջանառության մեջ դրեցին քառակողմ համագործակցության մոդելը, հայտարարելով այն մասին, որ իրականում հայ-իրանական գազատրանսպորտային հաղորդակցությունը զարգացնելու համար նախևառաջ պետք է համաձայնություն ձեռք բերել Ռուսաստանի հետ, որը Հայաստանում գազատրանսպորտային համակարգի օպերատորն է և սեփականատերը, նաև Վրաստանի հետ, որն այստեղ որպես շահառու է հանդես գալու։ Այս պարագայում, կարծում եմ, որ կողմերը կփորձեն գտնել այնպիսի ձևաչափ, որ իրանական գազն, այնուամենայնիվ, մրցակցության մեջ չմտնի ռուսականի հետ՝ հաշվի առնելով նաև ռուս-իրանական մերձեցումն աշխարհաքաղաքական տարբեր ուղղություններով։

Ինչ վերաբերում է Գարեգին Բաղրամյանի հայտարարությանը, ապա այստեղ դիտարկվում է նաև բարտերային տարբերակը, իրանական կողմը դեռ չի առաջարկել որևէ հստակ գին, բայց որքանով ինձ հայտնի է, խոսքը Իրանից ներկրվող գազի դիմաց ինչ-որ այլ ապրանքատեսակներով վճարելու մասին է։ Մասնավորապես, խոսքը հանքարդյունաբերական արտադրանքի մասին է։ Այստեղ հղում է արվում 1990-ականների փորձին, երբ մենք Թուրքմենստանից ներկրվող գազի գնի 50 տոկոսը վճարում էինք տեքստիլ արտադրանքով։ Այսօր ևս դիտարկվում է այդ բանաձևը հանքարդյունաբերական արտադրանքը որպես վճարման տարբերակ դիտարկելու առումով։ Այստեղ հարց կարող է առաջանալ, որ, այնուամենայնիվ, եթե շուկան գրեթե ամբողջությամբ ծածկվում է ռուսական գազով, իսկ սպառման ծավալները հետզհետե նվաում են, ապա արդյոք իրանական գազը հայկական շուկայում մրցակցության մեջ չի մտնի ռուսական գազի հետ։ Հիեցնեմ այս առումով, որ 2018-ի սեպտեմբերին կնքվել է պայմանագիր իտալական «Ռենկո» ընկերության հետ Երևանի ջերմաէլեկտրակայանի 250 մվտ հզորությամբ նոր բլոկի շինարարության վերաբերյալ։ Սա նշանակում է, որ մոտակա տարիների ընթացքում մենք հավելյալ  բնական գազի ներկրման անհրաժեշտություն ենք ունենալու, և չեմ բացառում, որ այդ գործարքն ուղղակիորեն աֆիլացվի հայ-իրանական գազատրանսպորտային համագործակցությանը:

ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը, որ շուտով կավարտվի երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ծավալի էներգիա արտահանել Իրան։ Նաև խնդիր կա երկարաձգելու գազէլեկտրաէներգիայի դիմաց ՀայաստանԻրան պայմանագիրը: Խոսքը ինչպիսի՞ ծավալների մասին է։

 -Կարծում եմ՝ Հայաստանից Իրան էլէներգիա արտահանելու խնդիրը պետք չէ դիտարկել միայն վերոնշյալ բարտերային բանաձևի շուրջ։ Սա այն բանաձևն է, որը գործում է 2006-7թթ.-ից, և այսօր պետք է երկարացվի է մինչև 40 թվական, դրա համար բոլոր նախադրյալները թերևս կան։ Սակայն այդ բարտերի շրջանակներում բավականին համեստ փոխանակում է տեղի ունենում, որն իրականում շատ փոքր տնտեսական էֆեկտ է ապահովում կողմերի համար։ Մենք ավանդաբար դիտարկում ենք Իրանը որպես Հայաստանից արտահանվող էլէներգիայի գլխավոր ուղղություններից մեկը Վրաստանի հետ մեկտեղ, և այս առումով Հայաստան –Իրան բարձրավոլտ օդային գծի շինարարական աշխատանքները մեծ նշանակություն են ձեռք բերում։ Պետք է, սակայն, փաստենք, որ  դեռ 2018-ի աշնանը իշխանություններն արձանագրել են, որ այդ գծի շինարարական աշխատանքները կատարված են ընդամենը 15-20 տոկոսով, և առկա են լուրջ շեղումներ աշխատանքային ժամանակացույցից։ Մինչդեռ նախագծով նախատեսված էր, որ գծի շինարարական աշխատանքները պետք է ավարտին հասցվեն 2019-ի ձմռանը։ Այս պահի դրությամբ, որքանով հայտնի է, ժամանակացույցի հետ կապված շատ լուրջ խախտումներ են առաջացել, ինչը պայմանավորված է մի շարք խնդիրներով, այդ թվում նաև՝ կազմակերպչական խնդիրներով։ Ակնհայտ է, որ այս ուղղությամբ պետք է շատ ակտիվ աշխատանքներ իրականացվեն, որովհետև ՀՀ-ում կայուն և անվտանգ էներգահամակարգ ունենալու համար նախևառաջ պետք է ավելացնենք էլէներգիայի արտահանման ծավալները։ Սա է այն ուղին, որը թույլ կտա մեզ ավելի ցածր ինքնարժեքով էլէներգիա արտադրել։ Ավելին՝ այսօր շապելն անհրաժեշտ է, քանի որ տարածաշրջանում լուրջ ձևափոխումներ են տեղի ունենում էլէկտրաէներգետիկ շուկայում, մասնավորապես գիտենք, որ արդեն ակտիվացել են էլէկտրաէներգետիկ հաղորդակցությունները Իրանի և Ադրբեջանի միջև և 2018-ի ամռանը Ադրբեջանն արդեն սկսել է էլէկտրաէներգիա արտահանել Իրան։ Միևնույն ժամանակ Իրանը շարունակում է բավականին ակտիվ գեներացիոն հզորությունների ձևավորման քաղաքականությունը, քանի որ այսօր էլէնեգիայի պակասուրդ  ունի: Ուստի օր առաջ մենք պետք է շահագործման հանձնենք այդ միջանցքը։ Այդ միջանցքով իրականում ռազմավարությունը չպետք է սահմանափակվի, որովհետև օդային գիծը, որն այսօր կառուցվում է, իրականում շատ ավելի աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող միջանցքի մի մաս է, որը Հյուսիս-Հարավն է, և որը կոչված է կապելու չորս էլէկտրաէներգետիկ համակարգեր՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան ձևաչափով։ Եվ որպեսզի այդ բարձրավոլտ օդային գիծը բարձր արդյունավետություն ունենա, անհրաժեշտ է, որպեսզի զուգահեռաբար սկսվեն շինարարական աշխատանքները Հայաստանի և Վրաստանի միջև նոր օդային գիծ կառուցելու ուղղությամբ։ Այստեղ ևս առկա ենլուրջ խնդիրներ։ Մասնավորապես, թավշյա հեղափոխությունից հետո իշխանությունները հայտարարեցին, որ Իրան-Վրաստան օդային գծի ժամանակին հաստատված նախագիծը՝ պետք է վերանայվի և նոր նախագիծ ներկայացվի, սակայն առ այսօր այդ ուղղությամբ որևէ աշխատանք մենք չենք տեսնում։

Այսինքն՝ բոլորովին նոր նախագիծ է ներկայացվելո՞ւ։

 -Այո, որն ավելի քիչ ծախսատար կլինի, քան սա։ Հիմնականում ֆինանսական, այլ ոչ թե տեխնիկական բաղադրիչից ելնելով են վերանայում այն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում