Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանը կանխում է ՀԱՊԿ-ի պառակտումը․ ի՞նչ դիրք կբռնի Ռուսաստանը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում՝ ՀԱՊԿ-ում, ծանր բանակցություններ են ընթանում նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ։ Հիմքում խաղի կանոնների հստակեցման խնդիրն է։ Այս մասին Tert.am-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը։ Հայաստանը, փոխնախարարի խոսքերով, ուզում է, որպեսզի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման և հետկանչման հարցում լինի խաղի հստակ կանոն, որը կգործի ապագայում, ինչպես նաև տվյալ պարագայում։

Շավարշ Քոչարյանը շեշտել է, որ ՀԱՊԿ-ի փաստաթղթերը չեն նախատեսել այնպիսի իրավիճակ, որը ստեղծվել է այսօր՝ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամ դադարեցումից հետո։

«Դրույթն այնպես է գրված, որ ոնց ուզես՝ կմեկնաբանես: Դրույթն այն է, որ գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարի ժամկետով, չի ասվում, որ պետությանն է 3 տարի ժամկետով տրվում: Մենք ասում ենք, որ քանի որ տվյալ անձը հնարավորություն չունի կատարել իր պարտավորությունները, ուրեմն մնացած ժամանակի համար պետք է ուրիշ անձ լինի էլի ՀՀ ներկայացուցիչ: Իրենք ասում են, որ ժամկետը տրվում է անձին: Հիմքում սա է, որի շուրջ գնում են ծանր բանակցությունները: Պետք է հստակեցնենք խաղի կանոնը: Մեզ համար կարևոր է, որ կազմակերպությունը լինի արդյունավետ, որ չլինեն տարընթերցումներ: Խնդրին լուծում չի տրվել, բայց տարվում են աշխատանքներ հստակեցման ու կոնկրետ թեկնածուի հետ կապված», – ասել է ԱԳ փոխնախարարը։

Ըստ էության, Շավարշ Քոչարյանը կրկնել, վերաձևակերպել է Հայաստանի այն դիրքորոշումը, որը նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը արտահայտել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս Պուտինին ասել էր՝ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ հարցին տրվեն ինստիտուցիոնալ լուծումներ, ՀԱՊԿ-ի կանոնադրության մեջ լինեն այնպիսի ուղղումներ, որոնք թույլ կտան հետագայում՝ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամ դադարեցման դեպքում, հարցը լուծվի կանոնադրությամբ, և չլինեն այն վեճերը, որոնք եղան վերջին երկու ամսվա ընթացքում։

Փաստորեն Հայաստանի ղեկավարությունը սկզբունքային մոտեցում է ցուցաբերում հարցին՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդրին նայելով ֆունդամենտալ առումով՝ պնդելով, որ նմանատիպ խնդիրները կարգավորվեն որոշակի իրավական նորմերի, ինստիտուցիոնալ հիմքի վրա, այլ ոչ թե կազմակերպության այս կամ այն անդամի կամ խմբավորման շահերի, նպատակահարմարության շրջանակներում։ Իսկ Բելառուսն ու Ղազախստանը, իրենց մտերիմ բարեկամ Ադրբեջանի հրահրմամբ, հենց այդ խնդիրն են իրենց առջև դրել՝ անել ամեն ինչ, որպեսզի Ադրբեջանի հետ խնդիրներ ունեցող Հայաստանը զրկվի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Ի հեճուկս այս մտադրության՝ Հայաստանը, որի նոր կառավարությունը փորձում է իմաստավորել Հայաստանի անդամակցումը եվրասիական տարածաշրջանի կառույցներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին, բարձրացնում է ավելի գլոբալ հարցեր՝ կազմակերպության անդամների փոխադարձ պարտավորությունների հստակեցումն և կազմակերպության արդյունավետության բարձրացումը։

Իսկ սրանում առաջին հերթին ու գլխավորապես շահագրգռված պիտի լինեն երկու անդամ-պետություններ՝ Ռուսաստանը, որը, լինելով, թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի անվիճելի առաջատարն ու ամենածանրակշիռ դերակատարը, այս կառույցներին նայում է նաև իր տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական հետաքրքրությունների տեսանկյունից, և Հայաստանի Հանրապետությունը, որն ունի անվտանգության լուրջ սպառնալիքներ՝ ի դեմս առաջին հերթին նույն Ադրբեջանի, ու բնականաբար, պիտի հետաքրքրված լինի, որպեսզի ռազմաքաղաքական այս կազմակերպությունը որևէ դերակատարում ունենա Հայաստանի անվտանգության ապահովման գործում ու չսահմանափակվի միայն Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցությամբ։

http://www.alikonline.ir/media/k2/items/cache/c9ebdb9b7474b775a98da41a42b88cf3_XL.jpg

Ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը ևս տեսնում է ադրբեջանական գործոնի բացասական ազդեցությունը ՀԱՊԿ-ի ներքին իրավիճակի վրա։ Փորձագետն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսելով այն հարցի շուրջ, թե Հայաստան-Բելառուս վեճում Ռուսաստանն ի՞նչ դիրք կբռնի, կարծիք հայտնեց, որ Ռուսաստանը մինչ օրս փորձել է «ականջ դնել» Հայաստանի դիրքորոշմանը և նպաստել խնդրի լուծմանը փոխհամաձայնության հիման վրա։ Մյուս կողմից, անշուշտ, պարզ է, որ Ռուսաստանը չի ուզենա, որ կազմակերպությունը պառակտվի գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով։ Իսկ Ադրբեջանի նպատակը հենց դա է՝ ՀԱՊԿ-ի պառակտումը։

«Ադրբեջանն այս ամենը կազմակերպել է ոչ թե Հայաստանին խանգարելու համար, այլ ՀԱՊԿ-ում պառակտում մտցնելու նպատակով։ Դա նրա գլխավոր նպատակն է», – ասում է Սկակովը։

Ինչ վերաբերում Հայաստանի դիրքորոշմանը՝ ռուսաստանցի քաղաքագետը կարծում է, որ դա ճիշտ մոտեցում է, որովհետև եթե խնդիրը չլուծել այսօր, և չկանխել Ադրբեջանի միջամտությունը ՀԱՊԿ-ի ներքին գործերին՝ հետագայում էլ ավելի վատ է լինելու։

«Հայաստանի դիրքորոշումը միանգամայն տրամաբանական է, որովհետև պետք է ինչ-որ բան անել և հասնել խաղի կանոնների հստակեցմանը։ Ցավոք, որոշ անդամ պետություններ առաջնորդվում են միայն իրենց այսրոպեական շահերով, մտածում են այն մասին, թե ինչ կլինի այսօր, ոչ թե այն մասին, թե ինչ կլինի երկու-երեք տարի անց, երբ իրենք կրկին կբախվեն նմանատիպ խնդիրների։ Նրանք հեռատեսություն չեն ցուցաբերում», – նշեց Սկակովը։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/1408/93/14089349.jpg

Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն իր հերթին ասում է, որ անշուշտ, շատ կարևոր է, որ կազմակերպությունում լինեն հստակ կանոններ, պայմանավորվածություններ, դիրքորոշումներ, և այս ամենն ամրագրված լինի պայմանագրով, որպեսզի հետագայում որևէ խնդիր չծագի թե՛ գլխավոր քարտուղարի նշանակման ու պարտավորությունների վաղաժամ դադարեցման պարագայում, թե՛ վետոյի իրավունքի կիրառման և թե՛ անդամ-պետությունների պարտավորությունների ստանձնման և կատարման տեսանկյունից։

Բայց մյուս կողմից, փորձագետը չի ուզում աչք փակել այն փաստի վրա, որ Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից, ըստ էության, զրկվեց նոր իշխանությունների անհաշվենկատ քայլերի պատճառով։ Հիշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետկանչի գործընթացը նախաձեռնել էր Հայաստանը, քանի որ նրա նկատմամբ Մարտի 1-ի գործով հարուցվել էր քրեական գործ։ Իսկ դա առաջացրեց թե՛ Ռուսաստանի և թե՛ մյուս գործընկերների, հատկապես՝ Բելառուսի ու Ղազախստանի դժգոհությունը, քանի որ վարչապետ Փաշինյանը նախապես չէր քննարկել այդ հարցը գործընկեր պետությունների ղեկավարների հետ։ Եվ դա առիթ տվեց Բելառուսին ու իրեն սատարող անդամ-պետություններին առաջադրելու իր ներկայացուցչի թեկնածությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, թեև Հայաստանը պնդում էր, որ Խաչատուրովին տրված երեք տարվա ժամկետի մնացյալ ժամանակահատվածում կրկին ՀՀ ներկայացուցիչը պիտի պաշտոնավարի ՀԱՊԿ-ում։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի հարցը ամենակարևոր հարցը չէ, այն երկրորդական, երրորդական, նույնիսկ հիսուներորդական նշանակություն ունի։ Հայաստանի համար ամենակարևորը ՀԱՊԿ-ի էֆեկտիվության և կազմակերպության անդամ երկրների ունեցած փոխադարձ պարտավորությունների, այդ պարտավորությունների կատարման մեխանիզմների հստակեցման հետ կապված հարցերն են։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով սրան՝ Սուրեն Սարգսյանն ասաց․ «Եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը երկրորդական, երրորդական կամ հիսուներորդական հարց էր, ապա ստացվում է, որ իզուր է այսքան ջանք և եռանդ թափվել, որպեսզի հաստիքը պահենք, իզուր են հարաբերությունները Բելառուսի հետ լարվել նույն այս պատճառով։ Կարծում եմ՝ բոլորն են հասկանում, որ և՛ ցանկալի, և՛ կարևոր է, որպեսզի Հայաստանը պահպաներ գլխավոր քարտուղարի հաստիքը, բայց, ցավոք սրտի, դա մեզ չհաջողվեց անել՝ ինչ-ինչ պատճառներից ելնելով»։

Միջազգայնագետի կարծիքով՝ Հայաստանն ի վերջո ստիպված է լինելու կողմ քվեարկել գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասի նշանակմանը։ Ուստի ճիշտ կլինի, որ հայկական կողմն ընդունի նրան և հայտարարի դրա մասին՝ պայմանով, որ նոր գլխավոր քարտուղարի լիազորություններն ուժի մեջ մտնեն այն օրվանից, երբ պիտի ավարտվեր Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը։

«Հայաստանը վերջիվերջո կողմ քվեարկելու է Բելառուսի ներկայացուցչի թեկնածությանը և չի կարող այլ կերպ լինել, որովհետև Հայաստանը չի կարող պարալիզացնել ՀԱՊԿ-ի աշխատանքները։ Եվ դա հասկանում թե՛ Մինսկում, թե՛ Մոսկվայում և թե՛ Երևանում։ Այո, Հայաստանը պետք է կողմ քվեարկի Զասի թեկնածությանը, բայց վերապահումով, իր սկզբունքային դիրքորոշումից ետ չքաշվելով՝ պնդի, որ այդ որոշումը և նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է ուժի մեջ մտնի այն օրվանից, երբ ավարտվելու էր Խաչատուրովի պաշտոնավարման ժամկետը։ Դա կլիներ շատ էֆեկտիվ քայլ։ Մի կողմից չէինք պարալիզացնի ՀԱՊԿ-ի աշխատանքը, կազմակերպությունը կունենար գլխավոր քարտուղար և իր բնականոն գործունեությունը կշարունակեր կատարել, իսկ մյուս կողմից էլ՝ չէինք նահանջի մեր սկզբունքային դիրքորոշումից։ Կարծում եմ՝ սա շատ լավ և ընդունելի լուծում կլիներ բոլոր կողմերի համար։ Ինչևէ, տեսնենք՝ կգնա՞ն արդյոք այս ճանապարհով իշխանությունները, թե՞ ոչ», – նշեց Սուրեն Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում