Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Սա 2-րդ կրակոցն էր Հայաստանից․ Փաշինյանը ԼՂ պրոցեսի վրա ազդելու սեփական քաղաքական բարձունքն է վերցնում

Քաղաքագետ, իր քաղաքացիական ակտիվ գործունեությամբ հայտնի Անդրիաս Ղուկասյանը հայկական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում բավական ուշագրավ կարծիք է հայտնել՝ ասելով, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում փոփոխություններ են եղել։

Ղուկասյանի մեկնաբանությամբ՝ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցող կողմերին, այսինքն՝ Հայաստանին և Ադրբեջանին, առաջարկվում է վիճելի համարվող հայտնի շրջանների դիմաց Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնելու տարբերակը։ Սակայն ո՛չ Երևանը, ո՛չ էլ ադրբեջանական կողմը, ըստ քաղաքագետի, համաձայն չեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման՝ առաջարկվող տարբերակների հետ։

Բանակցությունները ղարաբաղյան հարցի շուրջ, իհարկե, փակ են, և ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում, ո՛չ էլ Ադրբեջանում հանրությանը, կարելի է ասել, գրեթե ոչինչ հայտնի չէ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, արտգործնախարարների մակարդակով պարբերաբար տեղի ունեցող հանդիպումների բովանդակության մասին։ Այդուհանդերձ, Անդրիաս Ղուկասյանը հետևյալ կերպ է պատկերացնում Մինսկի խմբի ձևաչափի տրամաբանությունը․ համանախագահներն առաջարկում են հիմնախնդրի լուծման տարբերակներ, իսկ կողմերը կա՛մ համաձայնվում են, կա՛մ իրենց ուղղումներն են անում, կա՛մ էլ մերժում են դրանք։

Իսկ ներկայիս գործընթացի առանձնահատկությունն այն է, որ ստատուս-քվոյի պահպանման գործառույթը փոխանցվել է Նիկոլ Փաշինյանին։

«Եթե նախկինում այդ դերը կատարում էր Իլհամ Ալիևը, ապա այսօր այն կատարում է Նիկոլ Փաշինյանը: Դրա համար նա ունի ներքին լեգիտիմություն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն այդ իմաստով խոցելի էր: Սա խոսում է այն մասին, որ Հայաստանը հանդես կգա որպես կողմ, որը որոշակի առաջարկություններին ի պատասխան «ոչ» կասի»,- ասել է քաղաքագետը:

Անդրիաս Ղուկասյանի ներկայացրած վարկածը, անշուշտ, շատ ուշագրավ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքն Ադրբեջանի նախագահի հետ պաշտոնական բանակցություններ չի վարել, այլ տեղի ունեցած երեք «ոչ պաշտոնական» հանդիպումների ընթացքում պարզապես զրուցել են, ծանոթացել են միմյանց մոտեցումներին և այլն։ Բայց մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ եթե Փաշինյանի և Ալիևի հանդիպումներին միջնորդները չեն մասնակցել, ապա գոնե արտգործնախարարների մի քանի հանդիպումները տեղի են ունեցել Մինսկի խմբի հովանու ներքո, ընդ որում՝ վերջին երկուսը տևել են շուրջ 3-4 ժամ, և չի բացառվում, որ այդ հանդիպումների ընթացքում ընդհանուր գծերով քննարկված լինեն հիմնախնդրի կարգավորման որոշ տեսլականներ։ Հիշենք նաև, որ Մինսկի խմբի նախկին ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը նախորդ շաբաթ հայտարարեց, թե բանակցությունների սեղանին այսօր դրված է այսպես կոչված՝ «Լավրովի նախագիծը», այսինքն՝ հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագիրը։

Բայց որքանո՞վ առաջ քաշված վարկածը կարող է մոտ լինել իրականությանը։ Ի՞նչ նշաններ կան, որոնք ցույց են տալիս, որ միջնորդները նոր բանաձևի վրա հիմնված տարբերակ են առաջարկել բանակցող կողմերին։

https://cdn2.img.armeniasputnik.am/images/515/03/5150307.jpg

Այս հարցերն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց «Եվրասիական գաղափարների արհեստանոց» հիմնադրամի (The Workshop of Eurasian Ideas Foundation) փորձագիտական խորհրդի նախագահ, արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը՝ նշելով, թե չի բացառում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուղեղներում շրջանառվում է նաև նման «էկզոտիկ» տարբերակ, որն առաջարկում է նախկին ԼՂԻՄ-ին (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) հարակից շրջանների վերադարձ Ադրբեջանին՝ Լեռնային Ղարաբաղը անմիջականորեն Հայաստանի Հանրապետությանը միացնելու համաձայնության դիմաց։

«Գնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ավելի ու ավելի շատ տարբերակներ են ի հայտ գալիս՝ ավելանալով եղածներին։ Չեմ բացառում, որ նման սխեմա շրջանառվում է Մինսկի խմբի համանախագահների ուղեղներում, բայց հենց ուղեղներում, որովհետև եթե Բաքուն իրականում լսի, որ միջնորդները պատրաստվում են հավերժ կտրել նրանից և նույնիսկ ծրագրում են Ղարաբաղն ուղղակիորեն միացնել Հայաստանին, դա կարող է հանգեցնել Ղարաբաղի համար մի նոր պատերազմի, որում ոչ ոք արդեն չի փորձի թաքցնել, թե ով է առաջինը հարվածել հակառակորդին։ Եթե նայենք հակամարտության կարգավորման ողջ գործընթացին, ապա այն սկսվել է բուն Ղարաբաղի և ոչ թե նրան հարակից շրջանների պատճառով։ Բաքվի տեսակետից՝ Ղարաբաղն է գլխավոր մրցանակը և բանակցությունների արդյունքը։ Այդուհանդերձ, Մինսկի խմբի համանախագահների կողմից նման հարցադրումը կարող է ձեռնտու լինել Ադրբեջանին, որը վաղուց շատ լուրջ դժգոհություններ ունի միջնորդներից»,- նշեց Տրոֆիմչուկն՝ ավելացնելով, թե հիմնախնդրի կարգավորման վերոնշյալ տարբերակն առաջարկելու դեպքում Բաքուն կարող է ուղղակիորեն օրակարգ մտցնել Մինսկի խմբի կազմը «մաքրելու» պահանջը։

Մյուս կողմից, փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկն արձանագրում է պաշտոնական Երևանի դիրքորոշման և մոտեցումների որոշ փոփոխությունները։ Նախորդ անգամ ռուսաստանցի փորձագետն ասել էր, որ բացառելով հիմնախնդրի կարգավորման այսպես կոչված՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևի քննարկումը, Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, արմատապես փոխել է բանակցությունների՝ վերջին 20 տարիների ընթացքում ձևավորված փոխդասավորությունը։ Եվ հիմա Հայաստանի վարչապետը կարող է հանգիստ իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը բանակցային պրոցեսում։ Այժմ Տրոֆիմչուկն ասում է, թե «նոր Հայաստանը»՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ղարաբաղյան գործընթացի վրա ազդելու սեփական քաղաքական բարձունքն է վերցնում։

«Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի առաջին դեմքը, Երևանից, և՛ պաշտոնապես, և՛ ոչ պաշտոնական ռեժիմով, հնչում են այնպիսի առաջարկներ, որոնք Բաքուն չէր լսել Սերժ Սարգսյանից։ Ղարաբաղը շրջանների հետ փոխանակելու մասին առաջարկությունը երկրորդ լուրջ «կրակոցն» է Հայաստանի տարածքից։ Առաջինը Փաշինյանի այն հայտարարությունն էր, որ Հայաստանը «չի փոխանակում տարածքները խաղաղության հետ»։ Այս ամենից ես միայն մեկ եզրահանգում եմ արել՝ «նոր Հայաստանը» ղարաբաղյան պրոցեսի վրա ազդելու սեփական քաղաքական բարձունքն է վերցնում՝ փորձելով կտրվել, ազատվել Ռուսաստանի ազդեցությունից»,- մեկնաբանեց Տրոֆիմչուկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում