ԱՄՆ-ն պատրաստվում է դարձյալ տիեզերագնացներ տիեզերք ուղարկել, հաղորդում է BBC News-ը:
SpaceX ընկերությունը նոր հրթիռ և պարկուճային համակարգ է ներկայացրել, որը թեստավորումն անցնելու դեպքում կկարողանա անձնակազմով տիեզերք ուղևորվել:
SpaceX’s Falcon 9 հրթիռը եւ Dragon պարկուճը կարձակեն այսօր՝ Ֆլորիդայի Քենեդի տիեզերական կենտրոնից:
Այս անգամ պարկուճում տիեզերագնացներին սկաֆանդրով մանեկենը կփոխարինի։ Նրան անվանել են Ռիփլի՝ ի պատիվ «Օտարը» ֆիլմում Սիգուրնի Ուիվերի հերոսուհու: